Russian    
Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2002

Հոդված 1. Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 օգոստոսի 2001 թվականի, ՀՕ-201) 7-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) վճարել են օբյեկտի արժեքի 30 եւ ավելի տոկոսը եւ մինչեւ 2003 թվականի ապրիլի 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի չվճարված մասի 3 տոկոսի եւ օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի եւ այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար.

բ) վճարել են օբյեկտի արժեքի 30 տոկոսից պակաս գումար եւ մինչեւ 2003 թվականի ապրիլի 1-ը կվճարեն օբյեկտի արժեքի 30 տոկոսը եւ այդ վճարումը կատարելուց հետո չվճարված մասի 3 տոկոսի եւ օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի եւ այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար։».

2) 6-րդ կետում «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 7-րդ ամսվա 1-ից» բառերը փոխարինել «2003 թվականի ապրիլի 1-ից» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-434