Russian    
Վարկային կազմակերպությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 31.03.2003
Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 հունիսի 2002 թվականի, ՀՕ-359) 3-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Խնայողական միությունները կարող են ստեղծվել բացառապես կոոպերատիվների ձեւով:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 91 -րդ հոդվածով՝

«Հոդված 91 . Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին ներկայացվող պահանջները

Վարկային կազմակերպությունները պարտավոր են իրենց կանոնադրությունների մեջ պարտադիր ներառել տնօրենների խորհրդի եւ վերստուգիչ խմբի ֆունկցիաների տարանջատման, տնօրենների, հիմնական ղեկավարների, գլխավոր հաշվապահի եւ գլխավոր ֆինանսական մասնագետի ֆունկցիաների, տնօրենների խորհրդի եւ վերստուգիչ խմբի աշխատանքների մեխանիզմների, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների ներկայացման սկզբունքների, արտաքին աուդիտի իրականացման մեխանիզմների վերաբերյալ դրույթներ:»:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 ապրիլի 2003թ.
ՀՕ-520