Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.05.2005

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետութ՟յան օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝

«4. Մինչեւ 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսներով Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու դեպքում տվյալ ամսվա համար հաշվարկված եւ վճարման ենթակա հաստատագրված վճարի չափը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակին համապատասխան սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված հաստատագրված վճարի ընդհանուր գումարից:

Եթե միկրոավտոբուսների քանակը, որոնց վերաբերյալ վճարողի կողմից սահմանված կարգով նախապես ներկայացվել են հայտարարություններ, պակաս է կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակից, ապա տվյալ ամսվա համար հաստատագրված վճարի չափը որոշվում է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից :


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31.05.2005
ՀՕ-89