ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ», «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ», «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ», «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ԵՎ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2003

Հոդված 1 . Ազատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը մինչեւ 2003 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով  շահութահարկի (ապառք՝ 4593,2 մլն դրամ, որից հետաձգված՝ 3137,8 մլն դրամ եւ տույժեր՝ 1264,2 մլն դրամ, տուգանքներ՝ 14,6 մլն դրամ) եւ ավելացված արժեքի հարկի (ապառք՝ 12364,1 մլն դրամ, որից հետաձգված՝ 4842,1 մլն դրամ եւ տույժեր՝ 2923,4 մլն դրամ, տուգանքներ՝ 90,0 մլն դրամ) գծով սույն օրենքի ընդունման պահի դրությամբ հաշվարկված եւ չվճարված պարտավորություններից:

Հոդված 2. Ազատել «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչեւ 2003 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով ավելացված արժեքի հարկի գծով սույն օրենքի ընդունման պահի դրությամբ հաշվարկված եւ չվճարված 2579,5 մլն դրամ տույժերից:

Հոդված 3.   Ազատել «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Երեւանի ջերմային էլեկտրակայան», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում նախորդ տարիների պարտքերի մարումների եւ վերակառուցումների հետեւանքով առաջացող ավելացված արժեքի հարկի գծով պարտավորություններից` ստորեւ նշված չափերով՝

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական  ընկերությանը՝        1384,5 մլն դրամ.

«Երեւանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական
ընկերությանը՝           914,7 մլն դրամ.

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը՝  158,2 մլն դրամ.

«Բարձրավոլտ  էլեկտրացանցեր»  փակ  բաժնետիրական 
ընկերությանը՝                  309,0 մլն դրամ: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17.01.2004
ՀՕ-23