Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.0000
Հոդված 1. Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել եկամտահարկի հաստատագրված վճարումներ, ինչպես նաեւ հարկային արտոնություններ՝ եկամտահարկի եւ շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար:

Հոդված 2. Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հաստատագրված վճարումներ սահմանելու պահից կասեցնել նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված եւ Հայաստանի Հանրապետությունում գործող
եկամտահարկի արտոնությունների, ինչպես նաեւ, "Շահութահարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխի գործողությունը եկամտահարկի եւ շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության այդ տեսակների համար:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

14 հունիսի 1994 թ.
Հ.Ն.-1070-1-ՀՕ-104