Armenian   Russian    
Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.10.2002

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (13 հունվարի 1998 թվական, ՀՕ-188) 1-ին հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ մասերում «իրավահարաբերություններ» բառը փոխարինել «հարաբերություններ» բառով, եւ ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս`

«Հողի մասնավորեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

- առաջին մասում՝ «պետական ընկերությունների բաժնետոմսեր, պետական մասնակցությամբ ընկերությունների եւ ոչ պետական ընկերությունների պետական բաժնետոմսեր» բառերը փոխարինել «ընկերությունների` պետությանը պատկանող բաժնետոմսեր» բառերով.

- ուժը կորցրած ճանաչել վեցերորդ մասի «է» ենթակետը.

- ուժը կորցրած ճանաչել երրորդ եւ ութերորդ մասերը ։

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Մասնավորեցումը պետական գույքի նկատմամբ սեփականության կամ պետությանը պատկանող այլ գույքային իրավունքների փոխանցումն է մասնավորեցման սուբյեկտներին:»,

- երկրորդ մասը «Պետական գույքի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ պետական հիմնարկներին ամրացված շարժական գույքի)» բառերով,

- ավելացնել երրորդ մաս հետեւյալ բովանդակությամբ`

«Պետական հիմնարկներին ամրացված շարժական գույքի մասնավորեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

բ) 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«բ) պետության մասնակցությամբ ընկերության լուծարումից հետո պետությանն անցած գույքը.»,

- «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«գ) օգտագործման իրավունքով տրված պետական գույքը, այդ թվում՝ անշարժ գույքը.»,

- ուժը կորցրած ճանաչել «է» ենթակետը,

- «ը» ենթակետում «-տրամադրված են վարձակալության ոչ պետական տնտեսավարող սուբյեկտներին կամ քաղաքացիներին մինչեւ 1997 թվականի դեկտեմբերի 15-ը,» բառերը փոխարինել «-տրամադրված են վարձակալության իրավաբանական կամ ֆիզիկական անձանց,» բառերով,

- «զ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«զ) պետությանը պատկանող այլ գույքային իրավունքները.».

գ) 3-րդ կետում «Մասնավորեցում չի համարվում» բառերը փոխարինել «Սույն օրենքով չեն կարգավորվում» բառերով,

- «ա» ենթակետից հանել «բռնագանձելու,» բառը,

- ուժը կորցրած ճանաչել «ե», «զ» եւ «է» ենթակետերը,

- «ը» ենթակետը «հիմնարկներին» բառից հետո լրացնել «ամրացված» բառով եւ հանել «վարձակալությամբ տալը եւ» բառերը։

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետից հանել «՝ «փոքր» մասնավորեցման դեպքում» բառերը։

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը «անդամները» բառից հետո լրացնել «, համայնքները» բառով։

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) առաջին մասի «արտարժույթը» բառը փոխարինել «օտարերկրյա արժույթը» բառերով.

բ) երկրորդ մասում «հիմնադրամին» բառը փոխարինել «կապիտալին» բառով, հանել «(միջազգային մրցույթների մասով)» բառերը, իսկ «նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «նախատեսված դեպքերում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի «դ» ենթակետի երկրորդ մասը «արտոնությունները» բառից հետո լրացնել «, մասնավորեցվող գույքի կազմում մասնավորեցման առաջարկվող հողամասերի մասին տեղեկությունները (գինը, օգտագործման տրամադրման պայմանները, սահմանափակումները եւ այլն)» բառերով:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում`

- «գ» ենթակետից հանել «(սեփականության իրավունքի փոխանցում նոր սեփականատիրոջը)» բառերը, իսկ «վերահսկում է գործարքներ կատարելը եւ կիրառում գործարքներում նշված պատժամիջոցները» բառերը փոխարինել «վերահսկում է պայմանագրային պարտավորությունների կատարումը, դրանց չկատարման դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ մասնավորեցման պայմանագրով նախատեսված միջոցներ» բառերով,

- վերջին «ը» ենթակետը համարել «ժ» ենթակետ:

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «գ» ենթակետից հանել «(այդ թվում՝ միջազգային մրցույթ)» բառերը,

- «ը» ենթակետից հանել «պետական գույքի, ինչպես նաեւ» բառերը եւ ենթակետը լրացնել «` սույն օրենքով նախատեսված դեպքերում» բառերով.

բ) 2-րդ կետի երրորդ մասում «կատարվում է» բառերը փոխարինել «կարող է կատարվել» բառերով:

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի առաջին մասը «ամբողջությամբ» բառից հետո լրացնել «կամ դրա մի մասի» բառերով,

- երկրորդ մասի «որոշումն ընդունելու» բառերը փոխարինել «գույքի գնահատման» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը:

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետը:

Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածում`

ա) վերնագրից հանել «(միջազգային մրցույթով)» բառերը.

բ) երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) այլ պայմաններ:».

գ) չորրորդ մասից հանել «կամ միջազգային մրցույթով» բառերը.

դ) ուժը կորցրած ճանաչել հինգերորդ մասը.

ե) յոթերորդ եւ ութերորդ մասերում «Միջազգային մրցույթի» բառերը փոխարինել «Մրցույթի» բառով.

զ) իններորդ մասից հանել «հայրենական եւ արտասահմանյան» բառերը.

է) վերջին մասից հանել «(միջազգային մրցույթը)» եւ «, եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում պետական բաժնեմասը մասնավորեցնելու մասին նոր որոշում է ընդունում» բառերը:

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածում`

ա) 1-ին կետից հանել «եթե մասնավորեցման այլ ձեւերի կիրառումն աննպատակահարմար է մասնավորեցման գործընթացի կազմակերպական ծախսերի առումով.» բառերը, իսկ «եթե տվյալ պետական գույքի հավանական գնորդը նախօրոք հայտնի է» բառերը փոխարինել «տվյալ գույքի հավանական գնորդին, եթե այն նախօրոք հայտնի է» բառերով.

բ) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«Մասնավորեցման ծրագրում ընդգրկված պետական գույքը տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցնելու հիմք կարող է հանդիսանալ կոլեկտիվի կողմից լիազորված պետական մարմին ներկայացված հայտը: Հայտի ձեւը, ներկայացման, քննարկման եւ մերժման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

գ) 4-րդ կետից հանել «վարձակալության պայմանագիրը կնքել մինչեւ 1997 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը.

դ) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Պետական գույքը վարձակալներին մասնավորեցնելու հարցը քննարկելու համար հիմք է հանդիսանում լիազորված պետական մարմին ներկայացրած հայտը: Հայտի ձեւը եւ ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

ե) 7-րդ կետում «վարձակալից գնելու թույլտվության» բառերը փոխարինել «ուղղակի վաճառքի ձեւով վարձակալին մասնավորեցնելու» բառերով.

զ) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը:

Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը:

Հոդված 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 191 -րդհոդվածով՝

«Հոդված 191 . Պետական գույքի մասնավորեցումը մասնագիտացված շուկաներում

Պետական գույքի մասնավորեցումը մասնագիտացված շուկաներում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության եւ(կամ) այլ երկրների ֆոնդային բորսաների միջոցով բաժնետոմսերի վաճառքի ձեւով՝ բորսային առեւտրի կանոններին համապատասխան:»:

Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածում վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Լուծարված ընկերությունների պետության բաժնեմաս համարվող գույքի մասնավորեցումը», իսկ տեքստում «պետական ընկերությունների» բառերը փոխարինել «ընկերությունների պետության բաժնեմաս համարվող» բառերով:

Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետի «բ» ենթակետում «վերագնահատումը» բառը փոխարինել «գնահատումը» բառով, նույն ենթակետից հանել «լիցենզավորվող գործունեության դեպքում` լիցենզիաների վերանայումը» բառերը.

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Նախապատրաստական աշխատանքների ընթացքում մասնավորեցվող գույքի վերաբերյալ հրապարակած տեղեկությունների, այդ թվում նաեւ՝ հայտարարագրերի (ազդագրերի), տվյալների համար պատասխանատվություն է կրում դրանք նախապատրաստող կազմակերպությունը:»:

Հոդված 18. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24 1 -րդհոդվածով՝

«Հոդված 24 1 . Պետական գույքի մասնավորեցումը

1. Պետական գույքի մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Պետական գույքի մասնավորեցումը չկայանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում՝ գույքը սույն օրենքով սահմանված կարգով մասնավորեցնելու կամ լուծարելու մասին:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» եւ «դ» ենթակետերով սահմանված ձեւերով պետական գույքը չմասնավորեցվելու դեպքում, մինչեւ տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման ընդունումը, մասնավորեցման սուբյեկտները կարող են դիմել լիազորված պետական մարմին՝ տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններով այդ գույքը ձեռք բերելու համար:

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված ձեւով պետական գույքը չմասնավորեցվելու դեպքում, մինչեւ տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման ընդունումը, մասնավորեցման սուբյեկտները կարող են դիմել լիազորված պետական մարմին՝ տվյալ գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններով այդ գույքը ձեռք բերելու համար, եթե այդ որոշմամբ սահմանված բոլոր պայմաններն արտահայտված են թվային մեծություններով:

5. Մասնավորեցման սուբյեկտի դիմումն ստանալուց հետո լիազորված պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում պետական գույքն ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցնում է՝ հաշվի առնելով դրամի նկատմամբ ԱՄՆ մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսը:»:

Հոդված 19. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «օտարերկրյա» բառը:

Հոդված 20. Օրենքի 26-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետից հանել «տնտեսական ընկերակցություն կամ» բառերը, ուժը կորցրած ճանաչել նույն կետի երկրորդ մասը.

բ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված պայմանները չկատարելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը զրկվում է նախապատվության իրավունքից:»:

Հոդված 21. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «մինչեւ 1997 թվականի դեկտեմբերի 15-ը վարձակալած ոչ պետական տնտեսավարող սուբյեկտներին կամ քաղաքացիներին» բառերը:

Հոդված 22. Օրենքի 29-րդ հոդվածում`

ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Մասնավորեցման հետեւանքով սեփականության իրավունքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լիազորված պետական մարմնի եւ գնորդի միջեւ կնքված պետական գույքի մասնավորեցման գրավոր գործարքով` օրենսդրությամբ սահմանված դեպքերում` պետական գրանցում ստանալուց հետո։».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս`

«Մասնավորեցվող անշարժ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է մասնավորեցման գործարքի (պայմանագրի) պետական գրանցումից հետո:»:

Հոդված 23. Օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասը «տարածելու» բառից հետո լրացնել «կամ մասնավորեցման պայմանագրով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ կիրառելու» բառերով:

Հոդված 24. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Օրենքի 32-րդ հոդվածի գործողությունը տարածվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատարանի՝ սեփականաշնորհման պայմանագիրն անվավեր ճանաչելու կամ բռնագանձման մասին վճիռը:»:

Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-423