Armenian      
Հաշվապահական հաշվառման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2005

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-515) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Բանկերի կառավարման մարմինների եւ գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի միջեւ բանկի հաշվապահական հաշվառման կազմակերպման եւ վարման բնագավառի՝ սույն օրենքի III գլխում սահմանված իրավունքների ու պարտականությունների բաշխման առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.12.2005
ՀՕ-231