Armenian   Russian    
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.10.2005

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվական, ՀՕ-118) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդա՟կու՟թյամբ 29-րդ կետով ՝

«29. Սպանդա՟նոցներում մորթված գյուղատնտեսական կենդանիների (բացառությամբ թռչունների) մսի իրա՟ցումը։»։

Հոդված 2. 48-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝ «Սույն օրենքի 15-րդ հոդվածի 29-րդ կետն ուժի մեջ է մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25.10.2005
ՀՕ-182