Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2005
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ -186) 19-րդ հոդվածում՝

ա) 2.7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ եւ ավելացնել 2.71 -րդկետ հետեւյալ բովանդակությամբ՝ 

2.7. բժշկական միջին մասնագիտական
կրթական ծրագրի իրականացման
համար` տարեկան
 բազային տուրքի 150-ապատիկի չափով
2.71 . բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով».

բ) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«8. Կրթության բնագավառ
8.1. հիմնական ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար  բազային տուրքի 25-ապատիկի չափով
8.2. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար  բազային տուրքի 25-ապատիկի չափով
8.3. հատուկ ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար  բազային տուրքի 25-ապատիկի չափով
8.31 .նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման համար  բազային տուրքի 30-ապատիկի չափով
8.4. միջին մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) իրականացման համար` տարեկան  բազային տուրքի 150-ապատիկի չափով
8.5. բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) իրականացման համար՝ տարեկան  բազային տուրքի 300-ապատիկի չափով»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 8.31 -րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24.06.2005
ՀՕ-139