Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Հարկերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 մայիսի 1997 թվականի, ՀՕ-107) 111 -րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հարկման նպատակով փոխկապակցված անձինք ֆիզիկական եւ իրավաբանական անձինք են, որոնք կարող են ազդեցություն ունենալ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության վրա:

Իրավաբանական անձի փոխկապակցված անձինք են՝

- կառավարման մարմնի անդամը, ինչպես նաեւ միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը,

- անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը,

- անձինք, որոնք իրավունք ունեն տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,

- իրավաբանական անձը, որի մեջ տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի տնօրինել նրա կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,

- իրավաբանական անձը, որի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին տնօրինող անձը կամ անձանց խումբը միաժամանակ տնօրինում է տվյալ իրավաբանական անձի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Անհատ ձեռնարկատիրոջ փոխկապակցված անձինք են՝

- անձը, որն ընդգրկված է անձանց խմբի մեջ, որին պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատերը,

- իրավաբանական անձը, որի մեջ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Սույն հոդվածի կիրառման իմաստով անձանց խումբ է համարվում իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց խումբը, որը բավարարում է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը.

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինել (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 50 տոկոսից ավելին,

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի հիման վրա կամ այլ ձեւով հնարավորություն են ստանում կանխորոշել այլ անձի կամ անձանց կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել գործադիր մարմնի իրավասությունները,

- անձն իրավունք ունի նշանակել միանձնյա գործադիր մարմին եւ (կամ) իրավաբանական անձի կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, եւ (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձն իրականացնում է իրավաբանական անձի գործադիր մարմնի իրավասությունները,

- նույն իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրված ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը, եւ (կամ) այլ անձինք կազմում են երկու կամ ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին, կամ նույն իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրված են մեկից ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը եւ (կամ) իրավաբանական անձինք իրավունք են ստանում տնօրինել մեկից ավելի իրավաբանական անձանց քվեարկող փայաբաժնի կեսից ավելին,

- ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձինք իրավունք ունեն ինքնուրույն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով գումարային տնօրինել մեկ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի քվեարկող փայաբաժնի կեսից ավելին, եւ միաժամանակ նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը եւ (կամ) նույն իրավաբանական անձի կողմից առաջարկված անձինք կազմում են իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձինք ամուսիններ են, ծնողներ, երեխաներ, եղբայրներ կամ քույրեր:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն առաջին եւ երրորդ «բանկի» բառից հետո լրացնել «կամ վարկային կազմակերպության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով,

վերոհիշյալ տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը կրկնելու դեպքում` իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից բացի, օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից գանձվում է նաեւ տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ («Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով) սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:»:

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Գնորդի պահանջով մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների գործարքների համար հաշվարկային փաստաթուղթ (այդ թվում՝ եկամուտները, ծախսերը հիմնավորող կամ հարկային հաշիվ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս չգրելու դեպքում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք`

եթե այդ գործարքների լրիվ արժեքով հատուցման գումարը կազմում է մինչեւ մեկ միլիոն դրամ` 150 հազար դրամի չափով,

եթե այդ գործարքների լրիվ արժեքով հատուցման գումարը կազմում է մեկ միլիոն դրամ եւ ավելի` այդ գործարքների լրիվ արժեքով հատուցման գումարի 25 տոկոսի չափով:»:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածում «28» թիվը փոխարինել «281 » թվով:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց ցանկի հրապարակման հաջորդ օրվանից այդ անձանց դուրս գրած բոլոր հարկային հաշիվները կամ հաշվարկային փաստաթղթերը հարկերի հաշվարկման եւ (կամ) հաշվանցումների համար չեն կարող հիմք հանդիսանալ: Սույն հոդվածում նշված ցանկը հրապարակում է հարկային մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Ուղղակի հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) գծով տարեկան կանխավճարային մուծումների, ինչպես նաեւ օրենքով սահմանված եկամտահարկի նվազագույն չափի եւ վերջնական հարկային պարտավորության միջեւ առաջացող բացասական տարբերությունը հաշվանցվում (պակասեցվում) է սույն հոդվածով սահմանված կարգով, եթե այդ հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի փետրվարի 1-ից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-484