Armenian   Russian    
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 հունիսի 1997 թվականի, ՀՕ-118) 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում նշված գործարքներ իրականացրած իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը համարվում են ԱԱՀ վճարող՝

- եթե նրանք օրենքի համաձայն չեն համարվում պարզեցված հարկ վճարողներ (ներառյալ՝ այն դեպքերը, երբ անձինք չեն կարող կամ դադարում են համարվել այդպիսիք),

- այն գործարքների (գործունեության) մասով, որոնք ենթակա չեն պարզեցված հարկով կամ հաստատագրված վճարներով հարկման:

Տնտեսական գործունեություն իրականացրած՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 3 միլիոն դրամը: Այդ անձինք ԱԱՀ հաշվարկում եւ վճարում են 3 միլիոն դրամը գերազանցող մասի համար:

ԱԱՀ-ով հարկման առումով, ֆիզիկական անձանց պատկանող բնակելի շինության օտարումը չի դիտվում որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործունեությունն օրենքով սահմանված կարգով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում, այդ անձի հարկային պարտավորությունները հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքի իմաստով՝ հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը՝ առանց կատարված ծախսերի (այդ թվում՝ ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման: Առեւտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածը:

Հոդված 3. O րենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետից հանել «եւ պետության կողմից գնված արժեքների» բառերը, իսկ «շրջանառությունը» բառից հետո կետը լրացնել «, ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման հետ կապված՝ պետական բյուջեից տրվող սուբսիդիաները, սուբվենցիաները, դրամաշնորհները» բառերով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) ուժը կորցրած ճանաչել հոդվածի 14-րդ կետը.

2) 17-րդ կետում՝

ա) առաջին մասը «ֆինանսական» բառից առաջ լրացնել «բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից (բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի) իրականացվող» բառերով.

բ) հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բանկերի, վարկային կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից արժեթղթերի օտարումը, ի պահ ընդունումը եւ հաշվառումը».

գ) վերցերորդ մասից հանել «գնումը» բառը եւ «սպասարկումը» բառից հետո մասը լրացնել «ինչպես նաեւ այլ անձանց կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը» բառերով.

դ) տասներորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«- արժեթղթերի հավատարմագրային կառավարումը».

ե) տասնմեկերորդ մասից հանել «գնումը» բառը, եւ մասը լրացնել «, ինչպես նաեւ բանկերին եւ վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների իրացումը.» բառերով:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) առաջին մասը «տվյալները» բառից հետո լրացնել «եւ վավերապայմանները» բառերով.

2) առաջին մասի «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներով նախատեսված այլ տեղեկություններ եւ վավերապայմաններ:».

3) ուժը կորցրած ճանաչել երկրորդ, երրորդ եւ չորրոդ մասերը.

4) հինգերորդ մասից հետո ավելացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«Գնորդի պահանջով հարկային հաշիվ դուրս չգրելու համար ԱԱՀ վճարող անձինք կրում են հաշվարկային փաստաթուղթ դուրս չգրելու համար օրենքով նախատեսված պատասխանատվություն:».

5) վեցերորդ մասում «ԱԱՀ վճարող» բառերը փոխարինել «ձեռնարկատիրական գործունեություն վարող» բառերով:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1) արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների եւ ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով հանրապետության տարածքում իրականացված գործարքների մասով ոչ բանկային փոխանցումներով վճարված գումարները հաշվանցվում են, եթե ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման գործարքի գումարը (առանց ավելացված արժեքի հարկի)՝

- 2003 թվականի ընթացքում յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 500 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 5 միլիոն դրամը,

- 2004 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 3 միլիոն դրամը,

- 2005 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 100 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 1 միլիոն դրամը:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով ուշ ստացված հարկային հաշիվներում առանձնացված եւ հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ ստացվել է հարկային հաշիվը:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը:»:

Հոդված 7. Օրենքի 241 -րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետում «վճարվել են» բառերը փոխարինել «բանկային փոխանցմամբ վճարվել են» բառերով:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 25. Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23 եւ 241 հոդվածներով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը), բացառությամբ սույն հոդվածի երկրորդ պարբերությունում նշված գործարքների գծով նույն կետով սահմանված կարգով որոշվող գումարների, հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին (բացառությամբ սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) վերաբերող ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում եւ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ, վերջիններիս բացակայության պայմաններում, վերադարձվում են վճարողներին, եթե հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները գերազանցում են հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (առկա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդ): Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որն համապատասխանում է ընդհանուր գործարքներից հասույթի մեջ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռին, բայց ոչ ավելի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի ընդհանուր գումարից:

Սույն պարբերությանը համապատասխան՝ ԱԱՀ-ի գումարների վերադարձը իրականացվում է հարկ վճարողի կողմից դիմումը ներկայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում, ԱԱՀ-ի գումարների վերադարձի հիմնավորվածությունը հաստատող, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրվող, հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա՝ պետական բյուջեում ԱԱՀ-ի գծով առկա մուտքերի հաշվին:

Սույն օրենքի 40 հոդվածով նախատեսված դեպքերում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) ենթակա չէ վերադարձման, բացառությամբ այն գումարների, որոնք ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին: Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) դուրս է գրվում շահույթի (եկամտի) հաշվին:

Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման կամ պետական բյուջեից հետ ստացման հարկ վճարողի իրավունքը ենթակա չէ այլ անձանց օտարման, բացառությամբ իրավաբանական անձանց միացման, միաձուլման եւ վերակազմավորման ձեւով վերակազմակերպման դեպքերի, ինչպես նաեւ ֆիզիկական անձի մահվան դեպքում, երբ այդ իրավունքը փոխանցվում է համապատասխան իրավահաջորդին:»:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձեւակերպման եւ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման՝ այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 401 -րդ հոդվածով՝

«Հոդված 401 . Գույքի հավատարմագրային կառավարման արդյունքում հավատարմագրային կառավարչի կողմից իրականացված՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում այդ գործարքների համար սույն օրենքին համապատասխան որոշվող ընդհանուր շրջանառությունը: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը, իր եւ կառավարման հիմնադրի փոխարեն, կրում է գույքի հավատարմագրային կառավարիչը: Հավատարմագրային կառավարման արդյունքում իրականացված գործարքների մասով բյուջե վճարման ենթակա է այդ գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի եւ հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում ներառվող՝ այդ գործարքների իրականացման նպատակով ձեռքբերված (ներմուծված) ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված՝ սույն օրենքին համապատասխան հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների տարբերությունը:

Հոդված 11. Օրենքի 431 -րդ հոդվածը «չներառելու» բառից հետո լրացնել «(չներկայացնելու)» բառով, իսկ «ներկայացված տեղեկություններում» բառերից հետո՝ «կամ որոնց վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել» բառերով:

Հոդված 12. Օրենքի 441 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով՝

«Օրենսդրությամբ սահմանված կարգով առ ոչինչ եւ անվավեր ճանաչվող գործարքների, ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող գործարքների, հաստատագրված վճարով հարկվող կամ պարզեցված հարկով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքների գծով դուրս գրված հարկային հաշիվներում, առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման դուրս գրված հարկային հաշիվներում, ինչպես նաեւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի հրապարակած ցանկերում ընդգրկված անձանց կողմից դուրս գրված՝ հարկերի հաշվարկման կամ հաշվանցումների համար հիմք չհանդիսացող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման: Այդպիսի հարկային հաշիվներում առանձնացված՝ ԱԱՀ-ի հաշվանցված գումարները ենթակա են վերաձեւակերպման: Ընդ որում, հաստատագրված վճարով հարկվող կամ պարզեցված հարկով հարկվող գործունեությանը վերաբերող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձեւակերպման (հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցման) այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրանց հաշվանցման անթույլատրելիությունը: Առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման դուրս գրված, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող, օրենսդրությամբ սահմանված կարգով առ ոչինչ եւ անվավեր ճանաչվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձեւակերպման այն հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որում իրականացվել են այդ գործարքները (կատարվել է հաշվանցում):

Հաշվանցված ԱԱՀ-ի գումարների սույն հոդվածով սահմանված կարգով չձեւակերպելը (չպակասեցնելը) դիտվում է որպես օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում):

Հոդված 13 . Ուժը կորցրած ճանաչել օրենքի 451 -րդ հոդվածը:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կենտրոնացված ԱԱՀ վճարող ճանաչված անձինք համարվում են այդպիսիք մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը, եթե օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-478