Armenian English     English  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.12.2003

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2004 թվականի գործունեության ծրագիրը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Ա. Բաղդասարյան

03.12.2003
Ն-062-3

ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

Հ.Հ 
Վերահսկողության առարկան
Վերահսկողության բնույթը
Վերահսկողության ժամանակացանկը
Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ կառավարության հաշվետվության համապատասխանությունը «ՀՀ պետական բյուջետային համակարգի մասին», «ՀՀ պետական բյուջեի եւ դրանում կատարված փոփոխությունների մասին» ՀՀ օրենքների պահանջներին
Ամփոփ վերլուծություն 
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջների
2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2003 թվականի տարեկան հաշվետվության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դրույթներին   Ամփոփ վերլուծություն  Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի պահանջների
3 Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» ՀՀ օրենքի պահանջներին Ամփոփ վերլուծություն  Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 109-րդ հոդվածի պահանջների
4 2004 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման, պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի մասին ՀՀ կառավարության տեղեկատվության համապատասխանությունը ՀՀ օրենքերին եւ այլ իրավական ակտերին Ամփոփ վերլուծություն Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 16-րդ hոդվածի պահանջների
5 Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության համատեղ մասնակցությամբ գործող կազմակերպությունների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման, պետական բյուջեից հատկացված միջոցների եւ պետական սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման մասին Ուսումնասիրություն ընտրանքային 
կարգով համաձայն 
ԱԺ Վերահսկիչ պալատի եւ Ռուսաստանի Դաշնության 
Հաշվիչ պալատի միջեւ 2003 թ. հոկտեմ-բերի 1-ին կնքված Հուշագրի 
2004 թվականի ընթացքում
6 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրված սուբսիդիաների օգտագործման մասին Վերլուծություն II կիսամյակ
7 Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին պետական պատվերի եւ ծրագրերի կատարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաեւ՝ առանձին հոդվածներով նախատեսված եւ փաստացի կատարման միջեւ համապատասխանությունը, այդ թվում՝
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում
  • Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունում
  • Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեում
Ուսումնասիրություն
 
 
 

II եռամսյակ
I եռամսյակ
IV եռամսյակ
III եռամսյակ
 

Պետական մասնակցությամբ գործող կազմակերպությունների կողմից շահաբաժինների հաշվարկման եւ պետական բյուջե վճարման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին, այդ թվում՝
  • Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգի,
  • Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի,
  • Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության համակարգի
Ուսումնասիրություն
 
 

III եռամսյակ
III եռամսյակ
III եռամսյակ
 

9 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կապիտալ շինարարությանը հատկացված միջոցների օգտագործման մասին  Ուսումնասիրություն
ընտրանքային կարգով
III եռամսյակ
10  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «այլ ծրագրեր»-ով հատկացված միջոցների օգտագործման մասին  Ուսումնասիրություն II եռամսյակ
11 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաեւ եկամուտների առանձին տեսակների գծով մուտքերի հավաքման մասին Ուսումնասիրություն II եռամսյակ
12 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին Ուսումնասիրություն II եռամսյակ
13 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին Ուսումնասիրություն I եռամսյակ
14 Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին Ուսումնասիրություն I եռամսյակ
15 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին Ուսումնասիրություն I եռամսյակ
16 Սոցիալական ծրագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին Ուսումնասիրություն
ընտրանքային կարգով
IV եռամսյակ
17 Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից միջոցների հավաքման, տեղաբաշխման արդյունավետության եւ կենսաթոշակառուների ցուցակների ճշտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին Ուսումնասիրություն IV եռամսյակ
18 Առողջապահության ծրագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին Ուսումնասիրություն
ընտրանքայինկարգով
IV եռամսյակ
19 Պետական բյուջեից համայնքներին հատկացված ֆինանսական միջոցների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին Ուսումնասիրություն, 
վերլուծություն
2004 թվականի ընթացքում
19.1 Համայնքների բյուջեների ձեւավորման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա եւ բյուջետային փոխհարաբերությունների կողմ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների կողմից բյուջետային միջոցների օգտագործման մասին
  • Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներ
  • Երեւանի թաղաքային համայնքներ
Ուսումնասիրություն
ընտրանքային կարգով

 
 

II կիսամյակ
I կիսամյակ

20 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների կողմից պետական ծրագրերի կատարման ընթացքը եւ պետական պատվերի կատարման համար բյուջետային միջոցների օգտագործման մասին Ուսումնասիրություն
ընտրանքային կարգով
II կիսամյակ
21  Պետական գույքի կառավարման, այդ թվում՝ մասնավորեցման գործընթացի եւ մասնավորեցման ծրագրի կատարման համապատասխանությունը ՀՀ օրենքներով սահմանված դրույթներին    
21.1 Պետական անշարժ գույքի օտարման եւ վարձակալության գործընթացի մասին Ուսումնասիրություն I կիսամյակ
21.2 Ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների մասնավորեցման գործընթացի մասին Ուսումնասիրություն II կիսամյակ
21.3 Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման գործընթացի մասին Ուսումնասիրություն I կիսամյակ
21.4 Պետական գույքի գնորդների կողմից ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքի մասին Ուսումնասիրություն,
վերլուծություն
II կիսամյակ
22 Օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված դրամաշնորհների օգտագործման մասին Ուսումնասիրություն II կիսամյակ
23 Օտարերկրյա պետությունների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցների օգտագործման ընթացքի մասին    
23.1 Համայնքների զարգացման ծրագիր Ուսումնասիրություն II եռամսյակ
23.2 Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր Ուսումնասիրություն IV եռամսյակ
23.3 Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագիր Ուսումնասիրություն I եռամսյակ
23.4 Անշարժ գույքի գրանցման ծրագիր Ուսումնասիրություն IV եռամսյակ
23.5 Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցման ծրագիր Ուսումնասիրություն II եռամսյակ
23.6 Էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր Ուսումնասիրություն III եռամսյակ
23.7 Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր Ուսումնասիրություն III եռամսյակ
24 2003 թվականի պետական պարտքի (արտաքին եւ ներքին) մասին Ուսումնասիրություն,
վերլուծություն
I եռամսյակ

ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գ.ՈՍԿԱՆՅԱՆ