Armenian   Russian    
Զենքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2002

Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 օգոստոսի 1998 թվականի, ՀՕ-246) 20-րդ հոդվածի առաջին մասի «աշխատակիցներին տրված զենքը, » բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների եւ ոստիկանության ղեկավարների հրամաններով սահմանների պաշտպանության եւ ռազմական շինարարության գործում Հայաստանի Հանրապետությանն ակնառու ծառայություններ մատուցած անձանց տրված զենքը, » բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 հունվարի 2003թ.
ՀՕ-509