Armenian   Russian    
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.06.2004
Հոդված 1 . «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի   (28 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-270) 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 20. Վճարի  օբյեկտ  համարվող  փաստացի  ծավալների  չափաքանակները  եւ  սահմանափակումները

1. Վճարի օբյեկտ  համարվող  փաստացի  ծավալների  չափաքանակները  եւ  սահմանափակումները  սահմանում է Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ  հոդվածով սահմանված  դրույքաչափերի`
  ա) տասնապատիկը`  բնափայտի  եւ  երկրորդական անտառանյութի  օգտագործման (մթերման)    համար վճարի  հաշվարկման  դեպքում.

բ) հնգապատիկը` պինդ օգտակար հանածոների օգտագործման համար վճարի հաշվարկման դեպքում.

գ) եռապատիկը ` վճարի  մյուս  տեսակների  հաշվարկման դեպքում:

3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների եւ վճարողների կողմից հարկային ու լիազոր մարմիններ ներկայացրած՝ ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերությունն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման համար համամասնորեն բաշխվում է ստուգվող  ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների վրա:»:

Հոդված 2.    Օրենքի 21-րդ հոդվածում «եւ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հետ» բառերը  փոխարինել «, Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ» բառերով:

Հոդված 3.    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ  օրվանից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10.07.2004
ՀՕ-107