Armenian   Russian    
Զինապարտության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.03.2000

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա)» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ օրդինատուրա, ինտերնատուրա եւ մագիստրատուրա) ցերեկային ուսուցման ուսանողներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին.»:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

1ապրիլի 2000թ.
ՀՕ-42