Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.02.2004
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 21-րդ հոդվածի՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենսգրքի 27-րդ հոդվածում սահմանված՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն բացարկ հայտնել գործը քննող դատավորին, եթե՝

1) նա օրենքով համապատասխան գործը քննելու համար պատշաճ դատավորը չէ.

2) նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստ կամ այլ հանգամանք կա.

3) նա համապատասխան գործի վարույթին մասնակցել է որպես դատական նիստի քարտուղար, փորձագետ, թարգմանիչ կամ կանչվել է որպես վկա.

4) նա հանդես է եկել որպես գործին մասնակցող անձ, նրա օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ, գործին մասնակցող անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի ազգականն է, նա գործին մասնակցող անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի հետ գտնվում է անձնական կախվածության այլ հարաբերություններում:».

2) 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ կետ.

«11 . Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցող դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի հետագա քննությանը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի «1-ին կետում» բառերը փոխարինել «1-ին եւ 11 -րդ կետերում» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «հայցապահանջների հիմքերը» բառերը փոխարինել «հայցապահանջները» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 88-րդ հոդվածի՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայցադիմումին կցվում է սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:».

2) 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ կետ.

«11 . Հայցադիմումին կարող են կցվել նաեւ հայցապահանջները հաստատող ապացույցներ:»:

Հոդված 5. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դատավորը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաեւ գործի քննության ժամանակը եւ վայրը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 91-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթերը պատշաճ ձեւով ուղարկելով հայցվորին:».

2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ հայցվորի կողմից ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:»:

Հոդված 7. Օրենսգրքի 92-րդ հոդվածի՝

1) 1-ին կետի 1-ին պարբերությունից հանել «եւ դրան կից փաստաթղթերը» բառերը.

2) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«8) ամուսինը կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության դիմում է տվել.».

3) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթերը պատշաճ ձեւով ուղարկելով հայցվորին:».

4) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու եւ եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:».

5) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ հայցվորի կողմից ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:»:

Հոդված 8. Օրենսգրքի 104-րդ հոդվածի՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկելով գործին մասնակցող անձանց:».

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ դա հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:».

3) 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ կետ.

«31 . Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:»:

Հոդված 9. Օրենսգրքի 108-րդ հոդվածի՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով ուղարկելով գործին մասնակցող անձանց:».

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:».

3) 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:»:

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1441 -րդ հոդվածով.

«Հոդված 1441 . Որոշման ուժի մեջ մտնելը

1. Դատավարության ընթացքում դատարանի` առանձին ակտի տեսքով չձեւակերպված որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

2. Դատարանի` առանձին ակտի ձեւով կայացված որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:»:

Հոդված 11. Օրենսգրքի՝

1) 212-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վերաքննիչ դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին կայացնում է որոշում` բողոքն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, բողոքը եւ դրան կից փաստաթղթերը պատշաճ ձեւով ուղարկելով բողոքը բերող անձին:».

2) 212-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերում նախատեսված դեպքերում բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու եւ եռօրյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված՝ սկզբնական ներկայացնելու օրը:».

3) 212-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Վերաքննիչ դատարանի բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ բողոքը բերողի կողմից ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:».

4) 212-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Որոշումը վերացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացնելու օրը:»:

Հոդված 12. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ բողոքն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում բողոքը չվերադարձնելու դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքն ընդունելու մասին որոշում:»:

Հոդված 13. Օրենսգրքի 223-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու մասին առաջին ատյանի եւ տնտեսական դատարանների, բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի, ինչպես նաեւ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի, տնտեսական եւ վերաքննիչ դատարանների որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունի նաեւ հայցվորը:»:

Հոդված 14. Օրենսգրքի`

1) 232-րդ հոդվածի 1-ին մասը համարակալել.

2) 232-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Վճռաբեկ դատարանը հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու մասին առաջին ատյանի եւ տնտեսական դատարանների, բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի, ինչպես նաեւ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի, տնտեսական եւ վերաքննիչ դատարանների որոշումների դեմ վճռաբեկ բողոքները քննում եւ որոշումը կայացնում է բողոքն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:»:

Հոդված 15. Օրենսգրքի 236-րդ հոդվածի՝

1) 1-ին ենթակետի «վճիռը» բառից հետո լրացնել «կամ որոշումը» բառերը.

2) 2-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ ենթակետ.

«21 ) վերացնել հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու մասին առաջին ատյանի եւ տնտեսական դատարանների, բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի, ինչպես նաեւ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի, տնտեսական եւ վերաքննիչ դատարանների որոշումները.»:

Հոդված 16. Օրենսգրքի 241-րդ հոդվածի «եւ»-ի փոխարեն դնել «,», «անձանց՝» բառից «`»-ը հանել, իսկ հետո լրացնել «եւ համապատասխան դատարան`» բառերը:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12.03.2004
ՀՕ-36