Russian    
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2005

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (2 մայիսի 2001 թվականի) 66-րդ եւ 67-րդ հոդվածների վերնագրերը եւ 1-ին մասերը «Պետության» բառից հետո լրացնել «եւ համայնքների» բառերով.

Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «30» թիվը փոխարինել «50» թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10.05.2005
ՀՕ-84