Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2003

Հոդված 1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը մինչեւ 2003 թվականի հունվարի 1-ը իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում սույն օրենքի ընդունման օրվա դրությամբ հաշվարկված եւ չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (537,3 մլն դրամ) մարումն իրականացնում է մինչեւ 2009 թվականի հուլիսի 1-ը:

Հոդված 2. Ազատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը նախորդ տարիների (ներառյալ՝ մինչեւ 2003 թվականի հունվարի 1-ը) ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով սույն օրենքի ընդունման օրվա դրությամբ հաշվարկված եւ չվճարված տույժերից ու տուգանքներից (համապատասխանաբար՝  412,8 մլն դրամ ու 0,9 մլն դրամ)՝ սույն օրենքի 1-ին հոդվածում նախատեսված վճարումները ժամկետին կատարելու դեպքում:

Հոդված 3 . Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված արտոնությունները չեն տարածվում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ապահովագրական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած յուրաքանչյուր աշխատողի համար կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վրա:                    



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17.01.2004
ՀՕ-24