Armenian   Russian    
Քաղաքացիական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.11.2002

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-272, այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի՝

1) իններորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:».

2) տասներորդ մասի առաջին պարբերությունում «պաշտոնական հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում,» բառերը փոխարինել «հրապարակումից անմիջապես հետո» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 151 -րդ հոդվածով.

«Հոդված 151 . Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում գործուղված դիվանագետները կարող են զբաղեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի «ներկայացուցչի» բառը փոխարինել «ներկայացուցիչների» բառով:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի չորրորդ մասի «18» թիվը փոխարինել «24» թվով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-443