Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.09.1997

Հոդված 1. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«է) ընդգրկում է առնվազն 200 հավատացյալ անդամ: Մինչեւ 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը՝ անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակյցելու պարագայից եւ այլ
հանգամանքներից»):

Հոդված 2. Օրենքի 7 հոդվածում՝

«թ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«թ) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ՝ անկախ ազգային կամ դավանական պատկանելիությունից, հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման՝
ուխտագնացության, ժողովների եւ կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաեւ ուսման կամ հանգստի նպատակով»:

Հոդվածը լրացնել նոր երրորդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«Վերեհիշյալ իրավունքներն առաջանում են  տվյալ կրոնական կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում  գրանցվելու պահից»:

Հոդված 3. Օրենքի 13 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 13. Այն կրոնական կազմակերպությունները, որոնց կենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների կողմից;

Կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից եւ ֆինանսավորել նրանց»:

Հոդված 4. Օրենքի 14 հոդվածում «նախարարների խորհրդին առընթեր կրոնական գործերի պետական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական
կառավարման մարմնի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 17 հոդվածի երկրորդ մասում՝ երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«- ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության  ողջ տարածքում: Հայաստանյաց Առաքելական եկեղեցու դավանաբանական պաշտոնական լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով
կամ  զանգվածային միջոցառումների ժամանակ կարող է իրականացվել միայն Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հավանությամբ».

ավելացնել նոր ութերորդ պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«-ունենալ մշտական հոգեւոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների եւ հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում՝ նեռարյալ քննչական մեկուսարանները»:

Հոդվածը լրացնել նոր չորրորդ մասով հետեւյալ  բովանդակությամբ՝

«Ազգային տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը»:

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20 հոդվածը:

Հոդված 7. Օրենքը լրացնել նոր 20.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 20.1 Հետաքննությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը: Քննչական եւ դատական ատյաններում  որպես վկա չի կարող հարցաքննվել ձեռնադրված հոգեւորական- խոստովանահայրը գործի այն
հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ»:

Հոդված 8. Օրենքի 23 հոդվածի առաջին մասում՝

առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Պետության եւ կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական  կառավարման մարմինը, որը՝».

«գ» կետից հետո ավելացնել նոր «դ» կետ կետ հետեւյալ բովանդակությամբ՝

«դ) իրականացնում է սույն օրենքում նախատեսված լիազորությունները»:

Հոդված 9. Կրոնական կազմակերպությունները պարտավոր են վերագրանցվել  սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում: 
 
Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ.Տեր-Պետրոսյան

19 սեպտեմբերի 1997 թ. 
           ՀՕ-138