Քրեական օրենսգիրք
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.06.1998
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86 հոդվածի  ծանոթագրության՝

ա) 1-ին կետում ,,հնգապատիկի,, բառը փոխարինել ,,քսանապատիկի,, բառով.

բ) 2-րդ կետում ,,հնգապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի,, բառերը փոխարինել ,,քսանապատիկից մինչեւ հազարապատիկի,, բառերով.

գ) 3-րդ կետում ,,հինգհարյուրապատիկից մինչեւ երկուհազարապատիկի,, բառերը փոխարինել ,,հազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի,, բառերով.

դ) 4-րդ կետում ,,երկուհազարապատիկի,, բառը փոխարինել ,,երեքհազարապատիկի,, բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 92 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

,,Գույքի մանր հափշտակումը՝ յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ խարդախության միջոցով, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կամ գույքի մանր հափշտակումը գողության միջոցով՝

պատժվում է ազատազրկմամբ մինչեւ վեց ամիս ժամկետով կամ տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են նախկինում հափշտակության համար դատապարտված անձի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ մինչեւ մեկ տարի ժամկետով կամ տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:,,:

Հոդված 3 . Օրենսգրքի 173 հոդվածի սանկցիայում ,,ազատազրկմամբ մինչեւ երեք տարի ժամկետով,, բառերը փոխարինել ,,ազատազրկմամբ մինչեւ մեկ տարի ժամկետով,, բառերով, իսկ ,,երեսնապատիկից մինչեւ քառասնապատիկի,, բառերը՝ ,,հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի,, բառերով:

Հոդված 4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 53 հոդվածից հանել «գողության (բացի անձնական գույքից)» բառերը, իսկ ծանոթագրությունում ,,հնգապատիկի,, բառը փոխարինել ,,քսանապատիկի,, բառով:

Հոդված 5. Սույն օրենքի գործողությունը տարածել նաեւ օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ կատարված արարքների վրա եւ չտարածել պատիժը կրած անձանց վրա:

Օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատավճիռները եւ որոշումները վերանայվում են դատապարտյալի դիմումի կամ դատախազի միջնորդության հիման վրա, դրանք կայացրած դատարանների կողմից՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 366 հոդվածով սահմանված կարգով:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 հուլիսի 1998թ.
ՀՕ-231