Armenian      
Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2005
Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մարտի 2004 թվականի, ՀՕ-60, այսուհետ` օրենք) վերնագրում եւ տեքստում «զորքեր» բառն ու դրա հոլովաձեւերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված  2. Օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը հանել:

Հոդված  3. Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) առաջին պարբերության «արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական» բառերը հանել.

բ) երկրորդ պարբերության «, իսկ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը» բառերը հանել:

Հոդված  4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետում «ստորաբաժանումների աշխատակիցների» բառերը փոխարինել «այլ անձնակազմի» բառերով:

Հոդված  5. Օրենքի 14-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մարտական կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով եւ կանոնադրություններով:»:

Հոդված  6. Օրենքի 16-րդ հոդվածում`

ա) երկրորդ պարբերության «եւ քաղաքացիական պաշտպանության զորքերի կանոնագրքերով» բառերը փոխարինել «կանոնագրքերով եւ կանոնադրություններով» բառերով.

բ) չորրորդ պարբերությունը հանել:

Հոդված  7. Օրենքի 17-րդ հոդվածում`

ա) առաջին պարբերության «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը հանել.

բ) երկրորդ պարբերությունը հանել:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի» բառերը հանել:

Հոդված 9.    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18.06.2005
ՀՕ-124