Armenian   Russian    
Կուսակցությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2003

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-410, այսուհետ`օրենք) 33-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում իրենց ծրագիրը, տարածքային ընդգրկումը եւ կանոնադրությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին` դրա մասին կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին ծանուցելով պետական լիազորված մարմին: Նշված ժամկետում պետական լիազորված մարմին չծանուցած կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) ենթակա են լուծարման:

Այն կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպություն-ները), որոնք թեեւ նշված ժամկետում ծանուցել են լիազորված մարմին, սակայն ներկայացված ծրագրի եւ կանոնադրության փոփոխությունները չեն գրանցվել, իրավունք ունեն կուսակցության (հասարակական-քաղաքական կազմակերպությունների) ծրագիրն ու կանոնադրությունը սահմանված կարգով համապատասխանեցնել օրենքի պահանջներին եւ մինչեւ 2004 թվականի փետրվարի 15-ը կրկին դիմել պետական լիազորված մարմին: Կրկին չդիմելու կամ կրկին դիմելու եւ մերժում ստանալու դեպքում կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) ենթակա են լուծարման:

Սույն հոդվածով սահմանված կարգով լուծարման ենթակա կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) պարտավոր են մինչեւ 2004 թվականի ապրիլի 15-ը սահմանված կարգով ընդունել որոշում լուծարման մասին: Սահմանված ժամկետում լուծարման մասին որոշում չընդունելու կամ պետական լիազոր մարմին չծանուցելու դեպքում պետական լիազոր մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, դիմում է դատարան՝ կուսակցությունը (հասարակական-քաղաքական կազմակերպությունը) լուծարելու պահանջով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17.01.2004
ՀՕ-30