Armenian      
Գովազդի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.04.1999

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

«6. Արգելվում է՝

ա) մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված եւ մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ եւ հեղուկ, ինչպես նաեւ կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը.

բ) կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ եւ նկարներ տեղադրելը.

գ) կրծքի կաթի փոխարինիչներ իրացնելը՝ առանց վերջիններիս տուփի վրա կրծքով սնուցման առավելությունների մասին գրառումների.

դ) գովազդի նպատակով կրծքի կաթի փոխարինիչներ անվճար տարածելը:»:

Այդ կապակցությամբ՝ օրենքի 15 հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերը համապատասխանաբար համարել 7-րդ եւ 8-րդ կետեր:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 մայիսի 1999թ.
ՀՕ-299