Armenian   Russian    
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.10.2005

Հոդված 1. « Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մա՟յիսի 1997 թվականի, ՀՕ-118) 61 -րդ հոդ՟վածի առաջին մասում «հետաձգվում է մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել՝ «հետաձգվում է՝

ա) մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաք՟՟՟սային արժեքը պակաս է 70 մլն դրամից,

բ) երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաք՟՟սային արժեքը կազմում է 70 մլն դրամ եւ ավելի» բառերով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25.10.2005
ՀՕ-181