Armenian   Russian    
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 1997 թվականի, ՀՕ-155 ) 7-րդ հոդվածի 2-րդ կետում՝

ա) «ժե» եւ «ժզ» ենթակետերը «բանկերի» բառից հետո լրացնել «եւ վարկային կազմակերպությունների» բառերով.

բ) «ժը» ենթակետից հանել «բանկային» բառը:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետում «այլ բանկային» բառերը փոխարինել «բանկային, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների այլ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը «բանկերի» բառից հետո լրացնել «եւ վարկային կազմակերպությունների» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը «ակտիվները» բառից հետո լրացնել «(բացառությամբ դրամական միջոցների եւ հողամասերի)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածում՝

ա) վերնագիրը «բանկերի» բառից հետո լրացնել «եւ վարկային կազմակերպությունների» բառերով.

բ) «ա» ենթակետը «բանկի» բառից հետո լրացնել «եւ վարկային կազմակերպության» բառերով, իսկ «վարկերի» բառից հետո՝ «եւ (կամ) փոխառությունների» բառերով.

գ) «բ» ենթակետը «ավանդների» բառից հետո լրացնել «եւ ներգրավված փոխառությունների» բառերով.

դ) «գ», «դ», «է» եւ «թ» ենթակետերը «բանկի» բառից հետո լրացնել «եւ վարկային կազմակերպության» բառերով.

ե) «ե» ենթակետում «կամ նրա» բառերը փոխարինել «եւ վարկային կազմակերպությանը եւ նրանց» բառերով:

Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետը «բանկերի» բառից հետո լրացնել «եւ վարկային կազմակեպությունների» բառերով:

Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման (այդ թվում՝ ժամկետային) արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող կանխավճարների մեծությունը նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)՝ արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար հաշվարկված եւ հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան կանխավճարների կատարումը հետաձգվում է մինչեւ նախորդ տարիներին վերաբերող գումարների ստացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանը:».

բ) 2-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերի, ընթացիկ տարվա կանխավճարների հաշվարկման համար հիմք է հանդիսանում նախորդ տարվա հարկվող շահույթի նկատմամբ կիրառվող դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարի եւ սույն օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան՝ նախորդ տարում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի հաշվանցվող գումարների դրական տարբերությունը, ինչպես նաեւ նախորդ տարվա պարզեցված հարկի եւ (կամ) հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարները՝ հաշվի առնելով շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված առանձնահատկությունը:»:

Հոդված 9. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետը՝

ա) «Բանկերի» բառից հետո լրացնել «եւ վարկային կազմակերպությունների» բառերով.

բ) «բանկը» բառից հետո լրացնել «(վարկային կազմակերպությունը)» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-487