Օրենքը չի գործում:
Գործում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը

English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.1994


ԳԼՈՒԽ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքի խնդիրները

Սույն օրենքը, հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների եւ նորմերի վրա, սահմանում է օտարերկրյա քաղաքացու Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, բնակվելու, տեղաշարժվելու, տարանցիկ ուղեւորություններ կատարելու, ելքի, կացության կարգավիճակ ստանալու կարգը, ինչպես նաեւ նրա իրավունքները եւ պարտականությունները Հայաստանի Հանրապետությունում:

Հոդված 2. Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի սկզբունքները

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացի է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի այլ պետության քաղաքացիություն։

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում օգտվում է միջազգային իրավունքի նորմերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու ազատություններից:

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքները, հարգել նրա ժաողովրդի ազգային սովորույթները եւ ավանդոույթները:

Հոդված 3. Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու իրավական վիճակը կարգավորվում է սույն օրենքով, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացու իրավական վիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգակին պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքում, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 4. Քաղաքացիություն չունեցող անձինք

Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց վրա, եթե Հայաստանի Հանրապետության օրեենսդրությամբ այլ բան չի նախատեսված :
 


ԳԼՈՒԽ  2

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՐԱՆՑ ԵԼՔԸ

Հոդված 5. Օտարերկրյա քաղաքացու Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը

Օտարերկրյա քաղաքացին կարող է Հայաստանի Հանրապետություն մուտք գործել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմինների, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանակետերում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից տրված մուտքի արտոնագրի հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով;

Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը եւ Հայաստանի Հանրապետությունից ելքը կարգավորվում է սույն օրենքով սահմանաված կարգով:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ստանալու կարգը

Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ստանալու համար օատրաերկրյա քաղաքացին լրացնում է կառավարության կողմից սահմանված ձեւի հարցաթերթիկ, ներկայացնում է անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Հոդված 7. Մուտքի արտոնագրի տեսակները եւ ժամկետները

Հայաստանի Հանրապետություն մւըտք գործող օտարերկրյա քաղաքացուն տրվում է հետեւյալ մուտքի արտոնագրերը՝

ա) մուտքի տարանցիկ արտոնագիր՝ մինչեւ երեք օր ժամկետով.

բ) մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր՝ մինչեւ քսանմեկ օր ժամկետով.

գ) մուտքի երկարախամկետ արտոնագիր՝ մինչեւ երեք ամիս ժամկետով.

դ) մուտքի դիվանագիտական արտոնագիր:

Հոդված 8. Մուտքի արտոնագրի ժամկետների երկարաձգման կարգը

Դիվանագիտական եւ զբոսաշրջիկային մուտքի արտոնագրերը տրվում են միանգամյա, իսկ տարանցիկ եւ երկարաժամկետ մուտքի արտոնագրերը՝ նաեւ բազմակի գործածության համար:

Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա քաղաքացու մուտքի արտոնագրի ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երկու անգամ՝ յուրաքանչյուր դեպքում մուտքի արտոնագրի ժամկետի մեկ երրորդի չափով:

Մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների, իսկ Հայաստանի Հանրապետությունից դուրս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից:

Հոդված 9. Մուտքի արտոնագրի մերժումը

Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալը կարող է մերժվել, որի մասին տեղյակ է պահվում դիմողին:

Հոդված 10. Մուտքի արտոնագրի տրման ձեւը

Մուտքի արտոնագիրը գրանցվում է օտարերկրյա քաղաքացու ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթում կամ՝ առանձին կցվում է դրան:

Հոդված 11. Մուտքի արտոնագրի տուրքը

Մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացուց գանձվում է տուրք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 12. Օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության սահմանակետում պարտավոր է ներկայացնել մուտքի արտոնագիր, ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ, լրացնել հայտրարագիր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության սահմանակետերում օտարերկրյա քաղաքացիների պարտավորությունները

Հայաստանի Հանրապետության սահմանակետերում օտարերկրյա քաղաքացին պարտավոր է կատարել մաքսատան այն պահանջները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 14. Պաշտոնական փաստաթղթերին փոխարինող փաստաթղթեր ստանալու կարգը

Մուտքի արտոնագիրը, ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթը կամ այլ պաշտոնական փաստաթղթեր կորցնելու կամ փչացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացին պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի համապատասխան մարմիններին, որոնք երկօրյա ժամկետում օտարերկրյա քաղաքացուն տալիս են կորցրած կամ փչացած փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների ելքը

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից կարող է դուրս գալ ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթով կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի համապատասխան մարմինների կողմից տրված՝ դրան փոխարինող փաստաթղթով:

Օտարերկրյա քաղաքացու Հայաստանի Հանրապետությունից ելքը կարող է արգելվել՝

ա) եթե նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ մինչեւ գործի վարույթն ավարտելը.

բ) եթե դատապարտվել է՝ մինչեւ պատժի կրումը կամ պատժից ազատվելը.

գ) եթե նրա նկատմամբ կա դատարանի վճիռ կամ որոշում՝ մինչեւ վճռի կամ որոշման կատարման ավարտը կամ կատարումից ազատվելը:

Հոդված 16. Օտարերկրյա քաղաքացիների հաշվառման կարգը

Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացու ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացնում են ներքին գործերի նախարարության մարմիննրը՝ հանրապետությունում նրա բնակության իրավունքը հաստատող, ինչպես նաեւ բնակելի տարածությունը նրա կողմիղ զբաղեցնելու մասին փաստաթղթերի հիման վրա:

Հյուրանոց, հանգստյան տուն, առողջարան կամ զբոսաշրջիկային այլ հանգրվան ժամանած օտարերկրյա քաղաքացու հաշվառումն իրականացնում է տվյալ հիմնարկը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից սահմանաված կարգով:

Հաշվառման համար օտարերկրյա քաղաքացուց գանձվում է՝ տուրք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանանված կարգով եւ չափով:

Հոդված 17. Օտարերկրյա քաղաքացու երթեւեկության տուրքը

Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս եւ Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս օտարերկրյա քաղաքացիներից գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երթեւեկության տուրք:
 


ԳԼՈՒԽ  3

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 18. Օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակները

Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է օտարերկրյա քաղաքացու կացության չորս կարգավիճակ՝ ժամանակավոր, սովորական, հատուկ եւ բացառիկ:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացին միաժամանակ չի կարող ունենալ մեկից ավելի կարգավիճակ:

Հոդված 19. Կացության ժամանակավոր կարգավիճակ

Կացության ժամանակավոր կարգավիճակ տրվում է պայմանագրային հիմքով կամ անձնական նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օտարերկրյա քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության պետական, կրոնական կրթօջախներում սովորող օտարերկրյա ուսանողներին, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաեւ օտարերկրյա լրագրողներին, հետազոտողներին, հասարակական կամ կրոնական ծառայության հրավիրված անձանց:

Կացության ժամանակավոր կարգավիճակ կաորղ է տրվել նաեւ քաղաքական անկայուն իրավիճակի պատճառող ապաստան փնտրող անձանց, որոնց հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել ներքին գործերի նախարարության որոշմամբ: Այդ անձինք ազատվում են մուտքի արտոնագրի համար տուրքի վճարումից:

Կացության ժամանակավոր կարգավիճակ տրվում է մինչեւ մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել՝ յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Հոդված 20. Կացության սովորական կարգավիճակ

Կացության սովորական կարգավիճակ կարող է տրվել դիմում ներկայացնող յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացու:

Կացության սովորական կարգավիճակ առաջնահերթ կարգով կարող է տրվել օտարերկրյա այն քաղաքացուն, որը՝

ա) օրինական կարգով երեք տարուց ավել բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.

բ) Հայաստանի Հանրապետության նախկին քաղաքացի է կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգական (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).

գ) ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կամ հավատարմագրված ոչ պետական ԲՈՒՀ.

դ) ունի փախստականի կարգավիճակ:

Կացության սովորական կարգավիճակ տրվում է մինչեւ երեք տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել:

Հոդված 21. Կացության հատուկ կարգավիճակ

Կացության հատուկ կարգավիճակ տրվում են ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին:

Կացության հատուկ կարգավիճակ կարող է տրվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական, մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրյա քաղաքացիներին:

Կացության հատուկ կարգավիճակ տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:

Հոդված 22. Կացության բացառիկ կարգավիճակ

Կացության բացառիկ կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին՝ նրանց ծառայության ժամկետով:

Կացության բացառիկ կարգավիճակ կարող է տրվել նաեւ միջազգային կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ծառայողներին:

Հոդված 23. Կացության ժամանակավոր եւ սովորական կարգավիճակ ստանալու կարգը

Կացության ժամանակավոր եւ սովորական կարգավիճակները ու դրանք հաստատող փաստաթղթերը ձեւակերպում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Ներքին գործերի նախարարությունը մեկամսյա ժամկետում իր որոշման մասին գրավոր տեղեկացնում է դիմողին:

Դիմումը մերժելու դեպքում դիմողը կարող է այդ որոշումը գանգտարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին: Գանգատը քննարկվում է մեկամսյա ժամկետում եւ տրվում գրավոր պատասխան:

Կացության ժամանակավոր կամ սովորական կարգավիճակ ստանալու համար օտարերկրյա քաղաքացին կարող է կրկին դիմել իր նախկին դիմումը մերժելուց մեկ տարի հետո:

Հոդված 24. Կացության հատուկ կարգավիճակ ստանալու կարգը

Կացության հատուկ կարգավիճակ ստանալ ցանկացող օտարերկրյա քաղաքացիները արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններին, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ ներքին գործերի նախարարությանը ներկայացնում են դիմում Հայաստանի Հանրապետության նախագահի անունով, սահմանված կարգով լրացնում հարցաթերթիկ եւ ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր:

Կացության հատուկ կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացուն արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ ներքին գործերի նախարարության կողմից տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր: Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացուց գանձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վճար:

Կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար օտարերկրյա քաղաքացին կարող է կրկին դիմել իր նախկին դիմումի մերժումից մեկ տարի հետո:

Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քազաքացիների իրավունքները եւ պարտականությունները

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ունի մտքի, խոսքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունի պահպանելու իր ազգային լեզուն, մշակույթը եւ սովորույթները:

Օտարերկրյա քաղաքաացին Հայաստանի Հանրապետությունում չունի ընտրական իրավունք, չի կարող անդամագրվել Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական որեւէ կազմակերպության, չի կարող ընտրվել կամ նշանակվել այնպիսի պաշտոնների կամ զբաղվել այնպիսի գործունեությամբ, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Օտարերկրյա քաղաքացին ունի անձնական եւ ընտանեկան կյանքին անօրինական միջամտելուց օրենքով պաշտպանվելու, անձի եւ բնակարանի անձեռնամխելիության, հաղորդակցության գաղտնիության, պատվի եւ արժանապատվության, կյանքի եւ առողջության, անձնական ազատության եւ գույքի դեմ ոտնձգություններից դատական պաշտպանության Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ:

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում կարող է ամուսնանալ կամ ամուսնալուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընտանեկան հարաբերություններում ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ եւ պարտականություններ:

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում վճարում է հարկեր, տուրքեր եւ կատարում այլ պարտադիր վճարումներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու պարտականություն չի կրում:

Օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից:

Օտարերկրյա քաղաքացուն ձերբակալելիս, կալանելիս, քրեական պատասխանատվության ենթարկելիս կամ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքն արգելելիս համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում այդ մասին տեղյակ պահել օտարերկրյա քաղաքացու շահերը պաշտպանող պետության ներկայացուցչությանը, իսկ փախստականների դեպքում՝ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարին:

Օտարերկրյա քաղաքացին պարտավոր է ոչ ուշ, քան Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի կամ կացության ժամկետի լրանալը, հեռանալ Հայաստանի Հանրապետությունից:

Օտարերկրյա քաղաքացու՝ իր իրավունքներից եւ ազատություններից օգտվելը չպետք է վնաս հասցնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ անձանց իրավունքներին եւ ազատություններին, հասարակական կարգին, ընդհանուր բարեկեցությանը, Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
 


ԳԼՈՒԽ 4

ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 26. Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքները եւ պարտականություները

Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունք ունի ժառանգելու, կտակելու կամ նվիրաբերելու իր սեփականությունը, օգտվելու ապահովագրական, թաղման եւ այլ ծառայություններից, անդամակցելու բարեգործական, մշակութային, արհմիութենական, մարզական եւ այլ հասարակական կազմակերպություններին՝ առանց դրանց ղեկավար մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքի, եթե դա չի հակասում այդ կազմակերպությունների կանոնադրություններին:

Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին կարող է անդամակցել Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային կազմակերպություններին:

Կացության կարգավիճակը օտարերկրյա քաղաքացուն տալիս է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու եւ Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունք:

Կացության ժամանակավոր, սովորական եւ հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետություն հրավիրել իր մերձավոր ազգականներին: Հրավերի փաստաթղթեր տալու դիմաց գանձվում է վճար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու՝ այլ անձանց Հայաստանի Հանրապետության հրավիրելու իրավունքը կարգավորվում է միջազգային պայմանագրերով:

Հոդված 27. Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի իրավունք ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը եւ Հայաստանի Հանրապետությունից ելքը չի սահմանափակվում: Ամեն անգամ մուտք գործելիս նա Հայաստանի Հանրապետության սահմանակետերում վճարում է մուտքի արտոնագրի վճար:

Օտարերկրացի ուսանողը ազատվում է մուտքի արտոնագրի վճարից:

Օտարերկրացի ուսանողի արտերկրյա երթեւեկության իրավունքը կանոնավորվում է ուսումնական հաստատության կողմից թույլատրված ժամկետով:

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին իր կացության ժամկետում մեկ անգամ կարող է ներմուծել անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա:

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին առանց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության թույլտվության իրավունք չունի խախտել կամ փոխել կացության նպատակը:

Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին իր ֆինանսական, տնտեսական, առեւտրական գործարքները կնքում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 28. Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ունի աշխատանքի, սոցիալական ապահովության իրավունք, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օգտվել ապահովագրական ծառայություններից:

Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում աշխատում է պայմանագրային կարգով: Օտարերկրյա քաղաքացու աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին:

Օտարերկրյա քաղաքացու աշխատանքի ժամկետը ավարտվում է կացության ժամկետի ավարտման հետ միաժամանակ:

Կացության սովորական կարգավիճակ ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում օտարերկրյա քաղաքացին կարող է առանց տուրք մուծելու Հայաստանի Հանրապետություն ներմուծել անհատական գործածության իրեր, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա, տնային գույք: Սեփականություն հանդիսացող այլ գույք ներմուծելիս օտարերկրյա քաղաքացին վճարում է մաքսատուրք՝ օրենքով սահմանված կարգով:

Կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին տարին մեկ անգամ ներկայանում է գրանցման, տարվա ընթացքում չի կարող բացակայել Հայաստանի Հանրապետությունից վեց ամսից ավելի ժամկետով, եթե նախօրոք չի ստացել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նածարարության գրավոր համաձայնությունը՝ պայմանով, որ այն չի գերազանցում մեկ տարվա անընդմեջ ժամկետը, մուծում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարեկան վճար:

Կացության սովորական կարգավիճակով Հայաստանի Հանրապետությունում երեք տարի բնակված օտարերկրյա քաղաքացին կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Այս դեպքում նրա կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգվում է մեկ տարով, որի ընթացքում նա առանց ներքին գործերի նախարարության գրավոր թույլտվության չի կարող բացակայել հանրապետությունից:

Հոդված 29. Կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

Կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ունի աշխատանքի իրավունք, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով:

Նա ազատվում է մուտքի արտոնագրի վճարից:

Կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձը պարտավոր է տարին մեկ անգամ ներկայանալ արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կան հյուպատոսական ներկայացուցչություն, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմին՝ հաշվառման համար:

Հոդված 30. Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին ունի անձի անձեռնամխելիության իրավունք՝ միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
 


ԳԼՈՒԽ 5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 31. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների պատասխանատվությունը

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացին օրենքի առջեւ կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար պատասխանատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Հայաստանի Հանրապետությունում կացության սահմանված կարգը խախտելու, առանց կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթերի կամ անվավեր փաստաթղթերթով բնակվելու, հաշվառման սահմանված կարգը խախտելու, կացության կամ մուտքի արտոնագրի ժակետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունից չհեռանալու, մաքսային կանոններին չենթարկվելու դեպքերում օտարերկրյա քաղաքացին ենթարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանաված պատասխանատվության:

Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարումը

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից կարող է վտարվել վարչական կարգով, եթե նրա գործունեությունը սպառնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, հասարակական կարգին ու բարքերին, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Հոդված 33. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման կարգը

Վարչական կարգով օտարերկրյա քաղաքացու վտարման մասին որոշումը, բացառությամբ կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների, ընդունում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը՝ իր կողմից կազմված հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունի օտարերկրյա քաղաքացու շահերը պաշտպանող պետության ներկայացուցիչը:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Վարչական վտարման մասին որոշումը կարող է յոթնօրյա ժամկետում գանգատարկվել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ վտարվող օտարերկրյա քաղաքացու կամ նրա շահերը պաշտպանող պետության ներկայացուցչի կոմից:

Հայաստանի Հանրապետության վարչապետն իր որոշման մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնում է գանգատարկողին:

Վարչական կարգով վտարված օտարերկրյա քաղաքացին կարող է վերադառնալ միայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի, իսկ կացության բացառիկ կարգավիճակ ունեցողը՝ արտաքին գործերի նախարարի թույլտվությամբ:

Հոդված 34. Օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից արտաքսվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում: Հայաստանի Հանրապետության դատարանը օտարերկրյա քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետությունից արտաքսումը կարող է նշանակել որպես լրացուցիչ պատիժ: Եթե ազատազրկաման ժամկետը չի գերազանցում երկու տարին, այն կարող է փոխարինվել Հայաստանի Հանրապետությունից արտաքսմամբ:

Հայաստանի Հանրապետության նախագահը կարող է օտարերկրյա քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետության դատարանի նշանակած ազատազրկման պատիժը կամ նրա մի մասը փոխարինել Հայաստանի Հանրապետությունից արտաքսմամբ:

Օտարերկրյա քաղաքացուն արտաքսելու մասին դատարանը տասնօրյա ժամկետուն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով տեղյակ է պահում օտարերկրյա քաղաքացու շահերը պաշտպանող ներկայացուցչությանը:

Հոդված 35. Օտարերկրյա քաղաքացիների հանձնումը քրեական հանցագործների փոխանակման համաձայնագրով

Հայաստանի Հանրապետությունում գտնվող այն օտարերկրյա քաղաքացին, որը մեղադրվում է որեւէ պետության տարածքում հանցագործություն կատարելու մեջ, եւ որի հանձնման պահանջ է ներկայացվում այդ պետության կամ միջազգային կազմակերպության կողմից, հանձնվում է պահանջող կողմին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

17 հունիսի 1994 թ.
Հ.Ն.-1075-1-Հ0-110
 




26.09.2001 «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին