Քաղաքացիական պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2005

Հոդված 1.   «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մարտի 2002 թվական, ՀՕ-309, այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «ա» կետում «զորքերը» բառը փոխարինել «ստորաբաժանումները» բառով.

բ) 2-րդ մասում «զինված ուժերի եւ» բառերը հանել:

Հոդված 2 . Օրենքի 19-րդ հոդվածում`

ա) վերնագրի եւ տեքստի «զորքեր» բառն ու դրա հոլովաձեւերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով եւ դրա հոլովաձեւերով.

բ) 1-ին մասը «լիազորված» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում» բառերով:

Հոդված 3.    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18.06.2005
ՀՕ-125