Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.03.2001

Հոդված 1. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներն օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու համար մինչեւ 1999 թվականի հունվարի 1-ը հաշվարկված տույժերի եւ տուգանքների գումարները վերահաշվարկվում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով եւ դրույքաչափերով՝ ազատելով ապահովադիրներին վերահաշվարկման հետեւանքով առաջացած տարբերությունը վճարելու պարտականություններից:

Հոդված 2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներն օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու համար առաջացած տույժերի եւ տուգանքների բռնագանձման կամ անվճարունակության վերաբերյալ դատարաններում գտնվող հայցերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված կատարողական թերթերը բավարարվում են պարտատիրոջ (լիազորված մարմնի) կողմից սույն օրենքի 1-ին հոդվածի պահանջներով վերահաշվարկված հայցապահանջի չափով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 մարտի 2001թ.
ՀՕ-155