Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Քաղաքացիական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-272, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «դ» կետը «պաշտոն» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի)» բառերով.

2) 4-րդ մասի «հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների)» բառերը փոխարինել «մարմինների ղեկավարների (նրանց տեղակալների) եւ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի)» բառերը փոխարինել «մարմինների» բառով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բ», «գ» եւ «դ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան.

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան.

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:».

2) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի եւ ոչ ուշ, քան հինգ տարի հետո:».

3) 6-րդ մասը «ժ» թվարկումից առաջ լրացնել «դ» եւ «թ» թվարկումներով, իսկ «ժբ» եւ «ժէ» թվարկումները փոխարինել «ժբ», «ժէ» եւ «ի» թվարկումներով.

4) 7-րդ մասը «իջեցվում» բառից առաջ լրացնել «մեկ աստիճանով» բառերով, իսկ «կարգով» բառից հետո՝ «՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի միջնորդությամբ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը եւ համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց առաջարկությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առաջարկությունը քաղաքացիական ծառայության խորհուրդ է ներկայացվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու (փոփոխելու) իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում եւ ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

3. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ՝ այդ պաշտոնատար անձանց առաջարկությամբ:

4. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատման (փոփոխման) եւ այդ անվանացանկում առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության խորհուրդ համաձայնեցման են ներկայացվում միաժամանակ:

5. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը եւ (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման (փոփոխման) քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո՝ 15-օրյա ժամկետում:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատվում (փոփոխվում) են քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:».

2) 1-ին մասի «ա» կետում «վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ» բառերով.

3) 1-ին մասի «բ» կետում «վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ» բառերով, իսկ «մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերից հետո ավելացնել «կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը.

4) 1-ին մասի «գ» կետում «վերջին երկու տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերով.

5) 1-ին մասի «դ» կետից հանել «եւ փորձի» բառերը:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 121 -րդ եւ 122 -րդ հոդվածներով.

«Հոդված 121 . Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցվում է արտամրցութային կարգով եւ մրցույթով:

Հոդված 122 . Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների, ինչպես նաեւ նոր ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչեւ տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել համապատասխան մարմնի այն քաղաքացիական ծառայողին, ով միաժամանակ՝

ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

բ) համարվում է քաղաքացիական ծառայության միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի վերջին ենթախմբի պաշտոն.

գ) համարվում է կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայող.

դ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

2. Մինչեւ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ եւ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել միայն քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող այն քաղաքացիական ծառայողը, ով տվյալ պաշտոնը զբաղեցնում է ժամկետային աշխատանքային պայմանագրով:»:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի «դեպքում» բառը փոխարինել «եւ սույն օրենքի 122 -րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում նշանակում չկատարվելու դեպքերում» բառերով:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համապատասխան մարմինների նոր (բացառությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնները, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 122 -րդ հոդվածով եւ 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով եւ ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:».

2) 10-րդ մասի «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) 11-րդ մասի առաջին պարբերության «կրկնակի» բառը փոխարինել «նոր» բառով.

4) 11-րդ մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, եւ այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:».

5) 11-րդ մասի երկրորդ պարբերության «կրկնակի» բառը փոխարինել «նոր» բառով.

6) 11-րդ մասի չորրորդ եւ հինգերորդ պարբերության «Կրկնակի» բառը փոխարինել «Նոր» բառով.

7) 11-րդ մասի վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաեւ նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ՝ դրանք անցկացնելուց երկու ամիս հետո:»:

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի «ե» կետերում «հանձնաժողովի (ծառայության, խորհրդի)» բառերը փոխարինել «մարմնի» բառով:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «տեքստը» բառից հետո լրացնել «, որը կցվում է նրա անձնական գործին» բառերով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Քաղաքացիական ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, ինչպես նաեւ օրենքի խախտմամբ համապատասխան մարմիններում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, մինչեւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:».

2) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է՝

ա) մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.

բ) մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:

Սույն կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղումը, նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) եւ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, համապատասխանաբար իրականացնում են նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երեւանի քաղաքապետը):

4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը եւ ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:».

3) 5-րդ մասի «հայեցողական» բառը փոխարինել «կամ հայեցողական,» բառերով:

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ժամանակավորապես» բառը փոխարինել «ժամանակավոր» բառով.

2) «ա» կետը «պաշտոնատար անձի» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերով.

3) «բ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Չի թույլատրվում սույն կետի «բ» ենթակետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «դ», «ե», «թ», «ժ» եւ «ի» ենթակետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով ազատվելու հետեւանքով:»:

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի «ա» կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.

2) 8-րդ մասի երկրորդ պարբերության «վեց ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կիսամյակ» բառերով.

3) 10-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:», եւ ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կետի չորրորդ պարբերության «ա» ենթակետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կետի չորրորդ պարբերության «բ» ենթակետով նախատեսված որոշումը:».

4) 12-րդ մասի առաջին պարբերության «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 12-րդ մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է ատեստավորման հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել քվեարկությանը մասնակցած ատեստավորման հանձնաժողովի անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա քվեարկության են դրվում երկու առավել կողմ ձայներ հավաքած որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել կողմ ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների դեպքում՝ քաղաքացիական ծառայողի համար առավել նպաստավորը:».

6) 12-րդ մասի երկրորդ պարբերությունը «որոշումները» բառից հետո լրացնել «, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները» բառերով.

7) 14-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ մասով.

«21 . Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտադիր վերապատրաստմանը սահմանված կարգով եւ ժամկետներում անհարգելի պատճառով չմասնակցած քաղաքացիական ծառայողը պարտադիր վերապատրաստման ենթակա է իր միջոցների հաշվին:»:

Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ա» կետի «, «է» թվարկումը հանել.

2) 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) «իա» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:».

3) 3-րդ մասի «բ» կետի «հայեցողական» բառը փոխարինել «կամ հայեցողական» բառերով.

4) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք:»:

Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածի «ե» կետը «ծառայողական» բառից առաջ լրացնել «սահմանված կարգով եւ դեպքերում» բառերով:

Հոդված 17. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ը» կետի «քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հաստատված» բառերը հանել.

2) «թ» կետից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» կետ.

«ժ) սահմանված կարգով եւ ժամկետներում մասնակցել ատեստավորմանը եւ վերապատրաստմանը:»:

Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը «տրվում է» բառերից հետո լրացնել «հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում» բառերով.

2) 2-րդ մասի «ենթակա են համալրման անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, համապատասխանաբար` վերակազմակերպված մարմնի, փոփոխություն (անվանափոխություն) կրած կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց միջոցով` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները» բառերը փոխարինել «զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո սույն օրենքի 122 -րդ հոդվածով սահմանված կարգով՝ 15-օրյա ժամկետում» բառերով.

3) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով եւ ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով:»:

Հոդված 19. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «նախարարության,» եւ «նախարարի,» բառերը հանել.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի առաջարկությամբ, որի դեպքում քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը ստանում է նախարարը:».

3) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մաս.

«6. Ծառայողական քննության արդյունքում քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:»:

Հոդված 20. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գ» կետի «եւ» բառը փոխարինել «եւ (կամ)» բառերով, իսկ «տույժերից որեւէ մեկը» բառերը՝ «տույժերը» բառով.

2) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.».

3) 1-ին մասի «ը» կետի «հայեցողական» բառը փոխարինել «կամ հայեցողական» բառերով.

4) 1-ին մասի «թ» կետը «խախտումը» բառից հետո լրացնել «՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ կամ միջնորդությամբ» բառերով.

5) 1-ին մասի «ժե» կետն ուժը կորցրած ճանաչել.

6) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իա» կետով.

«իա) սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը:».

7) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին կետի «բ-իա» ենթակետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որեւէ մեկը:».

8) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասեր.

«4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Սույն հոդվածի 1-ին կետի «զ», «ժթ» եւ «իա» ենթակետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:»:

Հոդված 21. Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ1 » կետով.

«թ1 ) սահմանում է քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնները եւ էթիկայի հանձնաժողովների ձեւավորման, գործունեության կարգը եւ նրանց գործառույթները.»: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.01.2005
ՀՕ-30