Armenian   Russian    
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2004

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը(30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) լրացնել հետեւյալ բովանդակությամբ361 -րդ հոդվածով`

«Հոդված 361 . Ավանդների երաշխավորման հիմնադրամի եկամուտները

Շահութահարկի վճարումից ազատվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հետեւյալ եկամուտների մասով՝

ա ) առեւտրային բանկերի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարված պարբերական, միանվագ եւ լրացուցիչ երաշխիքային վճարների մասով.

բ ) Հիմնադրամի կողմից ֆիզիկական անձանց հատուցված եւ բանկերի նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա բանկերից ստացված գումարների մասով.

գ ) այն եկամուտների մասով, որոնք ստացվել են կատարված ներդրումներից հետեւյալ ակտիվներում՝

- Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում,

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում եւ բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա առաջնակարգ բանկերում՝ որպես բանկային ավանդ եւ ( կամ ) բանկային հաշիվ,

- Կենտրոնական բանկի արժեթղթերում,

- ոսկու ստանդարտացված ձուլակտորներում,

- բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների եւ ( կամ ) կենտրոնական բանկերի արժեթղթերում,

- բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների եւ ( կամ ) բանկերի արժեթղթերում.

դ) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ այլ ֆինանսական ակտիվներում:»:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21.12.2004
ՀՕ-149