Armenian      
Ագրարային պետական տեսչությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2005

Հոդված 1 . «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (15 մայիսի 1996 թվականի, ՀՕ-63) 2-րդ հոդվածից հանել «կենդանիների» բառը:

Հոդված 2 . Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետը եւ օրենքի 7-րդ հոդվածը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.11.2005
ՀՕ-203