Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian English   Russian    
Կուսակցությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2002

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-410, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածից հանել «քաղաքացիների՝» բառը:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Կուսակցություններում միավորվելու իրավունքը

Կուսակցություններում միավորվելու իրավունքն իրականացվում է ազատորեն՝ համոզմունքներին համապատասխան, կամավոր հիմունքներով կուսակցություններ ստեղծելու, նրանց ծրագրերն եւ կանոնադրություններն ընդունելու պայմանով նրանց անդամակցելու, կուսակցությունների ծրագրային նպատակներին համապատասխան եւ կանոնադրությամբ սահմանված կարգով նրանց գործունեությանը մասնակցելու, ինչպես նաեւ կուսակցությունից ազատորեն դուրս գալու միջոցով:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) առաջին մասից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերը.

2) երրորդ մասի 2-րդ կետի «քաղաքացիների» բառը փոխարինել «անձանց» բառով:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի՝

1) վերնագրի «տարածքային» բառից հետո լրացնել «ու» բառը.

2) առաջին մասի 2-րդ նախադասության «առանձնացված» բառը փոխարինել «տարածքային» բառով.

3) առաջին մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կուսակցությունն իրավունք ունի սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել կառուցվածքային ստորաբաժանումներ:».

4) երկրորդ մասի 1-ին նախադասության «կազմակերպությունները եւ նրանց» բառերը փոխարինել «տարածքային եւ » բառերով.

5) երկրորդ մասի 2-րդ նախադասության եւ երրորդ մասի «կառուցվածքային» բառերը փոխարինել «տարածքային եւ կառուցվածքային» բառերով:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի «անվանումներից» բառից հետո լրացնել «եւ դրանց հապավումներից» բառերը:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի երրորդ մասի «տարածքային» բառից հետո լրացնել «եւ» բառը:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի`

1) առաջին մասի «նրա անդամների» բառերը փոխարինել «իր» բառով.

2) չորրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի եւ ժամի մասին լրատվություն, ինչպես նաեւ կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագծերի հիմնական դրույթները:»:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի`

1. երրորդ մասի՝

1) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

2) 4-րդ կետի «մշտապես գործող» բառերը փոխարինել «մշտական գործող ղեկավար» բառերով,

3) 5-րդ կետի «գտնվելու վայրը» բառերը փոխարինել «մշտական գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի հասցեն» բառերով,

4) 6-րդ կետի «տեղը եւ ժամը» բառերը փոխարինել «տեղի եւ ժամի մասին լրատվություն» բառերով.

2. հինգերորդ մասի «օրը» բառից հետո լրացնել «, կամ մերժում է կուսակցության պետական գրանցումը» բառերը:

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կուսակցության պետական գրանցումը կարող է մերժվել, եթե կուսակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, կամ չեն պահպանվել պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված պահանջները:»:

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1) առաջին մասի «առանձնացված եւ այլ» բառերը փոխարինել «տարածքային եւ» բառերով.

2) երկրորդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերի «առանձնացված» բառը փոխարինել «տարածքային եւ կառուցվածքային» բառերով.

3) երկրորդ մասի 5-րդ կետի «, ղեկավար մարմինների գտնվելու վայրը» բառերը հանել.

4) երկրորդ մասի 6-րդ կետի «հաշվետու» բառից հետո լրացնել «մշտական գործող» բառերը.

5) երկրորդ մասի 8-րդ կետի «տարածքային» բառից հետո լրացնել «եւ կառուցվածքային» բառերը.

6) երրորդ մասի «փոփոխությունները եւ լրացումները կուսակցության գրանցման համար սույն օրենքով սահմանված ժամկետում ենթակա են գրանցման պետական լիազոր մարմնում» բառերը փոխարինել «փոփոխությունների եւ լրացումների պետական գրանցումն իրականացվում է կուսակցության պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված ընթացակարգով» բառերով:

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կուսակցության ծրագրում կատարված փոփոխությունների եւ լրացումների պետական գրանցումն իրականացվում է կուսակցության պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված ընթացակարգով:»:

Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1) երրորդ մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքացին» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր անձ» բառերով: Մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կուսակցության յուրաքանչյուր անդամ կարող է հաշվառվել կուսակցության միայն մեկ ստորաբաժանումում:».

2) վեցերորդ մասի «տարածքային» բառից հետո լրացնել «եւ կառուցվածքային» բառերը, իսկ «մշտապես» բառը փոխարինել «մշտական» բառով.

3) ութերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պաշտոնական փաստաթղթերում կուսակցական պատկանելության մասին հարց կարող է ընդգրկվել միայն օրենքով սահմանված դեպքերում:».

4) իններորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կուսակցություններին անդամակցելը կամ չանդամակցելը անձի իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու եւ (կամ) պետության կողմից նրան որեւէ արտոնություն կամ առավելություն տրամադրելու համար հիմք չէ:»:

Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի «մշտապես» բառը փոխարինել «մշտական» բառով:

Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածի չորրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի եւ 23-րդ հոդվածի երրորդ մասի «առանձնացված» բառը փոխարինել «տարածքային եւ կառուցվածքային» բառերով:

Հոդված 17. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջադրումը կատարվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի նիստում ընդունված որոշմամբ: Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով այդ նիստին մասնակցում են կուսակցության տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:»:

Հոդված 18. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի «կառուցվածքային» բառից առաջ լրացնել «տարածքային եւ» բառերը:

Հոդված 19. Օրենքի 27-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական բյուջեից կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հատկացվող միջոցները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ բաշխվում են Ազգային ժողովի վերջին ընտրություններում համամասնական ընտրակարգով նրանց ստացած ձայներին համամասնորեն:»:

Հոդված 20. Օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե՝

1) Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրություններին չի մասնակցել.

2) Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններից յուրաքանչյուրում ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն.

3) չի մասնակցել Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով մեկ ընտրության, իսկ դրան նախորդող կամ հաջորդող ընտրության ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն:»:

Հոդված 21. Օրենքի 33-րդ հոդվածի երրորդ մասի «կուսակցության հիմնադիրների ցուցակը» բառերը փոխարինել «ծրագիրը» բառով:

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-475