Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2004
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածի 37-րդ կետում «չափիչ սարքերի տիպի պետական գրանցում կատարելու համար» բառերը փոխարինել «չափման միջոցների տեսակի հաստատման, ստանդարտ նմուշների հաստատման պետական գրանցում կատարելու համար» բառերով:

Հոդված 2 . Օրենքի 20-րդ հոդվածի 11-րդ կետում «սերտիֆիկացում» բառը փոխարինել «համապատասխանության հավաստում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42 1 -րդ կետով՝

«421 . չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար՝ բազային տուրքի տասնապատիկի չափով»:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.06.2004
ՀՕ-84