Armenian   Russian    
Քաղաքացիական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-272) 1-ին հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում «տեղական ինքնակառավարման մարմիններ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «համայնքային» բառով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «պաշտոնները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւՀայաստանիՀանրա՟պե՟տու՟թյան համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քար՟՟տու՟ղար՟ների, օգնական՟նե՟րի եւ ռեֆերենտների պաշ՟տոն՟ները» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ մասով.

«51 . Համայնքային ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ շնորհվում է նրա` համայնքային ծառայության դասային աստիճանին համապատասխան քաղաքացիական ծառայության դասային աստիճան:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`

1)«ա» «բ» եւ «գ» կետերը «հայեցողական» բառից հետո լրացնել«, բացառությամբ Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քար՟՟տու՟ղար՟ների, օգնական՟նե՟րի եւ ռեֆերենտների պաշ՟տոն՟ների,» բառերով.

2) «բ» կետը «առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ» բառերով.

3) «գ» կետը «քաղաքացիական ծառայության պաշտոններում» բառերից հետո լրացնել «կամ համայնքային ծառայության պաշտոններում» բառերով:

Հոդված 5 . Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15.01.2005
ՀՕ-44