Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ֆինանսական համահարթեցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.02.2000
  Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 5 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 5. Դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող գործոնները

Դոտացիաների գումարների չափը հաշվարկվում է ըստ առանձին համայնքների բյուջեների, վերջիններս տարանջատելով՝

1. 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների.

2. 300-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների:

Դոտացիաների գումարների չափն ըստ 300-ից ավելի բնակիչ ունեցող առանձին համայնքների որոշվում է հիմք ընդունելով վերջիններիս տնտեսական վիճակը բնութագրող հետեւյալ գործոնները՝

ա) համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող հողի հարկի եւ գույքահարկի հաշվարկային մակարդակը (այսուհետ՝ «ա» գործոն).

բ) համայնքի բնակչության թիվը (այսուհետ՝ «բ» գործոն):»:

Հոդված 2. Օրենքի 6 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 6. Դոտացիաների հաշվարկման կարգը

1. Սույն օրենքի «ա» գործոնով եւ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի նախորդ բյուջետային տարում եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի փաստացի մուտքերի հանրագումարի 25 տոկոսից, իսկ «բ» գործոնով նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ նախորդ բյուջետային տարում եկամտահարկի փաստացի մուտքերի ընդհանուր գումարի 10 տոկոսից:

2. Յուրաքանչյուր բյուջետային տարում ըստ առանձին համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված՝ նախորդ բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թիվը՝ ըստ համայնքների:

3. Յուրաքանչյուր բյուջետային տարում դոտացիաների ընդհանուր գումարների չափերը՝ ըստ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաեւ «ա» եւ «բ» գործոններով դոտացիաներ ստացող համայնքների, սահմանվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:

300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիաները հաշվարկվում են հավասարաչափ:

4. Յուրաքանչյուր բյուջետային տարում «ա» գործոնով ըստ առանձին համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում գույքահարկով, ինչպես նաեւ հողի հարկով հարկվող գույքի հաշվառումը վարող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից ներկայացված՝ նախորդ բյուջետային տարվա հուլիսի 1-ի դրությամբ տվյալների հիման վրա հաշվարկված համայնքների բյուջեների համապատասխան ցուցանիշները:

5. «ա» գործոնով դոտացիա է նախատեսվում բոլոր այն համայնքների (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բյուջեներին, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող՝ հողի հարկի եւ գույքահարկի գծով եկամտի մակարդակը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող՝ հողի հարկի, գույքահարկի եւ «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարի գծով միջին եկամտի սահմանային մակարդակից: Այդ սկզբունքով առանձին համայնքին նախատեսվող դոտացիայի չափը որոշվում է հետեւյալ բանաձեւով՝

Ա = ( Մ – Հ ) X Բ X Գ

որտեղ՝

- Ա -ն՝ «ա» գործոնով տվյալ համայնքին նախատեսվող դոտացիայի գումարն է.

- Մ-ն՝ հանրապետության (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բնակչության մեկ շնչին ընկնող՝ հողի հարկի, գույքահարկի եւ «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարի գծով միջին եկամտի սահմանային մակարդակն է, որն իր հերթին որոշվում է հետեւյալ բանաձեւով՝

Մ = [ Դ + պ ( Տ + Պ ) ] / ( պ Բ )որտեղ՝

որտեղ՝

Դ-ն՝ «ա» գործոնով համայնքներին նախատեսվող
դոտացիաների ընդհանուր գումարն է.

Տ-ն՝ յուրաքանչյուր բյուջետային տարվա դոտացիայի
հաշվարկներում կիրառվող տվյալ համայնքի (որը չի պատկանում
300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բյուջեի հողի
հարկի հաշվարկային ցուցանիշն է.

Պ-ն՝ յուրաքանչյուր բյուջետային տարվա դոտացիայի
հաշվարկներում կիրառվող տվյալ համայնքի (որը չի պատկանում
300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բյուջեի գույքա
հարկի հաշվարկային ցուցանիշն է.

- Բ-ն՝ տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բնակչության թիվն է.

- Հ-ն՝ տվյալ համայնքի (որը չի պատկանում 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների թվին) բնակչության մեկ շնչին ընկնող՝ հողի հարկի եւ գույքահարկի գծով եկամտի մակարդակն է, որը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող՝ հողի հարկի, գույքահարկի եւ «ա» գործոնով համայնքներին նախատեսվող դոտացիաների ընդհանուր գումարի գծով միջին եկամտի սահմանային մակարդակից եւ իր հերթին որոշվում է հետեւյալ բանաձեւով՝

Հ = ( Տ + Պ ) / Բ

- Գ-ն՝ միջին կարգավորիչ գործակիցն է, որն իր հերթին որոշվում է հետեւյալ բանաձեւով՝

Գ = Դ / պ [ ( Մ - Հ ) X Բ ]

* կամ հունիսի 1-ի դրությամբ

6. «բ» գործոնով դոտացիա է նախատեսվում բոլոր համայնքների (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բյուջեներին՝ տվյալ համայնքի բնակչության թիվը բազմապատկելով մեկ շնչին ընկնող դոտացիայի մեծությամբ: Վերջինս հաշվարկվում է «բ» գործոնով նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարը հարաբերելով հանրապետության (բացառությամբ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների) բնակչության ընդհանուր թվին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 մարտի 2000թ.
ՀՕ-35