Russian    
Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1 ԵՎ 3 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.10.1998

"Պետական գույքի մաuնավորեցման (uեփականաշնորհման) մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքի`

1) 1 հոդվածի երրորդ մաuում "դ" ենթակետով" բառերը փոխարինել "ը" ենթակետով" բառերով.

2) 3 հոդվածի`

ա) 2-րդ կետի "դ" ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

"դ) բնակելի շենքերում պետական uեփականություն համարվող ընդհանուր oգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները.".

բ) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ "ը" ենթակետով`

"ը) բնակելի շենքերում համայնքային uեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից համայնքին հայեցողական uեփականության իրավունքով հանձնված ընդհանուր oգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները, եթե դրանք`

- տրամադրված են վարձակալության ոչ պետական տնտեuավարող uուբյեկտներին
կամ քաղաքացիներին մինչեւ 1997 թվականի դեկտեմբերի 15-ը,

- տրամադրված են "փոքր" oբյեկտներին` վարձակալության կամ մշտական
oգտագործման նպատակով:":

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

4 նոյեմբերի 1998 թ.
ՀO-252