Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ճանապարհային վճարի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ՟ՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2005

Հոդված 1. «Ճանապարհային վճարի մա՟սին» Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյան օրենքի (3 մարտի 1998 թվականի, ՀՕ-203) 4-րդ հոդվածում`

ա)«բ» կետի «ծանրաքաշ» բառը փոխարինել «այլ պետություններում գրանցված ծանրաքաշ» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով`

«ե) Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտո՟մոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար վճար»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 6. Այլ պետութ՟յուն՟ներում գրանցված ծանրաքաշ տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարի դրույքաչափերը»:

Հոդված 3. Օրենքը 6-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61 -րդ հոդվածով`

«Հոդված 61 . Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտո՟մոբիլային ճանապարհներով երթեւեկության վճա՟րի դրույքաչափերը

Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյունում գրանցված 20-ից մինչեւ 35 տոննա եւ ավելի բեռնատարողությամբ ավտոմեքենաների եր՟թեւե՟կության վճարը հաշ՟վարկ՟վում է հետեւյալ ամսական դրույքաչափերով`

Ավտոմեքենայի
բեռնատարողությունը

Ամսական
դրույքաչափը

20-ից մինչեւ 25 տոննա

15 000 դրամ

25-ից մինչեւ 30 տոննա

30 000 դրամ

30-ից մինչեւ 35 տոննա

45 000 դրամ

35 եւ ավելի տոննա

60 000 դրամ»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում վերնագիրը «ծանրաքաշ» բառից առաջ լրացնել «այլ պետություններում գրանցված» բառերով:

Հոդված 5. Օրենքը 10-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 101 -րդ հոդվածով `

«Հոդված 101 . Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարի հաշվարկման եւ վճարման կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բեռնափոխադրում (բեռնափոխադրումներ) իրականացնելու յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է` ելնելով յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենայի բեռնատարողությունից՝ սույն օրենքի 61 -րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով:

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության ամսական վճարը վճարվում է մինչեւ տվյալ ամսում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող առաջին բեռնափոխադրում իրականացնելու օրը:

3. Մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը վճար վճարողները բեռնափոխադրումներ իրականացնելու ամսվա (ամիսների) համար բեռնափոխադրում իրականացնող յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հաշվարկված եւվճարված վճարների մասին Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձեւով ու կարգով լրացված հայտ են ներկայացնում իրենց գրանցման վայրի հարկային տեսչություն՝ կցելով Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների բեռնատարողությունը եւ ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարի վճարումը հավաստող համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Հարկային մարմինն ստու՟գում է վճար վճա՟րո՟ղի կա՟տար՟ած վճա՟րի հաշ՟վար՟կի եւ վճարված գումարի՝ սույն օրենքին համապատասխանությունը եւ հայտը հարկային մարմնում մուտքագրվելուց հետո մեկօրյա ժամկետում վճար վճարողին է տրամադրում վճարի վճարումը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձեւով համապատասխան տեղեկանք:

Վճար վճարողի ներկայացրած հայտում կատարված հաշվարկների եւ վճարումների՝ սույն օրենքին անհամապատասխանության դեպքում հարկային մարմինը վճարի վճարումը հաստատող տեղեկանքը տրամադրում է վճարողի կողմից հաշվարկները ճշտելուց, իսկ դրա արդյունքում լրավճարման անհրաժեշտության դեպքում՝ լրավճարումը կատարելուց հետո` երկօրյա ժամկետում:

4. Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տութ՟յան տա՟րած՟քից դուրս եկող Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության համար վճարի վճարումը հաստատող տեղեկանքը մաքսային ձեւակերպումների ժամանակ վճար վճարողը ներկայացնում է Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տութ՟յան մաք՟սա՟յին մար՟մին՟ներին:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով որեւէ ամսում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող բեռնափոխադրում իրականացնելու եւ տվյալ ամսվա համար վճարի վճարումը հավաստող՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկանքի բացակայության դեպքում սույն օրենքի 61 -րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով վճարի գանձումը մաքսային ձեւակերպումների ժամանակ բանկային համակարգի միջոցով իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` վճար վճարողին տրամադրելով տվյալ ամսվա վճարի վճարումը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնիսահմանած ձեւով համապատասխան տեղեկանք:

5. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության համար վճարված ճանապարհային վճարի ամսական գումարները տվյալ ամսում փաստացի բեռնափոխադրում չիրականացնելու դեպքում ենթակա են հաշվանցման հետագա ամիսների համար:

6. Սույն օրենքի 61 -րդ հոդվածում նշված բեռնատարողությամբ` Հայաստանի Հարապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների սեփականատեր կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրերով բեռնատար ավտոմեքենաներ շահագործող ֆիզիկական անձինք ու կազմակերպությունները, անկախ բեռնափոխադրումների իրականացումից, յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ այդ ամսվա առաջին օրն իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում այդ ավտոմեքենաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձեւով ելակետային տվյալներ՝ նշելով ավտոմեքենաների քանակը, մակնիշը, պետական համարանիշը եւ բեռնատարողությունը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.06.2005
ՀՕ-107