Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2001
Հոդված 1. Հաստատել 2002 թվականի՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը:

Հոդված 2. Հաստատել Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների համալիր ծրագիրը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
 
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-276

ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

  • 1. Ներածություն.
  • 2. Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման համալիր ծրագրի նպատակը եւ խնդիրները.
  • 3. Տեղեկանք Սեւանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական եւ բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի մասին.
  • 4. Ծրագրի գործողությունները եւ միջոցառումները.
  • 5. Սպասվող արդյունքները.
  • 6. Ջրային ռեսուրսների եւ կենսապաշարների օգտագործման չափաքանակների սահմանումը.
  • 7. Ծրագրի մոնիթորինգը եւ վերահսկողությունը:
  • 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    Սեւանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից եւ հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից է, որն ունի հանրապետական եւ տարածաշրջանային բացառիկ տնտեսական ու էկոլոգիական նշանակություն:

    Սեւանա լճի ջրհավաք ավազանը, համաձայն «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի, ընդգրկում է Սեւանա լճի բուն ջրհավաք ավազանը (շուրջ 4890 կմ2 ) եւ Արփա գետի ջրհավաք ավազանի վերնագավառը՝ Կեչուտի ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքներն ու Որոտան գետի ջրհավաք ավազանի վերնագավառները՝ Սպանդարյան ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքները, որոնց սահմանները դեռեւս վերջնականապես ճշգրտված չեն: Սեւանա լիճը Հայաստանի ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Մինչեւ լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը (58,5 մլրդ մ3 ), որը 5 անգամ ավելի է հանրապետության մակերեւութային ջրային հոսքից եւ մոտ 35 անգամ ավելի է մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից:

    Սեւանա լիճը իր եզակի ու հարուստ ֆլորայով եւ ֆաունայով արժեքավորվում է հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները կարեւոր տեղ են գրավում մարզի եւ հանրապետության բնակչության սննդաբաժնում, մասնավորապես՝ դրա ձկնային պաշարները: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, էներգետիկայի եւ տնտեսության այլ ճյուղերի զարգացումը սերտորեն կապված է Սեւանա լճի ջրային ռեսուրսների օգտագործման հետ, հատկապես նրա քանակական եւ որակական հատկանիշների հետ:

    Սեւանա լիճը իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է խմելու համար բարձրորակ բնական ջրամբար եւ այդ տեսակետից՝ ՀՀ ռազմավարական գերակայական նշանակություն ունեցող բնական պաշար:

    Ցավոք, սկսած 30-ական թվականներից Սեւանա լճի ջրի ինտենսիվ եւ ոչ հաշվենկատ օգտագործման հետեւանքով խախտվել է լճի հավասարակշռությունը՝ առաջ բերելով ջրակենսաբանական պրոցեսների եւ ամբողջ էկոհամակարգի խաթարում, որի շարունակման դեպքում վտանգվում է Սեւանա լճի՝ որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը:

    Հաշվի առնելով Սեւանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման հրատապությունը՝ ՀՀ Ազգային ժողովը 2001թ. ընդունել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում է, որ Սեւանա լճում եւ դրա ջրհավաք ավազանում մարդկային ցանկացած գործունեություն պետք է իրականացվի Սեւանա լճի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման համալիր եւ տարեկան ծրագրերի հիման վրա (13-րդ եւ 14-րդ հոդվածներ): Վերջինների պահանջների հիման վրա ՀՀ կառավարությունը մշակել եւ ՀՀ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել սույն ծրագրերը:

    Համալիր եւ տարեկան ծրագրերի ռազմավարությունը եւ դրանց իրականացման անհրաժեշտ գործողությունները սահմանվել են համաձայն «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-15-րդ հոդվածների:

    Ծրագրերի նախապատրաստման համար հիմք են ծառայել նաեւ Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված եւ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնում» եւ «Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողություններ» ծրագրերը, Սեւանա լճի էկոլոգիական հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԽՍՀՄ ԳԱ լճաբանության ինստիտուտի կողմից մշակված վերլուծություններն ու ծրագրերը: Ծրագրի միջոցառումների ցանկի պատրաստման համար հիմք են ծառայել ՀՀ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես նաեւ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացված ծրագրերը եւ առաջարկությունները:

    2. ՍԵՎԱՆԱԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ,
    ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐԵՐԸ

    Ծրագրի հիմնական նպատակն է Սեւանա լճի, որպես ազգային եւ տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի, պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը եւ Սեւանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացման եւ կայուն օգտագործման ապահովումը:

    Ծրագրի խնդիրներն են՝

    - համալիր միջոցառումների ներդրմամբ Սեւանա լճի մակարդակի իջեցման կանխարգելումը եւ դրա մակարդակի առնվազն 6 մետրով բարձրացման ապահովումը՝ որպես լճի ջրի նախկին քանակական եւ որակական ցուցանիշների վերականգնման եւ էվտրոֆիկացիայի կանխարգելման նախապայման.

    - Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանում բնօգտագործման նորմավորման ու կանոնակարգման միջոցով լճի էկոհամակարգի եւ դրա առանձին բաղադրիչների վրա անթրոպոգեն բացասական ներգործությունների (այդ թվում՝ աղտոտվածության) նվազեցումը, դրանց հետագա դեգրադացիայի կանխարգելումը.
    - Սեւանա լճի ջուրը՝ որպես խմելու ջրի օգտագործման աղբյուրի պահպանության ապահովումը.

    - ձկնային պաշարների վերարտադրության ապահովումը.

    - ռեկրեացիոն (հանգիստ եւ տուրիզմ) տնտեսաճյուղի արդյունավետ զարգացումը.
    - լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, հազվագյուտ, էնդեմ եւ գիտական ու տնտեսական բարձրարժեք տեսակների պահպանման, վերականգնման եւ վերարտադրման ապահովումը.
    - կառավարման համակարգի բարելավումը.

    - ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծումը:  


    3. ՏԵՂԵԿԱՆՔ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՈՒ ԴՐԱ ՋՐՀԱՎԱ Ք ԱՎԱ ԶԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ

    Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգը հազարամյակներ շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի կենսագոյության հիմնական նախապայմանը եւ ներկայումս էլ ընդգրկված է մարդու հասարակական-տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում։

    Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգի օգտագործումը հիմնականում ընթացել է տարերայնորեն, իրավական դաշտի անկատարության, լանդշաֆտների տարածա-գործառնական ոչ ճիշտ պլանավորման, ինչպես նաեւ դրանց գիտական հիմնավորումների բացակայության պայմաններում, հատկապես լճից ջրային պաշարների անհեռատես օգտագործման հետեւանքով: Դրանց արդյունքում Սեւանա լճի էկոհամակարգը հայտնվել է անբարենպաստ եւ էկոլոգիապես անհավասարակշիռ իրավիճակում, որը հիմնականում պայմանավորված է հետեւյալ գործոններով.

    3.1. Սեւանա լճի ջրային պաշարների անհեռատես օգտագործումը

    Նկատի ունենալով Սեւանա լճի ջրային հարուստ պաշարները՝ դեռեւս 30-ական թվականներից հանրապետության տնտեսության համար էներգետիկ բազա ստեղծելու, ինչպես նաեւ Արարատյան գոգավորության անջրդի հողերի յուրացման (մոտ 100 հազ. հա) նպատակով մշակվեց Սեւանա լճի ջրերի օգտագործման համալիր սխեման, որի հիմքում դրված էր Սեւանա լճի ջրի դարավոր պաշարների ինտենսիվ օգտագործումն էներգետիկ եւ գյուղատնտեսական նպատակներով, լճի մակարդակի իջեցմամբ նրա հայելակրճատումը եւ հատակից (գրունտից) ազատված հողատարածքների ներառումը տնտեսության ոլորտ: Սկսած 30-ական թվականներից մինչեւ այսօր այդ ծրագրի իրականացման հետեւանքով օգտագործվել է ջրի ծավալի գրեթե 44 տոկոսը կամ 26 մլրդ մ3 (դրա մոտ 65 տոկոսը օգտագործվել է էներգետիկ, իսկ 35 տոկոսը գյուղատնտեսական նպատակներով), մակարդակը իջել է 20 մետրով, լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք, որը գյուղատնտեսական տեսակետից համարվում է ոչ լիարժեք հողատարածք: Լճի ջրերի այդպիսի ոչ հիմնավորված շահագործումը բերեց բնապահպանական տեսակետից մի շարք բացասական երեւույթների եւ գործընթացների զարգացմանը, որոնք չէին կանխատեսված համալիր սխեմայում: Դա վերաբերում է լճում ընթացող մի շարք անցանկալի ջրակենսաբանական, ջրաֆիզիկական եւ ջրաքիմիական պրոցեսներին, որոնց հետեւանքով լճում, սկսած 60-ական թվականներից, սկսվեցին էվտրոֆիկացիայի երեւույթներ, որոնց արդյունքում 80-ական թվականներից արդեն նկատվում էր լճի օլիգոտրոֆ վիճակից անցումը դեպի էվտոտրոֆ վիճակի: Վերջինիս վառ վկայությունն է Սեւանա լճի եւ դրա ջրի ներկայիս մի շարք ցուցանիշների համեմատությունը մինչեւ մակարդակի իջեցման ցուցանիշների հետ՝

    լճի ներկա մակարդակը 1896.66 մ է, իջել է շուրջ 20մ,

    մակերեսը 1240 քառ. կմ է, փոքրացել է 180 քառ. կմ-ով,

    ծավալը 32.5 մլրդ մ3 է, նվազել է 26.0 մլրդ մ3 -ով:

    Լճի մակարդակի իջեցման հետ նկատվել է ֆիտոպլանկտոնի թվաքանակի եւ կենսազանգվածի աճ: Ֆիտոպլանկտոնի թվաքանակը փոփոխվել է 485 հազ. բջ/լ–ից մինչեւ 29 մլն բջ/լ, իսկ կենսազանգվածը 0.58 գ/մ2 -ից մինչեւ 15.8 գ/մ2 : Բացի այդ, խախտվել են լճի ֆիզիկաքիմիական, թթվածնային եւ ջերմաստիճանային ռեժիմները. օրինակ՝ միջին խորությունը 41մ-ից նվազել է 26մ, թափանցելիությունը՝ 14,3-ից 4,5 մ, թթվածնի քանակը՝ 6 գ/մ3 -ից 2 գ/մ3 , միներալ ազոտը՝ 0,003 գ/մ3 -ից 0,16 գ/մ3 (իսկ ընդհանուրը 0,07 գ/մ3 -ից 0,64 գ/մ3 ), միներալ ֆոսֆորը՝ 0,007 գ/մ3 -ից 0,32 գ/մ3 : Այս բոլորը վկայում են Սեւանա լճի արագ «ծաղկման», էվտրոֆացման եւ այլ էկոլոգիական անցանկալի բացասական գործընթացների արագացման տենդենցի մասին:

    Սեւանա լճի 2000թ. ջրային հաշվեկշիռը ներկայացված է ստորեւ:

    Սեւանա լճի ջրային հաշվեկշիռը (մլն մ3 )

    Ջրային հաշվեկշռի տարրերը
    Ընդամենը տարվա

    ընթացքում

    Մ ու տ ք

    Լիճը թափվող գետեր

    Արփա-Սեւան թունելով

    Տեղումները լճի մակերեւույթի վրա

    Ստորերկրյա հոսք

    Ընդամենը

    Ե լ ք

    Հրազդան գետով

    Գոլորշիացում լճի մակերեւույթից

    Ստորերկրյա հոսք

    Ընդամենը

    կուտակում (նվազում)

    Բացարձակ անկապք

    Հարաբերական անկապք %



    մինչեւ 740.5

    մինչեւ 311.1

    388.0


    94.2

    1533.8
     
     

    190.0

    1370.9


    14.4

    1575.3

    -61.4

    19.8

    1.2


     

    Հայտնի է, որ Սեւանա լճի ջրային հաշվեկշռի առավել կարեւոր բաղադրիչը լճի մակերեսից գոլորշիացումն է:

    Վերջին հարյուրամյակի ընթացքում մոլորակի ջերմաստիճանը բարձրացել է 0.3-0.60 C եւ շարունակում է բարձրանալ: Կփոփոխվեն նաեւ մթնոլորտային տեղումները: Այդ փոփոխությունները կհանգեցնեն ջրային ռեսուրսների փոփոխության, այդ թվում՝ կփոփոխվի գոլորշիացումն ինչպես ցամաքից, այնպես էլ ջրային մակերեսից: Հայաստանի տարածքում կլիմայի դինամիկ փոփոխության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում օդի ջերմաստիճանը բարձրացել է 0.70 C-ով, իսկ մթնոլորտային տեղումների քանակը պակասել է միջին հաշվով 6 տոկոսով:

    Սպասվում է, որ ապագայում Սեւանա լճի մակերեսից գոլորշիացումը է§ լ ավելի կմեծանա կլիմայական պայմանների փոփոխության պատճառով, քանի որ աշխարհի մասշտաբով ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետումների պատճառով տեղի է ունենում կլիմայի համամոլորակային տաքացում:

    Ձեռնարկված միջոցառումները: Հաշվի առնելով Սեւանա լճում ընթացող էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական խիստ բացասական հետեւանքները՝ դեռեւս 60-ական թվականներից ՀՀ կառավարությունը մշակել եւ իրականացրել է մի շարք միջոցառումներ Սեւանա լճի մակարդակը նվազագույնը 6 մետրով բարձրացնելու ուղղությամբ: Այդ նպատակով 1961թ. սկսվել եւ 1981թ.-ից շահագործման է հանձնվել Արփա-Սեւան 48 կմ-ոց ջրատարի կառուցումը, որի շնորհիվ տարեկան Սեւանա լիճ է տեղափոխվում մոտ 300 մլն մ3 ջուր: 80-ական թվերին սկսվել էին Եղվարդի եւ Մարմարիկի ջրամբարների կառուցման աշխատանքները, որոնք 90-ական թվականներին դադարեցվեցին: Այդ ժամանակահատվածում ստեղծվեցին նաեւ Արարատյան դաշտի հողերի ոռոգման նոր այլ ջրաղբյուրներ (Մխչյանի, Երասխավանի եւ մի շարք այլ ջրհան կայաններ, ստորգետնյա ջրհորներ եւ այլն), կառուցվեցին ջերմային ու հիդրոէլեկտրակայաններ (Սպանդարյանի, Տաթեւի եւ Շամբի հիդրոէլեկտրակայանները, Երեւանի եւ Հրազդանի ջերմաէլեկտրակայանները) եւ Հայաստանի ատոմակայանը: Սեւանա լճի էկոհամակարգի առողջացման եւ ոռոգման արդի մեթոդների ներդրման զարգացման միջոցառումների վերաբերյալ (բացառելով լիճ թափվող գետերից ոռոգման համար անմիջական ջրառը) ՍՍՀՄ Կենտկոմի եւ Մինիստրների խորհրդի 1978թ. սեպտեմբերի 28-ի «Սեւանա լճի բնական ռեսուրսների պահպանման եւ արդյունավետ օգտագործման մասին» թիվ 812 որոշմամբ գետերից ջրառի փոխարեն նախատեսվել է կառուցել լճից սնվող 12 պոմպակայան՝ ոռոգելի տարածքներին մեխանիկական եղանակով ջուր մատակարարելու համար: Այս բոլորի շնորհիվ մինչեւ 1990թ. Սեւանա լճի մակարդակը բարձրացվեց 1,5 մետրով, որը զգալի ներդրում էր էկոլոգիական վիճակի բարելավման գործում: Սակայն 90-ական թվականներին, էներգետիկ, տնտեսական ճգնաժամերի եւ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, նորից սկսվեց Սեւանա լճի ջրի պաշարների ակտիվ օգտագործումը: Այսօրվա վիճակով ոչ միայն օգտագործվել են նախորդ տարիներում արդեն կուտակված ջրային պաշարները, այլեւ շարունակվում է լճի մակարդակի հետագա իջեցումը: Այս գործընթացի հետագա զարգացումը կհանգեցնի լճի էկոլոգիական վիճակի վատթարացման եւ Սեւանա լճի, որպես քաղցրահամ ջրաղբյուրի, անդարձ կորստյան:

    Հարկ է նշել, որ կառավարության թիվ 812 որոշմամբ նախատեսված պոմպակայանների կառուցումը ներկայիս պայմաններում տնտեսապես նպատակահարմար չէ: Դրա փոխարեն անհրաժեշտ է նախատեսել լճի ջրհավաք ավազանի բարձր նիշերում փոքր ջրամբարների կառուցման կամ Որոտան-Արփա-Սեւան թունելի ելքի մասում թունելի ջրի բազայի վրա, Ծովինար գյուղի մոտ մեկ պոմպակայանի կառուցումը, որը կփոխարինի ներկայումս գործող եւ նախատեսվող պոմպակայաններին, ու կբացառվի լիճ թափվող գետերից ջրառը:

    Սեւանա լճի եւ դրա մեջ թափվող գետերի աղտոտվածության մեծացումը

    Սեւանի ավազանի սոցիալ-տնտեսական զարգացման գիտականորեն ոչ հիմնավորված պլանավորումը հանգեցրեց այդ տարածաշրջանի եւ դրա բնական պաշարների ինտենսիվ յուրացմանը եւ դրանով պայմանավորված՝ բնակչության արագընթաց աճին եւ շրջակա միջավայրի ուրբանացմանը, որոնց արդյունքում անհամեմատ մեծացավ Սեւանա լճի արդյունաբերական եւ գյուղատնտեսական աղտոտվածությունը, այդ թվում՝ բնակավայրերի կոմունալ եւ կենցաղային կեղտաջրերի՝ առանց մաքրման հոսքը դեպի լիճ:

    Ձեռնարկված միջոցառումները: Նշված բացասական երեւույթների վերացման նպատակով զգալի աշխատանքներ են կատարվել նաեւ Սեւանա լճի ջրերի աղտոտվածության նվազեցման գործում: Կառուցվել եւ նախկինում գործում էին մի շարք խոշոր բնակավայրերի մաքրման կայաններ, սկսվել էին Սեւանի ավազանի կոյուղու կոլեկտորի կառուցման աշխատանքները, որոնցից առաջինների գործունեությունը դադարեցվել է էներգետիկ ճգնաժամի պատճառով, իսկ երկրորդինը՝ տնտեսական ճգնաժամի եւ մաքրման կայանների նկատմամբ սկզբունքային տարբեր մոտեցումների ձեւավորման հետեւանքով:

    Մշակվել են ծրագրեր ավազանում գյուղատնտեսության վերակառուցման ուղղությամբ, հատկապես դրանում քիմիական պարարտանյութերի եւ պեստիցիդների քանակների կրճատման, դրանց՝ կենսաբանական եւ նորագույն այլ տեխնոլոգիաներով փոխարինման ուղղությամբ:

    Վերջին 30-40 տարիների ընթացքում Սեւանա լճի ափամերձ գոտում (լճի նախկին հատակ հանդիսացող հողագրունտներում) կատարվել են անտառապատման լայն միջոցառումներ՝ հիմնվել է շուրջ 13 հազ. հա անտառ: Այս միջոցառման շնորհիվ ոչ միայն ամրակայվել են ափամերձ շարժուն գրունտները, այլեւ նվազեցվել է ավազանի լանդշաֆտների էրոզիոն տարբեր նյութերի ազատ մուտքը Սեւանա լիճ, այսինքն՝ կանխվել է լճի աղտոտումն այդ նյութերով: Սակայն վերջին տարիների ծանր տնտեսական պայմաններն ու էներգետիկ ճգնաժամը զգալի վնաս են հասցրել անտառի ափամերձ եւ ամբողջ ավազանի անտառային էկոհամակարգին, իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետեւանքով ակտիվացել են էրոզիոն գործընթացները եւ ավելացել են բացասական տարրերի եւ հանքային էլեմենտների մուտքը լիճ:

    Կենսապաշարների օգտագործումը

    Սեւանա լճի ջրհավաք ավազանն ունի ինքնատիպ եւ հարուստ կենսաբազմազանություն: Կարգաբանական առումով կենդանական աշխարհը հետեւյալն է. կաթնասուններ՝ 34 տեսակ, թռչուններ՝ 267, երկկենցաղներ՝ 3, սողուններ՝ 17, ձկներ՝ 9:

    Ջրային կամ ջրաճահճային կենդանիների համար որպես ապրելավայր ծառայում են Սեւանա լճի ջրերը, առափնյա ճահճուտներն ու լիճ թափվող գետերի գետաբերանները: Վերջին 4 տասնամյակի ընթացքում Սեւանա լճի մակարդակի 19 մ իջեցումը, ինչպես նաեւ ավելի քան 10 հազ.հա ճահճուտների արհեստական չորացումը խիստ բացասաբար են անդրադարձել ավազանի կենդանական աշխարհի վրա, որը հատկապես ցայտուն կերպով արտահայտված է թռչունների մոտ: Սեւանի ավազանում հանդիպում էին 267 տեսակի թռչուններ, որոնցից 48-ը բնադրող էին: Այսօր դրանցից շատերը՝ մոխրագույն սագը, տուրպան, կարմրակտուց եւ կարմրագլուխ բադերը, սպիտակագլուխ բադը (սավկան), չեն բնադրում լճի տարածքում: 1996թ. տվյալներով պարկի տարածքում հանդիպող բնադրող թռչուններն են սեւ փարփարը, կռնչան բադը եւ հայկական որորը: Վերջինս գրանցված է Կարմիր գրքում՝ որպես սահմանափակ արեալ եւ առավել խոցելի բնադրավայր ունեցող տարատեսակ:

    Սողուններից հանդիպում են մի շարք մողեսներ, որոնցից անհրաժեշտ է նշել սպիտակափոր մողեսը, նաիրյան մողեսը, ռոստոմբեկովի մողեսը, հայկական մողեսը, իսկ օձերից՝ սովորականը, ջրային լորտուները, պղնձօձը, լեռնատափաստանային իժը:

    Երկկենցաղներից առկա են կանաչ դոդոշը, լճագորտը եւ փոքրասիական գորտը:

    Ձկներից գրանցված են Սեւանի իշխանը իր 4 ռասաներով, սիգը, Սեւանի բեղլուն, կողակը եւ լճածածանը:

    30-ական թվականներից սկսած՝ Սեւանա լճում մարդու կողմից (կանխամտածված) վերաբնակեցվել են մի շարք ջրային կենդանիներ, այդ թվում՝ սիգ ձկնատեսակը (կանխամտածված), լճածածանը եւ խեցգետինը (ոչ կանխամտածված) եւ այլն։

    Սեւանի ավազանի տարածքում հայտնաբերված են 1600 բարձրակարգ բուսատեսակներ, որոնցից 94-ը՝ ծառեր եւ թփեր:

    Սեւանա լճի առափնյա գոտին հիմնականում գտնվում է լճի մակարդակից 0-20մ բարձրության վրա եւ ներկայացնում է լճի մակարդակի իջեցման արդյունքում ազատված գրունտներ՝ շուրջ 25 հազ. հա, որի զգալի մասը ծածկված է արհեստական անտառներով։

    Սեւանի ջրհավաք ավազանի տափաստանային գոտին՝ 1906-2400մ ծովի մակերեւույթից բարձր, հիմնականում ներկայացված է չոր եւ տիպիկ տափաստաններին բնորոշ խոտաբույսերով՝ շյուղախոտ, փետրախոտ եւ այլն: Այստեղ աճում են նաեւ գիհու, մասրենու, արոսենու, կծուխորի, այծատերեւուկի եւ այլ թփուտներ: Բավական շատ են գազերը, ոզնաթփերը, որոնց թվում կան մի շարք հազվագյուտ եւ անհետացող տեսակներ:

    Մարդու կողմից առավել յուրացված է տափաստանային գոտին, որի զգալի մասը վերածվել է վարելահողերի, իսկ մնացածը ակտիվ օգտագործվում է որպես խոտհարքեր եւ արոտավայրեր, առանց պահպանելու բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության ագրոկենսաբանական անհրաժեշտ նորմերը: Այս գոտում է գտնվում խախտված հողերի զգալի մասը:

    Սեւանա լճի ջրհավաք ավազանի մերձալպյան եւ ալպյան գոտին (2400 մ-ից բարձր) ներկայացնում է բարձրլեռնային սարահարթ, որի բուսածածկը կազմված է ալպյան մարգագետնային բուսատեսակներից եւ հիմնականում օգտագործվում է որպես ամառային արոտավայր:

    Ազգային պարկի տարածքում հանդիպում են մի շարք էնդեմիկ եւ հազվագյուտ բուսատեսակներ, ինչպիսիք են ոզնաթուփ գաբրիելյանի, գազ գյոկչայի, լրջուն սեւանի, արոսենի լուրիստական, արոսենի հայաստանյան, կուժկոտրուկ վոլգյան եւ այլն:

    Սեւանի ջրհավաք ավազանում (Գեղարքունիքի մարզի սահմաններում) անտառները կազմում են շուրջ 17 հազ. հա, որից 12 հազ. հա-ն արհեստական անտառտնկարկներ են եւ իրենցից ներկայացնում են սոճու, բարդենու, փշատենու, չիչխանի եւ մի շարք այլ ծառերի ու թփերի համակեցություններ: Առավել խոցելի են բնական անտառկղզյակները, որոնք ապօրինի ծառահատումների հետեւանքով խիստ վնասվել են:

    Սեւանի ջրհավաք ավազանում, ինչպես հանրապետության անբողջ տարածքում, կենսապաշարների օգտագործումը գրեթե անկառավարելի է, սահմանված չեն դրանց օգտագործման ժամկետների ու չափաքանակների վերաբերյալ նորմեր, ստանդարտներ, այդ թվում՝ բնական կերհանդակների եւ խոտհարքների մելիորացիայի ուղղությամբ: Բնական կենսապաշարների չկանոնակարգված օգտագործման հետեւանքով տեղի են ունեցել տարածաշրջանի կենսաբազմազանության զգալի աղքատացում, առանձին տեսակների կորուստ, էկոհամակարգի տեսակային կազմի փոփոխություններ, որոնք հանգեցրել են դրա դեգրադացիայի եւ արժեզրկման: Սեւանի ափամերձ գոտու ջրաճահճային տարածքների չորացման, ինչպես նաեւ նախկին ժայռոտ ափերի վերացման պատճառով ստեղծվեցին խիստ անբարենպաստ պայմաններ տարածաշրջանի թռչնաշխարհի համար՝ 160 տեսակ չվող թռչուններից մնացել է 50-ը: Էնդեմ հանդիսացող Սեւանի ծովորորի համար բնական միջավայրը դարձել է էկոլոգիապես անկայուն: Այս իրավիճակից հատկապես տուժել է Սեւանի ձկնաշխարհը:

    Զգալիորեն փոփոխվել է նաեւ լճի կենսաբազմազանությունը, կտրուկ նվազել են մակրոֆիտները՝ 900-ից հասնելով 26-ի տ/տարի, դրա փոխարեն աճել է ֆիտոպլանկտոնը՝ 0,3 գ/մ3 -ից հասնելով 2,4 գ/մ3 -ի, փոփոխությունների է ենթարկվել զոոպլանկտոնը՝ 0,45գ/մ3 - 0,70գ/մ3 , զոոբենթոսը՝ 3.38-11գ/մ3 , ձկնային պաշարների վերարտադրությունը՝ 1000-2400 տ/տարի:

    Սեւանա լճի վիճակի էկոլոգիապես անբարենպաստ եւ անկայուն իրավիճակը խիստ բացասական է անդրադարձել նրա աբորիգեն ձկնաշխարհի վրա: Անհետացել են Սեւանի իշխանի երկու ենթատեսակները (ռասաները)՝ ձմեռային բախտակը եւ բոջակը, անհետացման եզրին է հայտնվել ամառային բախտակը, Գեղարքունի ենթատեսակը, կողակը եւ բեղլուն հայտնվել են էկոլոգիական կրիտիկական վիճակում: Դրա հետ մեկտեղ Սեւանա լիճ են ներթափանցել նոր օտարածին տեսակներ՝ սիգը, արծաթափայլ ծածանը (կարաս), նեղմատնյա խեցգետինը եւ այլն, որոնք էականորեն ազդել են լճի կենսաբազմազանության տեսակային եւ որակական ցուցանիշների վրա:

    Ձեռնարկված միջոցառումները: Վերը նշված բացասական երեւույթներին հակազդելու համար, սկսած 70-ական թվականներից, ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ.

    - Սեւանի իշխանի պաշարների համալրում արհեստական վերարտադրության ճանապարհով, որը շարունակվում է մինչ օրս, եւ այդ նպատակով պետբյուջեից տարեկան հատկացվում է շուրջ 10 մլն դրամ.

    - պարբերաբար իրականացվել են նաեւ կողակի եւ սիգի պաշարների համալրում արհեստական վերարտադրության միջոցով:

    Ափամերձ գոտում հիմնադրվել է շուրջ 13 հազ. հա անտառ: 2000թ. Սեւանի ավազանի 52 հա տարածքի վրա հիմնադրվել են նոր անտառկուլտուրաներ, իսկ 97 հա-ի վրա կատարվել է անտառկուլտուրաների լրացման աշխատանքներ, 150 հա-ի վրա իրականացվել են անտառի սանիտարական եւ խնամքի հատումներ՝ 580 մ3 ծավալով:

    2000թ. Սեւանա լճում իրականացվել է 10.5 մլն դրամի արժեքավոր ձկնատեսակների արհեստական վերարտադրություն:

    2001թ. Սեւանա լճում թույլատրվել է իրականացնել 600 տ սիգ ձկնատեսակի եւ 200 տ խեցգետնի արդյունագործական որս:

    Անհրաժեշտ է նշել, որ «Սեւան» ազգային պարկում եւ Սեւանա լճի ջրհավաք ավազանում կենսաբազմազանության պահպանման, վերականգնման եւ կենսապաշարների կայուն օգտագործման ու վերարտադրության ոլորտի աշխատանքները խիստ անբավարար են, որը բացատրվում է հանրապետության պետբյուջեի սուղ ֆինանսական միջոցներով, ինչպես նաեւ այդ ոլորտի կառավարումն իրականացնող իրավասու մարմինների թույլ նյութատեխնիկական եւ կադրային ներուժով:

    Սեւանի ջրհավաք ավազանի նորմատիվ հենքը

    Մինչեւ 1990-ական թվականները ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի շարք նորմատիվ փաստաթղթեր՝ ուղղված Սեւանա լճից ջրառի կարգավորման, ինչպես նաեւ Սեւանա լճի ջրավազանում բնապահպանական եւ բնօգտագործման գործառույթների կարգավորմանը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը Արփա-Սեւան ջրատարի կառուցման մասին եւ այլ որոշումներ, ՀՍՍՀ Մինիստրների սովետի եւ ՀԿԿ Կենտկոմի որոշումները Որոտան- Արփա ջրատարի կառուցման մասին եւ այլն:

    1990 թ. ի վեր ՀՀ-ում ընդունվել են բազմաթիվ բնապահպանական նորմատիվ ակտեր, որոնցով սահմանված համապատասխան նորմերով ու կանոններով կանոնակարգվել են նաեւ Սեւանի ջրհավաք ավազանի էկոհամակարգի պահպանության խնդիրները:

    Սեւանի ջրհավաք ավազանի էկոհամակարգի պահպանությունն ու օգտագործումը կանոնակարգվել են բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության հիմունքներով, ՀՀ ջրային օրենսգրքով, ՀՀ հողային օրենսգրքով, ՀՀ անտառային օրենսգրքով, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքներով, «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» ՀՀ կառավարության 1998թ. թիվ 864 որոշմամբ եւ այլ օրենսդրական նորմերով:

    Մինչեւ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի ընդունումը Սեւանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի պահպանության հիմնախնդիրները հիմնականում կանոնակարգվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով: Այս օրենքի առանձին հոդվածներով (3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-15-րդ) կարգավորվում են Սեւանի ջրհավաք ավազանի էկոլոգիական կենտրոնական գոտու՝ «Սեւան» ազգային պարկի եւ անմիջական ազդեցության գոտու՝ «Ջերմուկ» եւ «Ջերմուկ հիդրոլոգիական» պետական արգելավայրերի տարածքների բնապահպանական եւ բնօգտագործման ոլորտի հարաբերությունները:

    Այս օրենքի պահանջների շրջանակներում ՀՀ կառավարության 26.01.1996թ. թիվ 23 որոշմամբ հաստատվել է «Սեւան» ազգային պարկի կանոնադրությունը եւ «Սեւանա լճում արդյունաբերական ձկնորսության մասին» կարգը:

    Սեւանա լճի ջրհավաք ավազանի մնացած էկոհամակարգերի տարածքների վրա այդ ոլորտները կանոնակարգվել են ՀՀ օրենսդրական տարբեր նորմերով:

    Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, Սեւանա լճի էկոհամակարգի պահպանության եւ կայուն օգտագործման գործառույթների նորմավորման նպատակով 2001թ. Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը:

    Կառավարման համակարգը

    Հաշվի առնելով Սեւանա լճի բնապահպանական կարեւոր նշանակությունը՝ լճի եւ դրա առափնյա գոտու բնապահպանական, սոցիալական, տնտեսական գործառույթների համալիր ու միասնական պլանավորման եւ իրականացման նպատակով դեռեւս 1978թ. ՀՀ կառավարության թիվ 125 որոշմամբ ստեղծվեց «Սեւան» ազգային պարկը, որը այդ տարածաշրջանի համար վերոնշյալ գործառույթներն իրականացնող անմիջական պատասխանատու մարմինն էր: Սակայն այն ժամանակ տիրող կենտրոնացված պլանավորման համակարգը թույլ չէր տալիս պարկին լիարժեք իրականացնել իր վրա դրված ֆունկցիաները, նույնիսկ նրա տնօրինությանը չէին հանձնված օրենսդրությամբ իրեն սահմանված տարածքները: Մնացած տարածքները կառավարվում էին վարչական շրջանների գործադիր մարմինների կողմից՝ կենտրոնացված պլանային համակարգի շրջանակներում:

    Ներկայումս Սեւանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգում բնապահպանական եւ բնօգտագործման առանձին ոլորտների կառավարումն իրականացվում է ՀՀ պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնց միջեւ դեռեւս չկա իրավասությունների եւ պարտականությունների հստակ տարանջատում։

    Սեւանա լճի կենտրոնական գոտու կառավարումը, որպես բնության հատուկ պահպանվող տարածքի, իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ «Սեւան» ազգային պարկի միջոցով։

    Պարկի տնօրինությունն իրականացնում է Սեւանա լճի եւ դրա առափնյա գոտու (Սեւանա լճի հատակից ազատված շուրջ 25.000 հա ցամաքային տարածքները) պահպանությունը, հանգստի կազմակերպման պայմանների ստեղծումը, անտառտնտեսավարման կազմակերպումը եւ Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության կազմակերպումը։

    Համաձայն կանոնադրության՝ պարկը ամբողջ տարածքի վրա իրականացնում է նաեւ էկոհամակարգի գիտական ուսումնասիրություն ու բնական պաշարների արդյունավետ օգտագործման մեթոդների մշակում։

    Պարկի տարածքի նկատմամբ, համաձայն ՀՀ օրենսդրության, տրված հողօգտագործման, բնապահպանական հսկողության, քաղաքաշինական հարցերի համաձայնեցման եւ այլ գործառույթներն իրականացվում են տարածքային պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

    Սեւանա լճի ջրհավաք ավազանի անմիջական ազդեցության գոտում բնօգտագործման կառավարումն իրականացվում է պետական կառավարման տարբեր գերատեսչական մարմինների, մարզպետարանների եւ համայնքների կողմից։

    Այդ գոտու տարածքներում մարզպետների հետ համաձայնեցնելով՝

    - գյուղատնտեսական բնօգտագործումը պլանավորվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից.

    - լեռնահանքաարդյունահանումը, հանքանյութերի մշակումը եւ արդյունաբերական արտադրական տարբեր ճյուղերի տարածքային պլանավորումն իրականացվում է ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից.

    - տրանսպորտի եւ կապի ցանցի զարգացումը եւ այդ նպատակներով բնօգտագործումը պլանավորվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից.

    - քաղաքաշինական պլանավորումը եւ տարածքների կառուցապատումը կատարվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից՝ մարզպետների հետ համաձայնեցված.

    - էներգետիկ ցանցի զարգացումը եւ այդ նպատակներով բնօգտագործումը պլանավորվում է ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից։

    Վերը նշված գերատեսչությունների եւ մարզպետարանների կողմից իրականացվում է նաեւ իրենց ոլորտների նկատմամբ գերատեսչական հսկողություն:

    Համայնքների վարչական սահմաններում տարածքների բնօգտագործումը, այդ թվում՝ բնապահպանությունը, իրականացվում է համայնքապետի կողմից:

    Կառավարման համակարգի վերլուծությունից բխում է, որ տարածաշրջանում գոյություն չունի միասնական կառավարող մարմին, որի հետեւանքով շարունակվում է Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական վիճակի վատթարացումը:
     
     

    4. ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

    Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի կառավարման համակարգի գործառույթների, ինչպես նաեւ նորմատիվ հենքի, գործառույթների կատարելագործման վերաբերյալ առաջարկները միջոցառումների տեսքով ներառված են Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման միջոցառումների 2002թ. տարեկան (հավելված 1) եւ համալիր՝ 2003թ.-ից մինչեւ 2030թ. ծրագրերում (հավելված 2):

    Համալիր ծրագրի աշխատանքների իրականացումը հիմնված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված սկզբունքների վրա, եւ դա միջոցառումների փոխկապակցված ամբողջական համակարգ է, որը նպատակաուղղված է հետեւյալ հիմնախնդիրների իրականացմանը.

    - Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացում.

    - ջրի մաքրության ապահովում.

    - ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծում.

    - Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն, կենսապաշարների կայուն օգտագործում.

    - ռեկրեացիոն (հանգիստ եւ տուրիզմ) տնտեսաճյուղի արդյունավետ զարգացում.

    - կառավարման համակարգի բարելավում, այդ թվում՝ նորմատիվ հենքի կատարելագործում:

    Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացումը

    Լճի ջրի մակարդակի բարձրացման հիմնական միջոցառումներն են՝

    ա) Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործումը, որի շնորհիվ Սեւանա լիճ տարեկան լրացուցիչ կտեղափոխվի մինչեւ 165 մլն մ3 ջուր.

    բ) Արփա - Սեւան ջրատարի կայուն աշխատանքի ապահովում, որի շնորհիվ Սեւանա լիճ կտեղափոխվի շուրջ 300մլն մ3 ջուր.

    գ) Եղվարդի ջրամբարի շահագործումը, որի շնորհիվ Սեւանա լճից կտնտեսվի մինչեւ 100մլն մ3 ջուր.

    դ) Մարմարիկի ջրամբարի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի պատրաստումը.

    ե) Սեւանա լճից ջրառի արդյունավետ մեխանիզմների ներդրումը եւ ջրառի չափաքանակների աստիճանական նվազեցումը:

    Ջրի մաքրության ապահովումը

    Սեւանա լճի, որպես խմելու ջրի օգտագործման աղբյուրի, պահպանության գերակայական խնդրի իրականացման հիմնական միջոցառումները նպատակաուղղված են ջրի մաքրության ապահովմանը՝

    - Սեւան, Կամո, Վարդենիս, Մարտունի, Ջերմուկ քաղաքներում եւ գյուղական խոշոր բնակավայրերում կոյուղու ցանցի ստեղծում.

    - Սեւանա լճի ջրհավաք ավազանում ջրամատակարարման եւ կոյուղացման համակարգի ստեղծում.

    - Սեւանա լճի ջրհավաք ավազանում գոյություն ունեցող մաքրման կայանների վերականգնում եւ լոկալ մաքրման կայանների ստեղծում.

    - գյուղատնտեսության, անտառտնտեսավարման եւ տնտեսավարման այլ ճյուղերում նոր տեխնոլոգիաների, այդ թվում` ջրօգտագործման, ներդրման միջոցով Սեւանա լիճ թափվող ջրային հոսքերի աղտոտվածության նվազեցում.

    - բնապահպանական միջոցառումներում եւ տնտեսության տարբեր ճյուղերում կենսաբանական նոր տեխնոլոգիաների ներդրում՝ մակերեւութային հոսքաջրերի եւ ստորգետնյա ջրերի աղտոտման նվազեցման նպատակով:

    Ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծումը

    Ջրի մակարդակի բարձրացման եւ մաքրության ապահովմանը նպատակաուղղված միջոցառումների համակարգում ներառված է նաեւ ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծումը՝

    - բնակավայրերի ջրամատակարարման ցանցի բարելավում.

    - ոռոգման համակարգի վերազինում.

    - Գետիկի եւ Ֆիալետովոյի ջրամբարների կառուցում եւ դրանց ջրերի ուղղորդում Սեւանա լիճ.

    - գետերի վերնագավառներում ջրամբարների կառուցում, ինչպես նաեւ Որոտան-Արփա գլխամասային ջրընդունիչ կառույցից ջրառի իրականացում՝ նպատակ ունենալով ապահովել գետերում ջրի անհրաժեշտ հոսքի առկայությունը եւ ոռոգման համակարգի ինքնահոս ջրամատակարարումը:

    Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանումը, կենսապաշարների կայուն օգտագործումը

    Այս հիմնախնդրի լուծման միջոցառումները նպատակաուղղված են՝

    - անտառային էկոհամակարգերի վերականգնմանը, վերակառուցմանն ու ընդլայնմանը.

    - լճի ջրակենսաբանական պայմանների բարելավմանը, ջրի ձկնապաշարների վերականգնմանն ու
    վերարտադրմանը, այդ թվում՝ աբորիգեն հազվագյուտ եւ անհետացող տեսակների.

    - կենսապաշարների հաշվառմանը, կադաստրավորմանն ու մոնիթորինգին.

    - բուսական պաշարների օգտագործման կայուն մեխանիզմների ներդրմանը:

    Ռեկրեացիոն (հանգիստ եւ տուրիզմ) տնտեսաճյուղի արդյունավետ զարգացումը

    Սեւանա լիճը եւ դրա ջրհավաք ավազանը համարվում են Հայաստանի բնակչության հանգստի կարեւորագույն բազաներից մեկը: Այն ունի նաեւ միջազգային տուրիզմի զարգացման մեծ հեռանկարներ: Խորհրդային տարիներին մշակվել էր ռեկրեացիայի զարգացման համալիր ծրագիր, եւ սկսել էին ռեկրեացիոն կառուցապատման լայն աշխատանքներ: Սակայն 90-ական թվականներից հետո տնտեսական վերափոխումների արդյունքում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի եւ կառավարման անկատար համակարգի հետեւանքով գրեթե ամբողջապես կազմալուծվեց այդ ծրագրի իրականացումը, դրա փոխարեն սկսվեց Սեւանա լճի առափնյա գոտու տարերային ու չհամակարգված ռեկրեացիոն յուրացումը, որտեղ չեն պահպանվում լճի եւ դրա առափնյա գոտու էկոհամակարգերի աղտոտվածությունը բացառող նորմերը, որը խիստ բացասական է անդրադառնում դրա բնականոն զարգացմանը:

    Ռեկրեացիայի կայուն զարգացման եւ Սեւանա լճի վրա դրա բացասական ազդեցությունները մեղմելու միջոցառումները նպատակաուղղված են՝

    - տարածքի ռեկրեացիոն համալիր ծրագրավորմանը եւ ռեկրեացիոն քաղաքաշինական հատակագծման ապահովմանը.

    - էկոհամակարգերի ռեկրեացիոն ազդեցությունների թույլատրելի նորմերի եւ տարողունակությունների սահմանմանը.

    - ռեկրեացիոն ենթակառուցվածքի, այդ թվում՝ բնապահպանական ուղղվածության զարգացմանը:

    Կառավարման համակարգի բարելավումը, այդ թվում՝ նորմատիվ հենքի կատարելագործումը

    Տարեկան եւ համալիր ծրագրերի իրականացման կարեւոր բաղադրիչներից են Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանման, դրանց վրա տնտեսավարման ցանկացած ճյուղի կայուն կառավարման համակարգի ստեղծումը: Այդ նպատակի իրականացման համար նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կառավարման միասնական համակարգի ստեղծմանը, ինչպես նաեւ պետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ու պարտականությունների հստակեցմանն ու ներդաշնակմանը վերոնշյալ գործառույթներում:

    Վերոնշյալ հիմնախնդիրների կարեւորագույն երաշխիքը այլ ոլորտների գործառույթների ծրագրավորման եւ իրականացմանն անհրաժեշտ նորմատիվային եւ նորմատիվային ստանդարտների հենքի առկայությունն է: Հաշվի առնելով այդ՝ տարեկան ծրագրում ներառված է նորմատիվային հենքի բարելավմանն անհրաժեշտ միջոցառումների ցանկը:
     
     

    5. ՍՊԱՍՎՈՂԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

    5.1. Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման ոլորտում՝

    - Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սեւանա լիճ տարեկան լրացուցիչ կտեղափոխվի մինչեւ 165 մլն մ3 ջուր, որը լճի ջրային հաշվեկշռի մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան կապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում.

    - Արփա - Սեւան ջրատարի կայուն աշխատանքի ապահովման շնորհիվ Սեւանա լիճ կտեղափոխվի մինչեւ 300 մլն մ3 ջուր, այսինքն՝ իրական նախադրյալ կստեղծվի տարեկան լճի մակարդակը 23 սմ-ով բարձրացնելու համար:

    Այսպիսով, վերոնշյալ գործողությունների արդյունքում, ընդունելով լճի ջրի հաշվեկշռի եւ էկոլոգիական այլ փոփոխականների հարաբերական կայունության նախապայմանը, Սեւանա լճում կամբարվի շուրջ 465 մլն մ3 ջուր, որը հավասարազոր է լճի մակարդակի տարեկան 35,8 սմ-ով բարձրացմանը: Հիմք ընդունելով Սեւանա լճի տարեկան ջրառը՝ մոտ 170մլն մ3 , այն է՝ 14,2 սմ խորությամբ ջրային շերտ, ապա ստացվում է, որ վերոնշյալ միջոցառումները կապահովեն Սեւանա լճի մակարդակի տարեկան բարձրացում՝ մոտ 21,6 սմ: Համաձայն այս հաշվարկների ստացվում է, որը համալիր ծրագրով նախատեսված 30 տարվա ընթացքում Սեւանի ջրի ծավալը կավելանա շուրջ 8,8 մլրդ մ3 , որը հավասարազոր է լճի մակարդակի 6.5 մ բարձրացմանը: Էկոլոգիական հավասարակշռության տեսանկյունից լճի մակարդակի անհրաժեշտ 6 մ-ով բարձրացումից հետո Սեւանա լճում կառաջանա ջրի հավելյալ պաշար, որը էներգետիկ ու տնտեսական այլ ճյուղերի համար շատ կարեւոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշար կհամարվի, եւ ազատորեն կարելի է օգտագործել այդ նպատակներով, այդ թվում՝ տարածաշրջանային պահանջների բավարարման համար:

    Եղվարդի ջրամբարի շահագործման շնորհիվ Սեւանա լճից կտնտեսվի 100 մլն մ3 ջուր, որը կօգտագործվի գյուղատնտեսական կուլտուրաների ոռոգման նպատակով: Միաժամանակ կօգտագործվի Մարմարիկի ջրամբարի ներուժը Սեւանա լճի ջրային պաշարների կայուն կառավարման տարաբնույթ խնդիրների լուծման նպատակով:

    5.2. Լճի մաքրության ապահովման ոլորտում

    Տարեկան եւ համալիր միջոցառումների իրականացման շնորհիվ աստիճանաբար կնվազի Սեւանա լճի արտածին աղտոտվածությունը եւ կստեղծվեն բարենպաստ պայմաններ լճի ինքնամաքրման եւ ջրի ջրաֆիզիկական, ջրաքիմիական, ջրակենսաբանական նախկին ցուցանիշների վերականգնման համար: Ծրագրի իրականացման արդյունքում Սեւանա լիճը կդառնա խմելու համար պիտանի ջրաղբյուր, եւ կապահովվի նրա օլիգոտրոֆ վիճակի երկարաժամկետ պահպանումը:

    5.3. Ջրօգտագործման արդյունավետ համակարգի ստեղծումը

    Սեւանա լճի ջրհավաք ավազանում բնակավայրերի ջրամատակարարման ցանցի կատարելագործման, այդ թվում՝ ոռոգման ցանցի վերազինման, ինչպես նաեւ Սեւանա լճից ջրառի եւ ջրալցմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունքում կապահովվի ջրօգտագործման կառավարման միասնական եւ վերահսկելի համակարգ, որը իրավասու կլինի ինչպես Սեւանա լիճ մուտք գործող ջրերի նորմավորված քանակական եւ որակական ցուցանիշների ապահովման, այնպես էլ լճից ջրբացթողումների կարգավորման համար:

    5.4. Կենսաբազմազանությունը

    Համալիր ծրագրի միջոցառումների իրականացման արդյունքում կհաստատվեն ավազանի կենսաբազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման արդյունավետ մեխանիզմներ, որոնք կապահովեն էկոհամակարգի ու դրա բաղադրիչների բնականոն զարգացումը:

    5.5. Ռեկրեացիոն ինդուստրիան

    Տարեկան եւ համալիր ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվում է Սեւանա լճում եւ դրա ջրհավաք ավազանում ստեղծել բարձր ռեկրեացիոն ինդուստրիայի զարգացած միասնական համակարգ, որը կդառնա այս տարածաշրջանի բարձր եկամտաբեր, աշխատատար եւ էկոլոգիապես համեմատաբար անվնաս հեռանկարային տնտեսաճյուղ: Այն կզարգանա ռեկրեացիոն ինդուստրիայի համալիր ծրագրի եւ ռեկրեացիոն տարածագործառնական հատակագծման եւ դրա հիման վրա համալիր կառույցների ստեղծման ճանապարհով:
     


    6. ՋՐԱՅԻՆՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

    6.1. Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանել մինչեւ 170 մլն մ3 : Տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաեւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում կառավարությունը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:

    6.2. Սեւանա լճի ջրհավաք ավազանի կենսապաշարների, այդ թվում՝ ձկան պաշարների չափաքանակները սահմանվում են՝ ելնելով դրանց հաշվառման, ուսումնասիրման արդյունքներից եւ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից տրված հիմնավորումներից ու առաջարկություններից՝ քվոտավորման սկզբունքով:
     
     

    7. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

    Սույն ծրագիրը բխում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի հոդվածներից (3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-15-րդ): ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես բնապահպանության ոլորտի պետական լիազորված մարմին, հանդիսանում է այս ծրագրի կատարման պատասխանատուն: Ծրագրի իրականացման մոնիթորինգը կատարում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

    Ծրագրի անկախ եւ մասնագիտական փորձաքննությունն իրականացնում է Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները:

    Համալիր եւ տարեկան ծրագրերի իրականացման վերհսկողությունն իրականացնում է ՀՀ Ազգային Ժողովը:

    Համալիր եւ տարեկան ծրագրերով նախատեսված ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ հսկողությունը եւ վերահսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ բյուջետային ծախսերի հսկողության եւ վերահսկողության համար սահմանված ընթացակարգերով:
     

      Հավելված1

    2002թ. Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների


    հ/հ
    Միջոցառման անվանումը
    Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների եւ միջոցառումների համառոտ նկարագիրը
    Կատարման պատասխանատուն
    Համակատարողը
    Ժամկետը
    Ֆինանսավորման աղբյուրը եւ պահանջվող գումարը

    (մլն դրամ)

    1
    2
    3
    4
    5
    6
    7
    Նորմատիվ հենքի կատարելագործում
    1.1
    Սեւանա լճի ակտիվ ջրատվության որոշում  Բնական եւ արհեստական պայմաններում Սեւանա լճի ներհոսքի եւ արտահոսքի համադրում
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն 

    ՀՀ ԳԱԱ, 

    ՀՀ գյուղնախ. ջրային պրոբլեմների ինստիտուտ

    2002թ.

    2-րդ եռամսյակ

    -
    1.2
    Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի բնական ռեսուրսների՝ հողի, ջրի, բուսական եւ կենդանական աշխարհի հաշվառման կարգի մշակում  Հաշվառման համար համապատասխան մեխանիզմերի եւ մեթոդական ուղեցույցների մշակում եւ կատարելագործում
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ ԳԱԱ,

    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե,

    ՀՀ գյուղատնտեսու-թյան նախարարություն

    2002թ.

    4-րդ եռամսյակ

    -
    1.3
    Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի բնապահպանական եւ բնօգտագործման մոնիթորինգի կազմակերպման եւ վարման կարգի սահմանում  էկոհամակարգի, դրա բաղադրիչների փոփոխությունների դինամիկայի ուսումնասիրում, գնահատում եւ կանխատեսման համար անհրաժեշտ դիտանցի կազմակերպում
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ ԳԱԱ
    2002թ 

    2-րդ եռամսյակ

    -
    1.4
    Ըստ գոտիների կենսապաշարների, այդ թվում՝ անտառային օգտագործման կարգի սահմանում  Բնական ռեսուրսների օգտագործման (ձկնորսության, խեցգետնի որսի, որսորդության, օգտակար նյութերի հավաքի, խոտհունձ, անտառներում փայտանյութի եւ կողմնարդյունքի մթերում) նորմավորում 
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ մարզպետներ, 

    ՀՀ ԳԱԱ 

    2002 թ.

    4-րդ եռամսյակ

    -
    1.5











    Սեւանա լճում եւ դրա ջրհավաք ավազանում բնօգտագործման կարգի սահմանում Ռեկրեացիոն եւ տնտեսական այլ ճյուղերում բնական ռեսուրսների օգտագործման կառավարելի համակարգի ստեղծում, տնտեսավարման սկզբունքների սահմանում եւ բնական ռեսուրսների օգտագործման կարգերի մշակում
    ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն, ՀՀ բնապահպանության

    նախարարություն,

    ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

    ՀՀ ԳԱԱ
    2002թ. 

    4-րդ եռամսյակ

    -
     
    2. Սեւանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական եւ բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ
    2.1 Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա Որոտան-Արփա հիդրոհանգույցի 195մ ջրագծի կառուցման աշխատանքների ավարտում եւ օբյեկտի շահագործման հանձնում
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն
    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե
    2002թ. դեկտեմբեր
    պետբյուջե՝

    1348,309

    2.2 Սեւանա լճից 2002թ. 170մլն մ3 ջրառի չափաքանակի առաջարկության հիմնավորում Ոռոգման համակարգի բարելավման գործողությունների իրականացման եւ ջրօգտագործման ՕԳԳ բարձրացման ուղղությամբ միջոցառումների մշակում 
    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե
    ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

    ՀՀ բնապահպանության նախարարություն

    ՀՀ էներգետիկայի նախարարություն

    ՀՀ ԳԱԱ

    2002թ. 

    1-2 եռամսյակ

    -
    2.3 Սեւանա լիճ ջրերի տեղափոխման ժամանակացույցի հիմնավորում  Տարբեր ջրատարերից Սեւանա լիճ մուտք գործող ջրերի քանակության եւ ժամանակացույցի հիմնավորում
    ՀՀ բնապահպանության նախարարություն

    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե

    ՀՀ ԳԱԱ
    2002թ. 

    1-ին եռամսյակ

    -
    2.4 Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում
    • Համալիր ուսումնասիրությունների կատարման միջոցով հաշվառել Սեւանա լճի ջրհավաք ավազանի ջրային պաշարները,ջրային հաշվեկշռի հաշվարկման նոր մեթոդիկայով ճշգրտել Սեւանա լճի ջրային հաշվեկշիռը
    • Լճի ծավալի փոքրացման ջերմունակության ու կլիմայական տարրերի փոփոխության հետ կապված գոլորշիացման ցուցանիշների ճշգրտում
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն 
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

    ՀՀ բնապահպանության
    նախարարություն 

    ՀՀ ԳԱԱ
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

    ՀՀ ԳԱԱ

    2002 թ. եւ շարունա-կական
     
     
     
     
     
     
     
     

    2002թ.

    1-4 եռամսյակ









    -
    2.5 Ջրօգտագործման պլանների մշակում եւ հայտերի ներկայացում պետական լիազորված մարմնին
     
     

    Ջրօգտագործման տարեկան ծրագրերի կազմում՝ ըստ կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ եւ արդյունաբերական պահանջարկի
    ՀՀ գյուղատնտեսության, արդյունաբերության եւ առեւտրի

    նախարարություններ , ջրային տնտեսության պետական կոմիտե, մարզպետներ,

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    2002թ.

    1-ին եռամսյակ

    -
    2.6. Մարտունի, Վարդենիս եւ Գավառ քաղաքների կեղտաջրերի կոյուղու մաքրման կայանների կառուցման ու կոյուղու կոլեկտորների վերականգնման տեխնիկա-տնտեսական հիմնավորում

    Մարտունի, Վարդենիս եւ Գավառ քաղաքների կեղտաջրերի կոյուղու մաքրման կայանների կառուցման համար տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծերի մշակում 
    ՀՀ ջրային տնտեսության

    պետական կոմիտե,

    մարզպետներ

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    2002 թ. եւ շարունա-կական
    միջազգայինֆինանսավորում՝ Համաշ.

    բանկ

    15 մլն ԱՄՆ դոլար

    2.7 Առավել ջրառատ գետերի հոսքերի կարգավորման ծրագրերի մշակում Սեւանա լիճ թափվող հիմնական գետերի հոսքերի կարգավորման համալիր ծրագրերի մշակում
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե,

    ՀՀ գյուղնախարարության նախարարություն

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ ԳԱԱ

    2002թ. եւ

    4-րդ եռամսյակ

    -
    2.8 Սեւանա լճի ջրհավաք ավազանում անտառների վերականգնում եւ անտառային սեկտորի զարգացում 12500 հա տարածքում անտառվերականգնման աշխատանքներ

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ մարզպետներ,

    ՀՀ ԳԱԱ

    2002թ.

    եւ շարունակա-կան

    միջազգայինֆինանսավորում՝

    Համաշ.

    բանկ

    3,5 մլն ԱՄՆ դոլար

    2.9 Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի եւ համայնքների ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում

    Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության եւ բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում
    ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, քաղաքաշինության, էներգետիկայի եւ բնապահպանության նախարարություններ
    ՀՀ մարզպետներ
    2002թ.

    2 եռամսյակ

    -
    2.10 Տարածաշրջանի հողերի կադաստրային արժեքների վերա-

    նայում

    Բնօգտագործման մասով հողի կադաստրային արժեքների ճշգրտում եւ վերագնահատում
    ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե,

    ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն
     
     
     
     

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    2002թ
    -
    2.11 Խախտված ջրային էկոհամա-կարգերի վերականգնում Գիլլի լճի վերականգնում
    ՀՀ բնապահպանության նախարարություն 
    Մարզպետարան
    2002թ.եւ շարունա-կական
    միջազգայինֆինանսավորում,

    Գլոբալ էկոլ.հիմնա-դրամ

    1մլն ԱՄՆ դ.

    2.12 Սեւանա լճի էկոհամակարգերի բնապահպանական մարմինների նյութատեխնիկական բազայի հզորացում
    • հանրապետական բնապահպանական պետական տեսչություն եւ տարածքային տեսչություններ
    • «Սեւան» ԱՊ պահպանության ծառայություն
    • Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի անտառտնտեսություններ
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն,

    Մարզպետներ

    ՀՀ պետական գնումների կոմիտե
    2002թ. եւ շարունա-կական
    միջազգայինֆինանսավորում

    Համաշ.բանկ

    1,0 մլն. ԱՄՆ դոլար

    2.13 Ձկան պաշարների համալրում  Արժեքավոր եւ հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում
    ՀՀ բնապահպանության նախարարություն
    ՀՀ պետական գնումների գործակալություն
    2002թ

    2-4-րդ եռամսյակ

    պետբյուջե՝

    9,975

    2.14 Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման գիտահետազոտական աշխատանքների համապարփակ ծրագրերի մշակում Էկոհամակարգերի վերականգնման եւ կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում
    ՀՀ ԳԱԱ
    ՀՀ բնապահպանության նախարարություն
    2002թ.

    եւ շարունա-կական

    -
    2.15 «Սեւան» ազգային պարկի պահպանություն Ազգային պարկի պահպանության իրականացում
    ՀՀ բնապահպանության նախարարություն
     
    2002թ.
    պետբյուջե

    73,131


     

    *) Միջազգային ֆինանսավորման ծավալները կնշվեն դրամաշնորհների աղբյուրների ճշգրտումից հետո:
     

      Հավելված 2

    ՀԱՄԱԼԻՐ  ԾՐԱԳԻՐ

    Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների


    հ/հ
    Միջոցառման անվանումը
    Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների եւ միջոցառումների համառոտ նկարագիրը
    Կատարման պատասխանատուն
    Համակատարողը
    Ժամկետը
    ֆինանսավորման աղբյուրը եւ պահանջվող գումարը

    (մլն դրամ)

    1
    2
    3
    4
    5
    6
    7
        Նորմատիվ հենքի կատարելագործում        
    1.1
    Սեւանա լճի ակտիվ ջրատվության որոշում  Բնական եւ արհեստական պայմաններում Սեւանա լճի ներհոսքի եւ արտահոսքի համադրում
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն 

    ՀՀ ԳԱԱ 

    ՀՀ գյուղնախ. ջրային պրոբլեմների ինստիտուտ

    2002թ.
    1.2
    Լճի ջրհավաք ավազանի գետերի ինքնամաքրման ունակությունների եւ բնապահպանական նվազագույն հոսքի նորմերի սահմանում Սեւանա լճի ջրահավաք ավազանի, գետերի էկոլոգիական վիճակի ուսումնասիրություն, գնահատում եւ նորմերի մշակում
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ ԳԱԱ
    2003-2004թ
    պետբյուջե՝

    4,5

    1.3
    Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի բնական ռեսուրսների՝ ջրի, բուսական եւ կենդանական աշխարհի հաշվառման կարգի մշակում  Հաշվառման համար համապատասխան համակարգերի ստեղծում, կատարելագործում
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ ԳԱԱ

    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե,

    ՀՀ գյուղատնտեսու-թյան նախարարություն

    2002թ.

     
     

    -

    1.4
    Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի բնապահպանական եւ բնօգտագործման մոնիթորինգի կազմակերպման եւ վարման կարգի սահմանում  Էկոհամակարգի, դրա բաղադրիչների փոփոխությունների դինամիկայի ուսումնասիրում, գնահատում եւ կանխատեսման համար անհրաժեշտ դիտանցի կազմակերպում
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ ԳԱԱ
    2003-2004թ.
    պետբյուջե՝

    5,5

    1.5
    Սեւանա լճի եւ դրա ջրային էկոհամակարգերի համար վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա- ների սահմանում Համապատասխան հետազոտությունների կատարում եւ գնահատում
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    Առողջապահության նախարարություն

    ՀՀ ԳԱԱ

    2003թ
    պետբյուջե՝

    1,5

    1.6
    Ըստ գոտիների կենսապաշարների (այդ թվում` անտառային) օգտագործման կարգի սահմանում  Բնական ռեսուրսների օգտագործման (ձկնորսության, խեցգետնի որսի, որսորդության, օգտակար նյութերի հավաքի, խոտհնձի, անտառներում փայտանյութի եւ կողմնարդյունքի մթերման) նորմավորում 
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ մարզպետներ 

    ՀՀ ԳԱԱ

    2002 թ.

     
     

    -

    1.7








    Սեւանա լճում եւ դրա ջրհավաք ավազանում բնօգտագործման կարգի սահմանում Ռեկրեացիոն եւ տնտեսական այլ ճյուղերում բնական ռեսուրսների օգտագործման կառավարելի համակարգի ստեղծում, տնտեսավարման սկզբունքների սահմանում եւ բնական ռեսուրսների օգտագործման կարգերի մշակում
    ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն
    ՀՀ բնապահպա–նության նախարարություն,

    ՀՀ ԳԱԱ

    2002թ. 

     
     
     
     

    -

    1.8
    Արդյունաբերական եւ կենցաղային թափոնների տեղադրման թույլատրելի չափաքանակների սահմանում «Թափոնների մասին» ՀՀ օրենքի ընդունման հետ կապված 
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն եւ ՀՀ մարզպետարաններ
    2003թ. եւ շարունակա-կան
    -
     
    2 Կառավարման համակարգի կատարելագործում
    2.1
    «Սեւան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում «Սեւան» ազգային պարկում գիտական բաժնի ուժեղացում եւ Սեւանա լճի ջրհավաք ավազանի հիդրոկենսաբանական մոնիտորինգի համակարգի (այդ թվում` մշտական դիտակետերի) ստեղծում։
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ ԳԱԱ
    2003 եւ

    շարունակա-կան 

    Միջազգային ֆինանսա-վորում, Համաշ.բանկ

    1,4 մլն ԱՄՆ դոլար

    2.2 Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի տեղեկատվական ցանցի մոնիթորինգի համակարգի ստեղծում «Սեւան» ազգային պարկի տարածքային ԲՀՊՏ եւ մարզպետարաններում տեղեկատվության ընդունման եւ հա-

    ղորդման ժամանակակից տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ներդրում, նյութատեխնիկական եւ կադրային ներուժի ուժեղացում

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ ԳԱԱ
    2003-2004թթ. եւ շարունակա-կան
    պետբյուջե՝

    4,5

    Միջազգային ֆինանսա-վորում,

    Համաշ.բանկ

    0,4 մլն ԱՄՆ դոլար

    3. Սեւանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական եւ բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ

    3.1 Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա Որոտան-Արփա հիդրոհանգույցի195մ ջրագծի կառուցման աշխատանք-ների ավարտում եւ օբյեկտի շահագործման հանձնում
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն
    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե
    2002թ. 
    պետ բյուջե՝

    1348,309

    3.2 Արփա-Սեւան թունելի N3 եւ N4 հորանների վերանորոգում եւ 154մ ջրատարի վթարային հատվածի վերականգնում Արփա-Սեւան ջրատարի կայուն օգտագործումը ապահովող անհրաժեշտ միջոցառումների իրականացում
    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե
    ՀՀ ֆինանսների նախարարություն
    2003-2004թթ. եւ շարունա-կական
    պետբյուջե՝

    1200

    3.3 Եղվարդի եւ Մարմարիկի ջրամբարների շինարարության շարունակման տեխնիկա-տնտեսական հիմնավորում Եղվարդի եւ Մարմարիկի ջրամբարների կառուցման համար անհրաժեշտ ծրագրերի մշակում եւ հաստատում
    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե
    ՀՀ ֆինանսների նախարարություն
    2003թ
    միջ.ֆինան-սավորում՝

    Համաշ.բանկ

    վորում, 53 մլն դրամ

    3.4

    Սեւանա լճից 2002թ. 170մլն մ3 ջրառի չափաքանակի առաջարկության հիմնավորում Ոռոգման համակարգի բարելավման գործողությունների իրականացման եւ ջրօգտագործման ՕԳԳ բարձրացման ուղղությամբ միջոցառումների մշակում 
    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե
    ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

    ՀՀ բնապահպանության նախարարություն

    ՀՀ էներգետիկայի նախարարություն

    2002թ 

     
     
     
     
     
     

    -

    3.5 Սեւանա լիճ ջրերի տեղափոխման ժամանակացույցի հիմնավորում  Տարբեր ջրատարերից Սեւանա լիճ մուտք գործող ջրերի քանակության եւ ժամանակացույցի հիմնավորում
    ՀՀ բնապահպանության նախարարություն,

    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե

    ՀՀ ԳԱԱ
    2002թ 

     
     

    -

    3.6
    Ոռոգման համակարգի կատարելագործում եւ ջրային նոր օբյեկտների ստեղծում
    • Որոտան-Արփա թունելի գլխամասային ջրընդունիչ կառուցվածքի ստորջրյա կառույցի վերականգնում
    • Արփա-Սեւան թունելի ելքամասից ոռոգման համակարգի կառուցման նախագծի մշակում
    Եղվարդի ջրամբարի կառուցում
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն
     
     
     
     
     
     

    ՀՀ քաղաքաշինության նախարարություն
     
     
     
     

    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե

    ՀՀ ջրային տնտեսության պտական կոմիտե
     
     
     
     

    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե
     
     

    ՀՀ բնապահպա–նության

    նախարարություն

    2003-2004թթ.

    եւ շարունա-կական
     
     
     
     

    2003թ.
     
     
     
     
     
     

    2003թ.եւ շարունա-կական

    պետբյուջե՝

    5500

    միջ.ֆինանսա-վորում*

    Համաշ.բանկ

    միջազգային ֆինանսավորում* Համաշ.բանկ

    միջ. ֆինանսավորում՝ Համաշ.բանկ

    70 մլն ԱՄՆ դոլար

    3.7

    Սեւանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում
    • Մարտունի, Վարդենիս եւ Գավառ քաղաքների կեղտաջրերի կոյուղու մաքրման կայանների կառուցման ու կոյուղու կոլեկտորների վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորում
    • Մարտունի, Վարդենիս եւ Գավառ քաղաքների կեղտաջրերի կոյուղու մաքրման կայանների կառուցման ու կոյուղու կոլեկտորների վերականգնման շինարարության աշխատանքների իրականացում
    • Արեւիկ-Սեւան կոյուղու համա-կարգի վերականգնում

     
     
     
     
    • Կառուցել գյուղական համայնքների կեղտաջրերի հավաքման, ինչպես նաեւ քիչ էներգատար եւ հեշտ շահագործելի կենսաբանաինժիներական մաքրման կայաններ
    • Ջերմուկ քաղաքի համար նոր՝ Կեչուտի ջրամբարը շրջանցող կեղտաջրերի հեռացման կոլեկտորի կառուցում 
    ՀՀ ջրային տնտեսության

    պետական կոմիտե,

    մարզպետներ
     
     

    ՀՀ ջրային տնտեսության

    պետական կոմիտե,

    մարզպետներ 
     
     
     
     

    ՀՀ ջրային տնտեսության

    պետական կոմիտե,

    մարզպետներ 
     
     

    ՀՀ ջրային տնտեսության

    պետական կոմիտե,

    մարզպետներ 
     
     
     
     

    ՀՀ ջրային տնտեսության

    պետական կոմիտե,

    Մարզպետներ

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն
     
     
     
     
     
     

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն
     
     
     
     
     
     

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն 
     
     
     
     

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն 
     
     
     
     
     
     

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն 

    2002թ. 
     
     
     
     
     
     
     
     
     
     

    2003թ.

    եւ շարունա-կական
     
     
     
     
     
     

    2003թ. եւ շարունա-կական
     
     
     
     

    2003թ. եւ շարունա-կելի
     
     
     
     

    2004թ. եւ շարունա-կական


     
     
     
     
     
     

    միջազգային ֆինանսավորում

    Համաշ.բանկ

    15 մլն Ամն դոլար
     
     
     
     
     
     

    միջազգային ֆինանսավորում

    Համաշ.բանկ

    1 մլն ԱՄՆ դոլար

    միջ.ֆինանսավորում

    Համաշ.բանկ

    1,5 մլն ԱՄՆ դոլար
     
     

    միջ.ֆինանսավորում

    Համաշ.բանկ

    0.6 մլն ԱՄՆ դոլար

    3.8 Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում
    • Համալիր ուսումնասիրու-թյունների կատարման միջոցով հաշվառել Սեւանա լճի ջրհավաք ավազանի ջրային պաշարները, ջրային հաշվեկշռի հաշվարկման նոր մեթոդիկայով ճշգրտել Սեւանա լճի ջրային հաշվեկշիռը
    • Լճի ծավալի փոքրացման
    ջերմունակության ու կլիմայական տարրերի փոփոխության հետ կապված գոլոշիացման ցուցանիշների ճշգրտում
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն 
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն 

    ՀՀ ԳԱԱ
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

    ՀՀ ԳԱԱ
     
     

    2002-2003թթ. եւ

    շարունա-կական
     
     
     
     
     
     
     
     

    2002 –2003թթ. եւ շարունա-կական

    պետբյուջե՝

    4.0
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

    պետբյուջե՝

    3.5

    3.9Ջրօգտագործման տարեկան ծրագրերի կազմում՝ ըստ կենցաղային, գյուղատնտեսական եւ արդյունա-բերական պահանջարկի
    ՀՀ գյուղատնտեսության, արդյունաբերության եւ առեւտրի

    նախարարություններ, ջրային տնտեսության պետական կոմիտե, մարզպետներ,

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    2002թ. եւ շարունա-կական

     
     

    -

    3.10 Հողհանդակների հաշվառում, գույքագրում

    Տարբեր նշանակության (գյուղատնտեսական, բնապահպանական եւ այլն) հողատեսքերի քարտեզագրում եւ գույքագրում 
    ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 

    ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

    ՀՀ բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարություն

    ներ,

    մարզպետներ

    2003թ. եւ շարունա-կական
    պետբյուջե՝

    3.0

    3.11 Տարածաշրջանի հողերի կադաստրային արժեքների վերա-

    նայում

    Բնօգտագործման մասով հողի կադաստրային արժեքների ճշգրտում եւ վերագնահատում
    ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե,

    ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    2002թ.
    -
    3.12 Սեւանա լճի ջրհավաք ավազանի խախտված հողատեսքերի վերականգնում Էրոզացված եւ խախտված հողերի վերականգնում 
    Տարածաշրջանի հողօգտագործողներ
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    2003-2004թթ. եւ շարունա-կական
    միջազգային ֆինանսավորում՝

    Համաշ.բանկ

    2.0 մլն. ԱՄՆ դոլար

    3.13 Էկոլոգիական գոտիների սահմանների ճշգրտում եւ հողերի օգտագործման սխեմաների կազմում
    • Էկոլոգիական գոտիների ճշգրտում
    • հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների կազմում
     
    ՀՀգյուղատնտեսության

    ՀՀ քաղաքաշինության նախարարություններ,

    ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե,

    ՀՀ պատմամշակ. հուշարձանների պահպ. վարչություն

    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    2003 եւ շարունա-կական
    պետբյուջե՝

    3.0
     
     

    պետբյուջե՝

    2.0

    3.14 Սեւանա լճի ջրհավաք ավազանի էկոլոգիական գոտիների բնական լանդշաֆտների տարածագործառնական գոտիավորում՝ տարածքային հատա-կագծման ուրվագծի նախա-պատրաստում
    • Սեւանա լճի ավազանի տարածքային հատակագծման նախագծի մշակում,
    • Բնառեսուրսների պոտենցիալի գնահատում եւ բնօգտագործման նախընտրելի ձեւերի ու թույլատրելի ծանրաբեռնվա-ծության նորմերի սահմանում,
    • Սեւանա լճի գոտիավորման
    նախագծի մշակում
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն, մարզպետներ
    ՀՀ ԳԱԱ 

    ՀՀ բնապահպանական նախարարություն

    2003-2005թթ.
     
     

    2003-2005թթ.

    2003-2005թթ. 

    պետբյուջե՝

    3,5

    3.15 Սեւանա լճի ջրհավաք ավազանում վայրի բուսական եւ կենդանական ռեսուրսների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում
    • Կենդանաբանական եւ բուսական բնական ռեսուրսների, այդ թվում՝ անտառային
    • «Սեւան» ԱՊ կառուցվածքում մոնիթորինգ իրականացնող ստորաբաժանման ստեղծում
    • հաշվառման իրականացում
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    ՀՀ ԳԱԱ,

    մարզպետներ

    2003թ.

    եւ շարունա-կական

    պետբյուջե՝

    2.5

    3.16 Սեւանա լճի ջրհավաք ավազանում անտառների վերականգնում եւ անտառային սեկտորի զարգացում 12500 հա տարածքում անտառվերականգնման եւ անտառխնամքի աշխատանքներ
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    Մարզպետներ,

    ՀՀ ԳԱԱ

    2002թ. եւ շարունա-կական
    միջ.ֆինանսա-վորում՝ Համաշ.բանկ

    3.5 մլն ԱՄՆ դոլար

    3.17 Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի եւ համայնքների՝ ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում

    Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության եւ բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում
    ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի, 

    գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, քաղաքաշինության, էներգետիկայի եւ բնապահպանության նախարարություններ

    ՀՀ մարզպետարաններ
    2003թ. եւ շարունա-կական. 
    պետբյուջե՝

    1.0

    3.18

    Սեւանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական մարմինների նյութատեխնիկական բազայի հզորացում
    • Հանրապետական բնապահպանական պետական տեսչություն եւ տարածքային տեսչություններ
    • «Սեւան» ԱՊ պահպանության ծառայություն
    • Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզպետարաններ, «Սեւան» ԱՊ եւ անտառտնտեսություններ
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն,

    մարզպետներ

    ՀՀ պետական գնումների կոմիտե
    2002-2003թթ. եւ շարունա-կական
    միջազգային ֆինանսավորում՝

    Համաշ.բանկ

    1,0 մլն ԱՄՆ դոլար

    3.19 Արտադրական եւ կենցաղային թափոնների տեղադրման համակարգի կատարելագործում Գործող աղբավայրերի բարեկարգում եւ անհրաժեշտության դեպքում նորերի ստեղծում
    Մարզպետներ
    ՀՀ բնապահպանության

    նախարարություն

    2003թ. եւ

    շարունա-կական

    միջազգային ֆինանսավորում՝

    Համաշ.բանկ

    0.5 մլն ԱՄՆ դոլար

    3.20 Խախտված ջրային էկոհամակարգի վերականգնում Գիլլի լճի վերականգնում 
    ՀՀ բնապահպանության նախարարություն
    Մարզպետարան, համայնքներ
    2002- 2004թ.թ.
    միջ.ֆինանսավորում 

    Գլոբալ էկոլ.հիմնա-դրամ

    1մլն ԱՄՆ դոլ.

    3.21 Ձկան պաշարների համալրում  Արժեքավոր եւ հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում
    ՀՀ բնապահպանության նախարարություն
    ՀՀ պետական գնումների գործակալություն
    2002թ. եւ շարունա-կական
    պետբյուջե՝

    2002թ. համար 

    9,975

    3.22 Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման գիտահետազոտական աշխատանքների համապարփակ ծրագրերի մշակում Էկոհամակարգի վերականգնման եւ կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում
    ՀՀ ԳԱԱ
    ՀՀ բնապահպանության նախարարություն
    2002թ.

    եւ շարունա-կական

    -
    3.23 «Սեւան» ազգային պարկի պահպանություն Ազգային պարկի պահպանության իրականացում
    ՀՀ բնապահպանության նախարարություն
     
    2002թ.
    պետբյուջե

    73,131

    3.24 Լճի շրջակայքի շուրջ 5000հա անտառաշերտերի մաքրում, կոճղերի հեռացում եւ նոր անտառաշերտերի հիմնում 
    • Լճի մակարդակը 6 մ բարձրացնելու հետ կապված հին անտառաբների եւ կոճղերի մաքրում

     
     
    • Անտառաշերտերի հիմնում եւ խնամք 
    ՀՀ բնապահպանության նախարարություն
    ՀՀ ԳԱԱ 
    2007 – 2030թ,թ
    միջ. ֆինանսավո-րում Համաշ.բանկ 35 մլն ԱՄՆ դոլար 

    միջ.ֆինանսա-վորում 

    Համաշ.բանկ

    25 մլն դոլար

    3.25  Այլընտրանքային ջրային ռեսուրսների օգտագործումը նոր ջրամբարների կառուցմամբ
    • Զիրակի ջրամբարի կառուցում-25մլն խոր.մ
    • Գետիկվանքի ջրամբարի 
    կառուցում - 23մլն խոր.մ
     
     
     
     
    • Ջրամբար Վեդի գետի վրա-
    38մլն խոր.մ-40մլն ԱՄՆ դոլար
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն
    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե
    2007-2030թ,թ.
    միջ. ֆինանս. 

    Համաշ.բանկ

    40մլն ԱՄՆ դ. 

    միջ. ֆինանս. 

    Համաշ.բանկ

    50մլն ԱՄՆ դ. 

    միջ. ֆինանս. 

    Համաշ.բանկ

    40 մլն ԱՄՆ դ.

    *) Ֆինանսավորման ծավալները ենթակա են ճշգրտման՝ համաձայն ամեն տարվա համար նախատեսվող բյուջեի:
     
     
     
     
     
     


    10.06.2008 «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    21.08.2008 «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    22.06.2012 «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    21.06.2014 «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահմանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին