Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.06.2004
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 հունիսի 2001թվականի, ՀՕ-196, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը։»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ հոդվածով.

«Հոդված 21 . Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենսդրությունը

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10.07.2004
ՀՕ-110