Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.05.2005
  • Գլուխ 1.Ընդհանուր դրույթ
  • Գլուխ 2.Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները
  • Գլուխ 3.Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման եւ գանձման կարգը
  • Գլուխ 4.Եզրափակիչ դրույթ

  • ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը սահմանում է բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները եւ դրա հաշվարկման ու գանձման կարգը:

    ԳԼՈՒԽ 2

    ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ

    Հոդված 2. Կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումները

    Սույն օրենքի իմաստով կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետեւյալ գործողությունները`

    1) առանց սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների), կնքված պայմանագրերի եւ դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսապաշարների օգտագործումը.

    2) պարարտանյութերի եւ այլ պատրաստուկների, թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը, որի հետեւանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին.

    3) հազվագյուտ, անհետացող եւ Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացումը եւ (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են այդ կենդանիների թվաքանակի կրճատմանը եւ ապրելավայրերի վատթարացմանը.

    4) օրենսդրությամբ սահմանված որսի եւ ձկնորսության կատարման կանոնների խախտումները.

    5) կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետեւանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին:

    Հոդված 3. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները

    Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`

    1) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի եւ (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝

    ա) կաթնասուններ`
    լայնականջ ոզնի
    25 000
    դրամ
    հարավային պայտաքիթ
    25 000
    դրամ
    մեհելիի պայտաքիթ
    25 000
    դրամ
    նատերերի գիշերային չղջիկ
    25 000
    դրամ
    ասիական լայնականջ չղջիկ
    25 000
    դրամ
    սովորական երկարաթեւ չղջիկ
    25 000
    դրամ
    ծալքաշրթունք լայնականջ չղջիկ
    25 000
    դրամ
    հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ
    25 000
    դրամ
    կովկասյան մկնիկ
    25 000
    դրամ
    հարավային ավազամուկ
    25 000
    դրամ
    անդրկովկասյան գորշ արջ
    1 000 000
    դրամ
    հարավռուսական խայտաքիս
    100 000
    դրամ
    կովկասյան ջրասամույր
    500 000
    դրամ
    կովկասյան անտառակատու
    200 000
    դրամ
    առաջավորասիական ընձառյուծ
    3 000 000
    դրամ
    մանուլ
    200 000
    դրամ
    բեզոարյան այծ
    3 000 000
    դրամ
    հայկական մուֆլոն
    3 000 000
    դրամ

    բ) թռչուններ`
    վարդագույն հավալուսն
    100 000
    դրամ
    գանգրափետուր հավալուսն
    100 000
    դրամ
    մեծ ձկնկուլ
    75 000
    դրամ
    մեծ սպիտակ տառեխ
    20 000
    դրամ
    փոքր ձկնկուլ
    75 000
    դրամ
    տարգալկտուց
    100 000
    դրամ
    քաջահավ
    75 000
    դրամ
    սովորական ֆլամինգո
    200 000
    դրամ
    մոխրագույն սագ
    100 000
    դրամ
    թշշան կարապ
    200 000
    դրամ
    կանչող կարապ
    200 000
    դրամ
    խայտաբղետ բադ
    25 000
    դրամ
    մոխրագույն բադ
    25 000
    դրամ
    լայնաքիթ բադ
    25 000
    դրամ
    մարմարյա մրտիմն
    50 000
    դրամ
    տուրպան
    25 000
    դրամ
    սավկա
    50 000
    դրամ
    սովորական ջրարծիվ
    100 000
    դրամ
    սովորական կարմիր ցին
    100 000
    դրամ
    սովորական դաշտային մկնաբազե
    50 000
    դրամ
    տափաստանային մկնաբազե
    50 000
    դրամ
    մարգագետնային մկնաբազե
    50 000
    դրամ
    եվրոպական տյուվիկ
    50 000
    դրամ
    եվրոպական օձակեր 
    75 000
    դրամ
    եվրոպական տափաստանային արծիվ
    75 000
    դրամ
    սովորական բլրային արծիվ
    75 000
    դրամ
    հարավեվրոպական բերկուտ
    150 000
    դրամ
    սովորական սպիտակապոչ արծիվ
    150 000
    դրամ
    նախասիական մորուքավոր արծիվ
    250 000
    դրամ
    սեւ անգղ
    250 000
    դրամ
    սովորական սպիտակագլուխ անգղ
    250 000
    դրամ
    սովորական բալոբան
    250 000
    դրամ
    եվրոպական միջերկրածովային բազե
    250 000
    դրամ
    կովկասյան սապսան
    250 000
    դրամ
    սովորական աղավնաբազե
    50 000
    դրամ
    սովորական մանրաբազե
    50 000
    դրամ
    կովկասյան մարեհավ
    50 000
    դրամ
    կասպիական հնդկահավ 
    125 000
    դրամ
    մոխրագույն կռունկ
    125 000
    դրամ
    ճախրուկ
    25 000
    դրամ
    կտցար ոտնացուպիկ
    25 000
    դրամ
    բզակտուց
    25 000
    դրամ
    կտցար կաչաղակ
    25 000
    դրամ
    հայկական արծաթափայլ որոր
    25 000
    դրամ
    կովկասյան թավոտն բվիկ
    25 000
    դրամ
    պարսկական կանաչ մեղվակեր
    25 000
    դրամ
    արեւմտյան սեւ փայտփոր
    25 000
    դրամ
    արեւելյան կարմրագլուխ շամփրուկ
    25 000
    դրամ
    եվրոպական ալպիական ճայ
    25 000
    դրամ
    եվրոպական սեւ ագռավ
    25 000
    դրամ
    եվրոպական ճուռականման շահրիկ
    25 000
    դրամ
    երգող շահրիկ
    25 000
    դրամ
    սեւավիզ քարաթռչնիկ
    15 000
    դրամ
    ասիական շիկապոչ քարաթռչնիկ
    15 000
    դրամ
    խայտաբղետ ժայռային կեռնեխ
    15 000
    դրամ
    եվրոպական կապույտ ժայռային կեռնեխ
    15 000
    դրամ
    իրանական կապտափող
    15 000
    դրամ
    իրանական սովորական ճոճհավ
    15 000
    դրամ
    սպիտակափող սոխակ
    15 000
    դրամ
    միջերկրածովային երաշտահավ
    15 000
    դրամ
    հայկական մեծ ժայռասիտեղ
    25 000
    դրամ
    կարմրաթեւ պատասող 
    25 000
    դրամ
    ալպիական սերինոս
    15 000
    դրամ
    կարճամատ ճնճղուկ
    15 000
    դրամ
    նախասիական անապատային խածկտիկ 
    15 000
    դրամ
    ժայռային վարսակուկ
    15 000
    դրամ
    կարմրակտուց վարսակուկ
    15 000
    դրամ

    գ) սողուններ`
    միջերկրածովային կրիա
    20 000
    դրամ
    անդրկովկասյան տակիրային կլորագլուխ
    15 000
    դրամ
    խայտաբղետ մողեսիկ
    15 000
    դրամ
    երկարաոտ սցինկ
    15 000
    դրամ
    ոսկեգույն մաբույա
    15 000
    դրամ
    չեռնովի մերկաչք
    15 000
    դրամ
    փոքրասիական մողես
    15 000
    դրամ
    անդրկովկասյան սահնօձ
    30 000
    դրամ
    սեւագլուխ ռինխոկալամուս
    30 000
    դրամ
    կովկասյան կատվաօձ
    30 000
    դրամ
    հայկական իժ
    30 000
    դրամ

    դ) երկկենցաղներ եւ ձկներ`
    սիրիական սխտորագորտ
    10 000
    դրամ
    իշխան Սեւանի
    50 000
    դրամ
    Սեւանի բեղլու
    25 000
    դրամ.

    2) այլ կենդանատեսակների ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝

    ա) կաթնասուններ`
    ոզնի 
    2 000
    դրամ
    չղջիկներ 
    2 000
    դրամ
    նապաստակ 
    8 000
    դրամ
    մշկամուկ, ճահճակուղբ 
    5 000
    դրամ
    սկյուռ
    8 000
    դրամ
    զոլավոր բորենի 
    250 000
    դրամ
    լուսան, տափաստանային կատու, եղեգնակատու 
    200 000
    դրամ
    աքիսազգիներ 
    25 000
    դրամ
    վայրի խոզ 
    200 000
    դրամ
    ազնվացեղ եղջերու 
    1 000 000
    դրամ
    այծյամ 
    250 000
    դրամ
    այլ կաթնասունների տեսակներ (բացի վնասակար կրծողներից՝ 

    առնետներ, մկներ, համստեր, դաշտամուկ) 

    1 000
    դրամ

    բ) թռչուններ`
    տառեխներ 
    8 000
    դրամ
    բադեր 
    5 000
    դրամ
    սագեր 
    10 000
    դրամ
    ցերեկային եւ գիշերային գիշատիչներ 
    20 000
    դրամ
    փասիան, թուրաջ 
    20 000
    դրամ
    կաքավներ 
    5 000
    դրամ
    լոր 
    2 000
    դրամ
    սեւ փարփար 
    3 000
    դրամ
    ջրածիծառներ եւ որորներ 
    5 000
    դրամ
    արոսներ 
    100 000
    դրամ
    աղավնիներ 
    3 000
    դրամ
    կկու
    2 000
    դրամ
    մանգաղաթեւեր 
    3 000
    դրամ
    այլ թռչունների տեսակներ (բացի կաչաղակից, մոխրագույն ագռավից)
    1 000
    դրամ

    գ) սողուններ, երկկենցաղներ եւ ձկներ`
    գյուրզա
    15 000
    դրամ
    այլ տեսակի օձեր
    5 000
    դրամ
    այլ տեսակի մողեսներ
    1 000
    դրամ
    գետի իշխան կարմրախայտ
    5 000
    դրամ
    այլ տեսակի ձկներ
    1 000
    դրամ
    այլ տեսակի երկկենցաղներ
    2 000
    դրամ:

    Հոդված 4. Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության եւ
    օգտագործման բնապահպանական իրավախախտումները

    Սույն օրենքի իմաստով բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետեւյալ գործողությունները`

    1) բուսական աշխարհի օբյեկտների (վայրի բուսատեսակների, համակեցությունների, դրանց աճելավայրերի, բնության հուշարձանների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, անտառտնկարկների), ինչպես նաեւ բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ եւ ռեկրեացիոնհատկությունների խաթարումը.

    2) ծառերի եւ թփերի (այդ թվում` բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում տնկված եւ (կամ) աճող) ապօրինի հատումը եւ (կամ) մասնակի վնասումը.

    3) հրկիզելու եւ (կամ) կրակի հետ անփույթ վարվելու հետեւանքով բուսական աշխարհի ոչնչացումը եւ (կամ) աճի դադարեցման աստիճանի վնասումը.

    4) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի, նրանց մասերի ոչնչացումը եւ (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են դրանց թվաքանակի կրճատմանը եւ աճելավայրերի վատթարացմանը.

    5) հանքային պարարտանյութերի եւ թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործմամբ, աղտոտված ջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական եւ կոմունալ-կենցաղային արտանետումներով եւ թափոններով բուսական աշխարհի ոչնչացումը եւ (կամ) վնասումը.

    6) բնական արոտավայրերում, անտառներում եւ պետական անտառային ֆոնդի ոչ անտառածածկ տարածքներում ինքնակամ խոտհունձի կատարումը եւ անասունների արածեցումը.

    7) անտառային կուլտուրաների, անտառային պլանտացիաներում եւ տնկարաններում աճեցված տնկիների կամ ցանքսի, ինչպես նաեւ անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում բնական վերաճի կամ ինքնացանի ոչնչացումը եւ (կամ) վնասումը.

    8) բույսերի եւ դրանց առանձին մասերի ապօրինիհավաքումը.

    9) բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետեւանքով վնաս է հասցվում բուսական աշխարհին:

    Հոդված 5. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները

    Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`

    1) ծառերի եւ թփերի հատման, ոչնչացման եւ մինչեւ աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար`

    ա) արժեքավոր եւ հազվագյուտ տեսակներ` ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով) ՝
     
    մինչեւ 4 
    4 500
    դրամ
    4.1 - 8.0
    6 000
    դրամ
    8.1 - 12.0
    7 500
    դրամ
    12.1 - 16.0
    10 000
    դրամ
    16.1 - 20.0
    15 000
    դրամ
    20.1 - 24.0 
    17 500
    դրամ
    24.1 - 28.0
    20 000
    դրամ
    28.1 - 30
    22 500
    դրամ
    30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար
    1 500
    դրամ

    բ) այլ տեսակներ` ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով)՝
    մինչեւ 4 
    1000
    դրամ
    4.1 - 8.0
    2000
    դրամ
    8.1 - 12.0
    3000
    դրամ
    12.1 - 16.0
    4000
    դրամ
    16.1 - 20.0
    5000
    դրամ
    20.1 - 24.0 
    6000
    դրամ
    24.1 - 28.0
    7500
    դրամ
    28.1 - 30
    10000
    դրամ
    30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար
    500
    դրամ:

    Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, ինչպես նաեւ բնության հուշարձանի կարգավիճակ ունեցող ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների տասնապատիկի չափով։

    Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում եւ անտառպուրակներում ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների հնգապատիկի չափով։

    Արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերի ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների`

    Երեւան քաղաքում` տասնապատիկի չափով,

    այլ բնակավայրերում` եռապատիկի չափով։

    Սույն օրենքի իմաստով հազվագյուտ տեսակներ են համարվում հունական ընկուզենին, արջատխլին, սոսին, գիհին, կարմրածառ եւ պտղատու ծառատեսակները:

    Սույն օրենքի իմաստով արժեքավոր տեսակներ են համարվում կաղնին, հաճարենին, հացենին, լորենին, թխկին եւ սոճենին:

    Արմատից կտրված, ինչպես նաեւ հողմատապալ կամ ապօրինի հատված ցցաչոր ծառերի հափշտակման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների հիսուն տոկոսի չափով.

    2) անտառային կուլտուրաների, անտառվերականգնման նպատակով բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի, ինքնացանի ոչնչացման եւ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասման դեպքում` յուրաքանչյուր հեկտարի համար` ըստ վնասված կամ ոչնչացված անտառային կուլտուրաների բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի եւ ինքնացանի տարիքի`
     
    մինչեւ 5 տարեկան` 
    450 000
    դրամ
    6 - 10 տարեկան`
    575 000
    դրամ
    10 տարեկանից բարձր`
    սույն հոդվածի 1-ին կետում բերված սակագներով.

    3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում եւ անտառպուրակներում, անտառպտղատու, անտառսերմնային եւ ընկուզապտղային տնտեսություններում պտուղների, հատապտուղների, սնկերի, սերմերի, դեղաբույսերի եւ այլ օգտակար բույսերի ինքնակամ հավաքի դեպքում` յուրաքանչյուր կիլոգրամի համար`
    հունական ընկույզ
    3 000
    դրամ
    հաճար, կաղին
    2 000
    դրամ
    տանձ, խնձոր
    1 000
    դրամ
    այլ պտուղներ, հատապտուղներ, սերմեր, սնկեր, դեղաբույսեր եւ այլ օգտակար բույսեր 500 դրամ.

    4) անտառային ֆոնդի հողերում եւ բնական արոտավայրերում ապօրինի խոտհունձի հետեւանքով վնասված յուրաքանչյուր հեկտարի համար`
     
    մշակված հողեր
    300 000
    դրամ
    բնական արոտավայրեր` բարելավված
    100 000
    դրամ
    բնական արոտավայրեր` առանց բարելավման
    75 000
    դրամ
    խոտհարքներից եւ արոտավայրերից դուրս տարածքներ
    100 000
    դրամ.

    5) կենդանիների ապօրինի արածեցման համար յուրաքանչյուր գլխի համար`

    ա) արոտային հանդակներում՝
    խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր
    150
    դրամ
    մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր, ինչպես նաեւ մանր եղջերավոր անասուններ, այծեր
    100
    դրամ

    բ) ոչ արոտային հանդակներում`
    խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր
    200
    դրամ
    մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր, ինչպես նաեւ մանր եղջերավոր անասուններ, այծեր
    150
    դրամ

    Եթե անասունների ապօրինի արածեցման կամ ապօրինի խոտհունձի դեպքում վնասվել կամ ոչնչացվել են անտառային կուլտուրաներ, բնական ծագումով մատղաշ ծառեր կամ ինքնացան, ապա վնասի հատուցման չափը հաշվարկվում է որպես սույն հոդվածի 1-5-րդ կետերում նշված խախտումների համար սույն օրենքով սահմանված կարգով եւ սակագներով հաշվարկված առանձին վնասի հատուցման չափերի հանրագումար.

    6) անտառային տնկարաններում`

    ա) ցանքսի ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր hեկտարի համար`
    3 000 000
    դրամ

    բ) տնկիների ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր հատի համար`
    տնկիներ՝ մինչեւ 5 տարեկան 
    250
    դրամ
    5-ից բարձր տարիքի անտառկազմող տնկիներ 
    500
    դրամ
    5-ից բարձր տարիքի դեկորատիվ եւ տեխնիկական տնկիներ 
    5000
    դրամ.

    7) անտառային պլանտացիաներում բոլոր տեսակի տնկիների գծով` ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր միավորի համար` 1000 դրամ .

    8) անտառային ֆոնդի հողերի եւ բնական արոտավայրերի, ինչպես նաեւ բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների աղտոտման դեպքումյուրաքանչյուր քառակուսի մետրի համար`
    կենցաղային եւ սննդի աղբով աղտոտելու համար
    2000
    դրամ
    կենցաղային աղբի, շինարարական եւ արդյունաբերական թափոնների ինքնակամ տեղադրման համար 10 000 դրամ.

    9) անտառային ֆոնդի հողերի, ինչպես նաեւ բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ապօրինի օգտագործման համար՝
    զավթված տարածքների յուրաքանչյուր հեկտարի համար
    200 000
    դրամ
    ապօրինի շինություններով զբաղեցրած յուրաքանչյուր քառակուսի մետրի համար
    5 000
    դրամ
    հողի ապօրինի դուրսբերման յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 10 000 դրամ:

    ԳԼՈՒԽ 3

    ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

    Հոդված 6. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման կարգը

    1. Սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածներում նշված բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը հաշվարկվում է` ելնելով բուսական եւ կենդանական աշխարհի վնասված (ոչնչացված) օբյեկտների քանակից եւ (կամ) ծավալից եւ սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագներից:

    2. Կենդանիների բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:

    3. Կենդանիների վնասման դեպքում, եթե դա չի հանգեցնում դրանց ոչնչացմանը, վնասման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:

    4. Թռչունների կամ սողունների յուրաքանչյուր ձվի ապօրինի հավաքման եւ (կամ) ոչնչացման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:

    5. Կեղծված, չհիմնավորված, ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների) եւ կնքված պայմանագրերի հիման վրա իրականացված որսի հետեւանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:

    6. Այլ անձին տրված լիցենզիաների (թույլտվությունների) հիման վրա կատարված որսի (բացառությամբ կոլեկտիվ որսի դեպքերի) հետեւանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների կրկնապատիկի չափով:

    7. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսապաշարների ապօրինի օգտագործման հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը սպանված (որսված, ոչնչացված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:

    8. Ապօրինի որսված, հավաքված եւ (կամ) մթերված` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ բույսերի տեսակների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման, արտահանման եւ ներմուծման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:

    9. Ապօրինի մթերված փայտանյութը եւ դրանցից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքեւի պահեստից բացթողնման եւ փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով:

    10. Ապօրինի ծառահատումների փաստը հատված ծառերի (կոճղերի) տեսքով հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ծառի համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:

    11. Սույն հոդվածի 1-10-րդ մասերի համաձայն` հաշվարկված բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը ներառում է վնասված գույքի արժեքը, ինչպես նաեւ օրենսդրության համաձայն հաշվարկված կենսապաշարների օգտագործման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարը:

    Հոդված 7. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը

    Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը կատարում են բնապահպանական պետական տեսուչները` օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման շրջանակներում` որպես արձանագրության անբաժանելի հավելված:

    Հոդված 8. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի գանձման կարգը

    1. Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանական տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա:

    2. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` իրավախախտողի կողմից 10-օրյա ժամկետում, բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վնասի հատուցման գումարն ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` տեսչական մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:

    ԳԼՈՒԽ 4

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

    Հոդված 9. Oրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    31.05.2005
    ՀՕ-88


    01.03.2017 «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    21.03.2018 «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    10.07.2019 «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    22.11.2023 «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին