Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ակցիզային հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2003
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Սույն հոդվածի կիրառման առումով ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է առաջանում նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման կամ հանրապետության տարածքում մաքսային եւ հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ եւ պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշերի ձեւին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաեւ դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասեր.

«3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանած դեպքերում տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշերի թվին, տեսակին եւ տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:

4. Հարկ վճարողի կողմից վերադարձվող ակցիզային դրոշմանիշերը տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետեւյալ պայմանները՝

ա) ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ առանց ծալքերի եւ անհարթությունների.

բ) պետք է պարզ երեւան ակցիզային դրոշմանիշի սերիան եւ դրա կենտրոնական մասը.

գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.

դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած նմուշի դրոշմանիշերը կիրառության մեջ են դրվում եւ կիրառությունից հանվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելու ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց՝ սկսած դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամսից` դրան հաջորդող նմուշի դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու պահից:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով՝

«8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է ակցիզային դրոշմանիշերի վերադարձման ժամկետը լրանալու կամ տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից դրոշմանիշերը հետ չընդունվելու ամսվան հաջորդող ամսվա մինչեւ 15-ը:

Վնասված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով տարածքային հարկային տեսչություններ կամ տարածաշրջանային մաքսատներ վերադարձվելու (վերջիններիս կողմից հետ ընդունվելու) դեպքերում վերադարձման ենթակա ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար նախկինում պետական բյուջե վճարված գումարը նվազեցվում է նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:

Ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային եւ մաքսային մարմինների կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ:»:

Հոդված 4. ԱՏԳ ԱԱ-2203 ծածկագրին դասվող ապրանքների մասով սույն օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածի «բ» կետի դրույթները տարածվում են 2004 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված դրոշմանիշերի նկատմամբ: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2003
ՀՕ-64