Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ԵՎ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.04.1999

Հոդված 1. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տալ հետեւյալ հարկային արտոնությունները՝

ա) 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցած 139.9 միլիոն դրամ ժամկետանց հարկերի եւ 187.3 միլիոն դրամ ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը.

բ) ազատել 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցած 25.5 միլիոն դրամ հարկերի գծով տուգանքներից, 289.1 միլիոն դրամ ժամկետանց հարկերի նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերից, ինչպես նաեւ ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված եւ չվճարված 1447.5 միլիոն դրամ տույժերից:

Հոդված 2. «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տալ հետեւյալ հարկային արտոնությունները՝

ա) 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցած 240.9 միլիոն դրամ ժամկետանց հարկերի եւ 291.1 միլիոն դրամ ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը.

բ) ազատել 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցած 5.9 միլիոն դրամ հարկերի գծով տուգանքներից, 329.4 միլիոն դրամ ժամկետանց հարկերի նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերից, ինչպես նաեւ ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված եւ չվճարված 2482.0 միլիոն դրամ տույժերից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20 մայիսի 1999թ.
ՀՕ-298


31.03.2004 «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՊՓԲԸ-ին եւ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՊՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ տալու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին