Armenian   Russian    
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.2002

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 391 –րդ հոդվածով՝

«Հոդված 391 . Շահութահարկն ազատ տնտեսական գոտում

1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հանդիսացող ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է 100 տոկոսով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ազատ տնտեսական գոտու շահագործող հանդիսացող ռեզիդենտի հաշվետու տարվա համախառն եկամտի առնվազն 90 տոկոսը կազմում է Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու տարածքից Հայաստանի Հանրապետությունից դուրս արտահանված ապրանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց եկամուտը, ապա տվյալ ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է 100 տոկոսով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

1 հունիսի 2002թ.
ՀՕ-330