Russian    
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.04.2003
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 հուլիսի 2001 թվականի, ՀՕ-196, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը

Պետությունը նպաստում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը:

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է տարեկան ծրագրի միջոցով: Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 մայիսի 2003թ.
ՀՕ-540