Armenian   Russian    
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.09.2002

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 հունիսի 1997 թվական, ՀՕ-118) 15-րդ հոդվածի 7-րդ կետը:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետից հանել «անասնաբուժական դեղամիջոցների իրացումը եւ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 հոկտեմբերի 2002թ.
ՀՕ-420