Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.12.1993

Սույն օրենքը սահմանում է սպառողական կոոպերացիայի կազմակերպկան-իրավական հիմունքները, սպառողական ընկերությունների եւ դրանց միությունների ստեղծման եւ գործունեության կարգն ու պայմանները, ինչպես նաեւ պետական մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները:

Հոդված 1. Սպառողական կոոպերացիա

1. Հայաստանի Հանրապետության սպառողական կոոպերացիան փայատերերի կամավոր միավորում է՝ իր անդամների կարիքները ապրանքներով եւ ծառայություններով բավարարելու, նրանց շահերը ներկայացնելու եւ դրանք պաշտպանելու նպատակով:

2. Սպառողական կոոպերացիան, որպես միավորում, շահույթ ստանալու նպատակ չի հետապտդում, որի եկամուտներն օգտագործվում են միայն իր կանոնադրական նպատակների իրականացման համար:

3. Սպառողական կոոպերացիայի կազմակերպական ձեւերն են՝ սպառողական ընկերությունները եւ սպառողական ընկերությունների միությունները:

4. Սպառողական ընկերությունների, դրանց միությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով, ինչպես նաեւ սպառողական ընկերությունների եւ դրանց միությունների կանոնադրություններով:

5. Սպառողական ընկերությունները եւ դրանց միություններն իրենց կանոնանդրական նպատակներից ելնելով կարող են իրականացնել առեւտրական, արտադրական, մթերման, արտաքին տնտեսական եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձեռնատիրական այլ գործունեություն:

Հոդված 2. Սպառողական ընկերություն

1. Սպառողական ընկերությունը 30-ից ոչ պակաս անդամների (այսուհետ՝ փայատերեր) կամավոր միավորում է, որը կազմավորվում է նրանց դրամական կամ այլ նյութական ներդրումների (այսուհետ՝ փայավճար) հիման վրա եւ հանդիսանում է իրավաբանական անձ:

2. Սպառողական ընկերության փայատեր կարող են լինել 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:

Անդամությունը սպառողական ընկերությունում պայմանավորված է նրա գործունեությունում աշխատանքային մասնակցությամբ:

3. Փայատերն իրավունք ունի ազատ դուրս գալու սպառողական ընկերությունից՝ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով՝ դրամական կամ այլ նյութական արտահայտությամբ ստանալով ընկերության գույքի իր բաժինը:

4. Սպառողական ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր անդամի ստանձնած պարտավորությունների համար, իսկ վերջինս պատասխանատվություն է կրում ընկերության պարտավորությունների համար միայն իր փայավճարի սահմաններում:

5. Սպառողական ընկերության կառավարման բարձրագույն մարմինը՝ փայատերերի կամ նրանց կողմից լիազորված անձանց (այսուհետ՝ լիազորներ) ընդհանուր ժողովն է, որը հաստատում է ընկերության կանոնադրությունը, որոշում փայավճարի չափը, ընտրում սպառողական ընկերության ղեկավար եւ վերահսկիչ մարմիններ, լսում նրանց հաշվետվությունները, սահմանում այդ մարմինների պահպանման ծախսերը, որոշում սպառողական ընկերությունների միության եւ այլ միությունների կազմի մեջ մտնելու, դրանցից դուրս գալու, միություններին որոշակի իրավունքներով եւ ֆունկցիաներով օժտելու, դուստր ձեռնարկություններ հիմնադրելու, լուծարելու հարցերը, ինչպես նաեւ, սույն օրենքով եւ ընկերության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, լուծում է այլ հարցեր:

6. Սպառողական ընկերության ընդհանուր ժողովում յուրաքանչյուր ընկերության փայատեր՝ անկախ փայավճարի չափից, օգտվում է մեկ ձայնի իրավունքից:

7. Փայատերերի (լիազորների) ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են բոլոր փայատերերի (լիզորների) 50 տոկոսից ավելին:

Սպառողական ընկերության գործունեության դադարման (լուծարման), միությունների կազմի մեջ մտնելու եւ դրանց կազմից դուրս գալու մասին որոշումներն ընդունվում են փայատերերի (լիազորների) ընդհանուր ժողովի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ, եթե այդ որոշումների օգտին քվեարկել է փայատերերի (լիզորների) ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:

8. Սպառողական ընկերության գործադիր մարմինը ընկերության վարչությունն է, իսկ վերահսկիչ մարմինը՝ ընկերության վերստուգիչ հանձնաժողովը:

Սպառողական ընկերության վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է ընկերության կանոնադրությամբ:

9. Սպառողական ընկերության գործունեության դադարման դեպքում հարկերը վճարելուց եւ պարտադիր մյուս մուծուներն իրականացնելուց, պարտատերերի հանդեպ պարտավորությունները կատարելուց, փայատերերի փայերը վճարելուց հետո մնացած գույքի բաշխման կամ հետագա օգտագործման կարգը սահմանվում է սպառողական ընկերության կանոնադրությամբ:

Հոդված 3. Սպառողական ընկերությունների միություն

1. Սպառողական ընկերությունների միությունը (այսուհետ՝ միություն) սպառողական ընկերության շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կամավոր միավորում է, որը կազմավորվում է այդ ընկերությունների դրամական կամ այլ նյութական ներդրումների հիման վրա, հանդիսանում է իրավաբանական անձ, գործում է իր կանոնադրությանը համաձայն՝ սպառողական ընկերությունների կողմից իրեն տրված լիազորությունների սահմաններում:

2. Սպառողական ընկերությունն իրավունք ունի դուրս գալու միության կազմից՝ միության կանոնադրությամբ սահմանված կարգով դրամական կամ այլ նյութական արտահայտությամբ ստանալով միությանը պատկանող գույքի իր բաժինը:

3. Միությունը պատասխանատվություն չի կրում իր կազմում գտնվող սպառողական ընկերությունների պարտավորությունների համար, իսկ վերջիններս պատասխանատվություն են կրում միության պարտավորությունների համար միայն իրենց փայավճարների սահմանններում:

4. Միությունն իր անդամների, դուստր ձեռնարկությունների միջեւ ծագած տնտեսական վեճերը լուծելու նպատակով, իր կանոնադրությանը համապատասխան, ստեղծում է արբիտրաժային հանձնաժողով:

5. Միության կառավարման բարձրագույն մարմինը սպառողական ընկերությունների ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է, որը հաստատում է միության կանոնադրությունը, որոշում միության անդամների փայավճարի չափը, ընտրում միության ղեկավար եւ վերահսկիչ մարմիններ, լսում նրանց հաշվետվությունները, սահմանում այդ մարմինների պահպանման ծախսերը, որոշում դուստր ձեռնարկություններ հիմնադրելու, վերակազմավորելու, լուծարելու հարցերը, ինչպես նաեւ, սույն օրենքով եւ միության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, լուծում է այլ հարցեր:

6. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովում սպառողական ընկերությունները, անկախ փայավճարի չափից, առաջադրում են հավասար թվով ներկայացուցիչներ:

7. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են միության կազմի մեջ մտած բոլոր սպառողական ընկերությունների ներկայացուցիչների 50 տոկոսից ավելի:

Միության գործունեությունը դադարում է ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ՝ գաղտնի քվեարկությամբ, երե դրա օգտին քվեարկել է միության կազմի մեջ մտած բոլոր սպառողական ընկերությունների ներկայացուցիչների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:

8. Միության գործադիր մարմինը վարչությունն է, իսկ վերահսկիչ մարմինը՝ վերստուգիչ հանձնաժողովը:

Միության վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է միության կանոնանդրությամբ:

9. Միության գործունեության դադարման դեպքում հարկերը վճարելուց, պարտադիր մյուս վճարումներն իրականացնելուց, պարտատերերի հանդեպ պարտավորությունները կատարելուց, սպառողական ընկերությունների փայերը վճարելուց հետո մնացած գույքի բաշխման կամ հետագա օգտագործման կարգը որոշվում է միության կանոնադրությամբ:

Հոդված 4. Սպառողական ընկերությունների, միությունների ու պետական իշխանության եւ կառավարման մարմինների փոխհարաբերությունները

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է պառողական ընկերությունների, միությունների իրավունքները եւ պաշտպանում նրանց օրինական շահերը: Պետությունն աջակցում է սպառողական ընկերությունների, միությունների զարգացմանը եւ տնտեսական ինքնուրույնության ամրապնդմանը:

2. Սպառողական ընկերություններն ու միությունները իրենց կանոնադրական գործունեության մեջ անկախ են պետական իշխանության եւ կառավարման մարմիններից, հասարակական, հասարակական-քաղաքական եւ այլ կազմակերպություններից:

Արգելվում է սպառողական ընկերությունների, միությունների գործունեությանը պետական իշխանության եւ կառավարման մարմինների միջամտումը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրութայմբ սահմանված դեպքերի:

Պետական իշխանության եւ կառավարման մարմինների անօրինական միջամտման հետեւանքով սպառողական ընկերություններին, միություններին հասցրած նյութական վնասը ենթակա է փոխհատուցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Պետական իշխանության եւ կառավարման մարմինները սպառողական ընկերությունների, միությունների պարտավորությունների համար պատասխանատվութուն չեն կրում, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում այդ մարմինների պատասխնատվությունների համար:

Հոդված 5. Սպառողական ընկերությունների, միությունների պետական գրանցումը

1. Սպառողական ընկերություններն ու միությունները համարվում են հիմնադրված եւ ձեռք են բերում իրավաբանական անձի կարգավիճակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պետական գրանցման օրվանից:

2. Սպառողական ընկերությունների, միությունների պետական գրանցման համար ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը՝ դիմում, փայատերերի (ներկայացուցիչների) հիմնադիր ժողովի որոշմամբ հաստատված կանոնեդրությունը եւ հիմնադիր ժողովի արձանագրությունը:

3. Պետական գրանցման մասին որոշումն ընդունվում է վերոհիշյալ փաստաթղթերի հանձնման օրվանից 30 օրվա ընթացքում: Սպառողական ընկերություններ, միություններն իրենց գրանցման կամ գրանցման մերժման մասին պետք է տեղեկացվեն գրանցման (գրանցման մերժման) մասին որոշում ընդունելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:

Գրանցման մասին որոշման ընդունումը կարող է հետաձգվել կամ գրանցումը մերժելու մասին որոշում կարող է ընդունվել միայն այն դեպքում, երբ սպառողական ընկերությունների, միությունների հիմնադիր փաստաթղթերը հակասում են սույն օրենքի պահանջներին:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներում գրանցման մասին որոշում չստանալու կամ մերժման մասին որոշում ստանալու դեպքում սպառողական ընկերության, միության անդամներն իրավունք ունեն դատական կարգով գանգատարկելու պեատական գրանցող մարմնի գործողությունը:

Հոդված 6. Սպառողական ընկերությունների, միությունների գույքը եւ դրա իրավական պաշտպանությունը

1. Սպառողական ընկերության գույքը պատկանում է փայատերերին՝ կոլեկտիվ սեփականության իրավունքով:

2. Սպառողական ընկերությունների միության գույքը կոլեկտիվ սեփականության իրավունքով պատկանում է նրա կազմի մեջ մտած սպառողական ընկերություններին:

3. Սպառողական ընկերությունների եւ միությունների գույքը գոյանում է փայավճարներից, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

4. Սպառողական ընկերությունների, միությունների գույքն անձեռնամխելի է եւ պաշտպանվում է պետության կողմից:

5. Սպառողական ընկերությունների եւ միությունների գույքը կարող է օտարվել միայն փայատերերի (լիազորների), ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ՝ գաղտնի քվեարկությամբ, եթե այդ որոշման օգտին քվեարկել է փայատերերի (լիազորների), ներկայացուցիչների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Հոդված 7. Սպառողական ընկերությունների, միությունների ձեռնարկատիրական գործունեության հիմունքները

1. Սպառողական ընկերությունները, միություններն իրենց տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրերը մշակում են ինքնուրույն:

2. Սպառողական ընկերությունները, միություններն իրենց կանոնդրական խնդիրների իրականացման համար կարող են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հիմնադրել դուստր ձեռնարկություններ:

3. Սպառողական ընկերությունները, միություններն իրենց կանոնդրական խնդիրներն իրականացնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են ստեղծել ուսումնական, գիտահետազոտական հաստատություններ, առեւտրային բանկեր, ֆինանսավարկային հաստատություններ եւ այլ ձեռնարկություններ ու կազմակերպություններ կամ մասնակցել դրանց:

Հոդված 8. Սպառողական ընկերությունների, միությունների եկամուտները եւ դրանց հարկումը

1. Սպառողական ընկերությունների եկամուտները կազմավորվում են փայավճարներից, ձեռնարկատիրական գործունեությունից ստացած միջոցներից, պետական օժանդակությունից, բարեգործական մուտքերից, արժեթղթերի վաճառքից եւ Հայաստանի Հանրապետության օրենսրությամբ չարգելված այլ միջոցներից:

2. Սպառողական ընկերությունների, միությունների եկամուտների հարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 9. Աշխատանքային հարաբերությունները սպառողական ընկերություններում, միություններում

1. Սպառողական ընկերություններում, միություններում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, սույն օրենքով եւ սպառողական ընկերությունների, միությունների կանոնադրություններով:

2. Սպառողական ընկերությունները, միություններն իրենց կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով կարող են, օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատանքային պայմանագրով ներգրավել վարձու աշխատողներ, ինքնուրույն որոշել աշխատողների թվաքանակը, հաստիկքացուցակը եւ աշխտանքային մասնակցությունը, աշխատանքի կայմակերպման ձեւերն ու վճարման չափը եւ այլն:

3. Միության աշխատակազմի պահպանման ծախսերը կատարվում են միության կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. Սպառողական ընկերություններում, միություններում ընտրովի պաշտոններ զբաղեցնող աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սպառողական ընկերությունների, միությունների կանոնադրություններով:

Ընտրովի պաշտոն զբաղեցնող աշխատողներին վարչաւան տույժի ենթարկելու, ինչպես նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցերը լուծում է նրանց ընտրող մարմինը:

Հոդված 10. Սպառողական ընկերությունների, միությունների արտաքին տնտեսական գործունեությունը

1. Սպառողական ընկերությունները, միությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են իրականացնել արտաքին տնտեսական գործունեություն՝ կապեր հաստատելով օտարերկրյա ձեռնարկությունների , կազմակերպությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

2. Սպառողական ընկերությունները, միությունները իրենց գործունեության մեջ միաժամանակ ղեկավարվում են Միջազգային Կոոպերատիվ Ալյանսի կանոնադրությամբ սահմանված կոոպերատիվ շարժման հիմնական սկզբունքներով:

3. Սպառողական ընկերությունների, միությունների արտաքին տնտեսական գործունեությունից ստացված արտարժույթը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկերի վճարելուց եւ պարտադրի մյուս վճարումիերը իրականացնելուց հետո մնում է սպառողական ընկերությունների, դրանց միությունների տնօրինության տակ եւ օգտագոծվում վերջինիս կանոնադրություններով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեւան
30 դեկտեմբերի 1993 թ.
Հ. Ն.-0966-ՀՕ-91

«Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին


11.09.2012 «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
16.12.2016 «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին