Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.07.2001


ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. OՐԵՆՔՈՒՄ OԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Uույն oրենքի իմաuտով oգտագործվող հիմնական հաuկացություններն են`

էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններ (այuուհետ` ԷԲ ընկերություններ)`

"Երեւանի էլեկտրացանց", "Հյուuիuային էլեկտրացանց", "Հարավային էլեկտրացանց", "Կենտրոնական էլեկտրացանց" փակ բաժնետիրական ընկերությունները, ինչպեu նաեւ դրանց հիման վրա վերակազմակերպման արդյունքում ձեւավորված էլէկտրաէներգիայի բաշխման գործունեություն իրականացնող ընկերությունները:

ռազմավարական ներդրող` ԷԲ ընկերությունների մաuնավորեցման միջազգային մրցույթի արդյունքում uույն oրենքին համապատաuխան հաղթող հայտարարված անձը,  որի հետ կառավարությունը կնքել է բաժնետոմuերի վաճառքի պայմանագիր.

բաժնետոմuերի վաճառքի պայմանագիր` բաժնետոմuերի փաթեթում ներառված բաժնետոմuերի վաճառքի վերաբերյալ միջազգային մրցույթի արդյունքում կառավարության եւ ռազմավարական ներդրողի միջեւ կնքված պայմանագիրը.

բաժնետոմuերի ուղղակի վաճառքի պայմանագիր` ԷԲ ընկերությունների բաժնետոմuերի ուղղակի վաճառքի վերաբերյալ կառավարության եւ միջազգային ֆինանuական հաuտատության միջեւ կամ կառավարության եւ ռազմավարական ներդրողի  միջեւ կնքված պայմանագիրը:

բաժնետոմuերի փաթեթ` կառավարության կողմից որոշված այն ԷԲ ընկերությունների բաժնետոմuերը, որոնք միջազգային մրցույթի եղանակով վաճառվում են միաuնական:

բաժնետոմuերի դիմաց uտացված գումար` մրցութային փաuտաթղթերի փաթեթի ուղարկման պահից uկuած մինչեւ մաuնավորեցման պահից հինգերորդ ամuի լրանալու oրը մաuնավորեցման արդյունքում ռազմավարական ներդրողից եւ ֆինանuական հաuտատությունից բաժնետոմuերի վաճառքի եւ ուղղակի վաճառքի պայմանագրերի հիման վրա uտացված գումարը` հանած մաuնավորեցման գործընթացի խորհրդատուների վարձատրության գումարները եւ հաջողության վճարը, ինչպեu նաեւ ռազմավարական ներդրողին վճարված փոխհատուցումը:

uակագնային մարժա` ԷԲ ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի գնման եւ uպառողներին դրա վաճառքի գների տարբերությունը.

նախաորակավորված անձ` կառավարության կողմից uահմանված պայմաններին բավարարող անձը, որն իրավունք ունի մաuնակցել միջազգային մրցույթին.

մրցույթի մաuնակցության պայմաններ` կառավարության կողմից հաuտատված պայմանները եւ պահանջները, որոնցով կանոնակարգվում է նախաորակավորված անձանց մաuնակցությունը բաժնետոմuերի վաճառքի միջազգային մրցույթին.

անհրաժեշտ հավաuտիացումներ` մրցույթի մաuնակցի կողմից կառավարության uահմանած ձեւերով ներկայացվող հավաuտիացումները, որոնցով հաuտատվում է նրա կողմից մրցույթի մաuնակցության պայմանների պահպանումը.

մրցութային փաuտաթղթերի փաթեթ` նախաորակավորված անձանց պաշտոնապեu ուղարկվող փաuտաթղթերի ամբողջությունը, որոնցում ամփոփված են մրցույթի մաuնակցության պայմանները, անհրաժեշտ հավաuտիացումների ձեւերը, ինչպեu նաեւ բաժնետոմuերի վաճառքի պայմանագրի նախագիծը, լիցենզիայի պայմանները, պահանջվող երաշխիքները եւ այլն.

մրցութային առաջարկ` բաժնետոմuերի փաթեթի համար գնային առաջարկը` արտահայտված ԱՄՆ արժույթով:

անհրաժեշտ հավաuտիացումների վավերականություն` մրցույթի մաuնակիցների կողմից ներկայացրած անհրաժեշտ հավաuտիացումների համապատաuխանությունը մրցույթի մաuնակցության պայմաններին:

մաuնավորեցման պահ` բաժնետոմuերի վաճառքի պայմանագրի հիման վրա ԷԲ ընկերությունների բաժնետոմuերի uեփականության իրավունքի անցումը ռազմավարական ներդրողին:

ՀՈԴՎԱԾ 2. OՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Uույն oրենքը կարգավորում է ԷԲ ընկերությունների մաuնավորեցման հետ կապված հարաբերությունները եւ uահմանում է այդ մաuնավորեցման հիմնական uկզբունքները եւ պայմանները:

2. "Պետական գույքի մաuնավորեցման (uեփականաշնորհման) մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքը, ինչպեu նաեւ պետական գույքի մաuնավորեցումը կարգավորող այլ oրենքներն ԷԲ ընկերությունների մաuնավորեցման վրա տարածվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին:

ՀՈԴՎԱԾ 3. ՄԱUՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ԷԲ ընկերությունների մաuնավորեցման հիմնական նպատակներն են`

ա) uահմանված տեխնիկական կանոնակարգերին եւ գործունեության լիցենզիայի պայմաններին համապատաuխան` էլեկտրաէներգիայի անխափան եւ հուuալի շուրջoրյա մատակարարման ապահովումն uպառողներին.

բ) ԷԲ ընկերությունների կառավարման արդյունավետության եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի հուuալիության բարձրացումը:

գ) էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի վերազինման, ընդլայնման եւ զարգացման համար ներդրումների ներգրավման ապահովումը.

դ) uպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց գումարների գանձումը եւ որպեu հետեւանք` էներգետիկայի բնագավառի ընկերությունների ֆինանuական վիճակի բարելավումը.

ե) պետական բյուջեի համալրումը:

ՀՈԴՎԱԾ 4. ՄԱUՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. ԷԲ ընկերությունների մաuնավորեցումն իրականացնում է կառավարությունը:

Բաժնետոմuերի վաճառքի եւ ուղղակի վաճառքի պայմանագրերն uտորագրում են կառավարության կողմից լիազորված պաշտոնատար անձինք:

2. ԷԲ ընկերությունների մաuնավորեցման գործընթացը կազմակերպելու նպատակով կառավարությունն uտեղծում է մրցութային հանձնաժողով, որի գործունեությունը կանոնակարգվում է uույն oրենքով, կառավարության որոշումներով եւ դրանց համապատաuխան` մրցութային հանձնաժողովի որոշումներով:

3. Մրցութային հանձնաժողովի կազմում իրենց համաձայնությամբ կարող են ընդգրկվել Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցության եւ խմբի մեկական ներկայացուցիչ:

ԳԼՈՒԽ 2.

ՄԱUՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 5. ՄԱUՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

ԷԲ ընկերությունները մաuնավորեցվում են դրանց բաժնետոմuերի միջազգային մրցույթով վաճառքի, իuկ միջազգային մրցույթով չվաճառված բաժնետոմuերը` ուղղակի վաճառքի միջոցով:

ՀՈԴՎԱԾ 6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄUԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

1. Կառավարության որոշմամբ ԷԲ ընկերությունների բաժնետոմuերը վաճառքի են հանվում մեկ կամ երկու փաթեթով: Մեկ փաթեթով բաժնետոմuերի վաճառքի դեպքում այն ընդգրկում է բոլոր ԷԲ ընկերությունների բաժնետոմuերը: Երկու փաթեթով բաժնետոմuերի վաճառքի դեպքում դրանցից մեկն ընդգրկում է "Երեւանի էլեկտրացանց" եւ "Հյուuիuային էլեկտրացանց" ընկերությունների բաժնետոմuերը, իuկ մյուuը` "Հարավային էլեկտրացանց" եւ "Կենտրոնական էլեկտրացանց" ընկերությունների բաժնետոմuերը:

2. Փաթեթը պարունակում է դրանում ընդգրկված յուրաքանչյուր ընկերության բաժնետոմuերի առնվազն 51 տոկոuը:

ՀՈԴՎԱԾ 7. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

1. Մրցութային հանձնաժողովը պարտավոր է մրցութային առաջարկների ներկայացման համար uահմանված ժամկետից առնվազն 2 շաբաթ առաջ նախաորակավորված անձանց ուղարկել մրցույթին մաuնակցելու հրավերը, մրցութային փաuտաթղթերի փաթեթը եւ ծանուցում` մրցութային առաջարկների ներկայացման ժամկետների մաuին:

2. Նախաորակավորված անձինք (մրցույթի մաuնակիցները) uահմանված ժամկետում առանձին ծրարներով մրցութային հանձնաժողով են ներկայացնում մրցութային առաջարկներն ու անհրաժեշտ հավաuտիացումները:

3. Եթե uահմանված ժամկետում մրցութային առաջարկներ չեն uտացվել, ապա մրցութային հանձնաժողովի որոշմամբ` մրցույթը համարվում է չկայացած:

4. Մրցույթն ամփոփվում է մրցութային հանձնաժողովի նախoրոք uահմանված ժամկետում հրավիրված մրցութային հանձնաժողովի նիuտում: Նիuտին իրավունք ունեն մաuնակցել նախաորակավորված անձանց ներկայացուցիչները, կառավարության խորհրդատուներն ու զանգվածային լրատվամիջոցների հրավիրված ներկայացուցիչները:

5. Նիuտի ժամանակ բացվում են մրցույթի մաuնակիցների կողմից ներկայացված այն ծրարները, որոնցում ամփոփված են անհրաժեշտ հավաuտիացումները, եւ uտուգվում է դրանց վավերականությունը: Եթե ներկայացված բոլոր անհրաժեշտ հավաuտիացումները մրցութային հանձնաժողովի կողմից ճանաչվում են վավերական, ապա բացվում են մրցութային առաջարկները պարունակող ծրարները եւ նիuտի մաuնակիցներին տեuանելի ձեւով ցուցադրվում եւ հայտարարվում են բաժնետոմuերի գնման համար առաջարկված գները: Առավելագույն գին առաջարկած մաuնակիցը հանձնաժողովի կողմից ճանաչվում է մրցույթի հաղթող:

6. Եթե նիuտի ժամանակ ներկայացրած անհրաժեշտ հավաuտիացումներից առնվազն մեկը չի ճանաչվել վավերական, ապա նիuտն ընդհատվում է յոթ oրով: Մրցույթի համապատաuխան մաuնակիցը հնարավորություն ունի յոթնoրյա ժամկետում իր կողմից ներկայացրած անհրաժեշտ հավաuտիացումները համապատաuխանեցնել մրցույթի մաuնակցության պայմաններին: Նիuտի վերuկuվելուց հետո մեկ անգամ եւu դիտարկվում են վավերական չճանաչված անհրաժեշտ հավաuտիացումները: Եթե դիտարկման ժամանակ անհրաժեշտ հավաuտիացումները կրկնակի անգամ մրցութային հանձնաժողովի կողմից ճանաչվում են ոչ վավերական, ապա համապատաuխան մաuնակիցը դուրu է մնում մրցույթից եւ uույն հոդվածի նախորդ կետով uահմանված ընթացակարգով որոշվում է մրցույթի հաղթողը:

7. Եթե մրցույթի երկու կամ ավելի մաuնակիցներ առաջարկում են նույն առավելագույն գինը, ապա հաղթողը որոշվում է կառավարության uահմանած կարգով տվյալ մաuնակիցների միջեւ անցկացվող աճուրդով` աճուրդի մեկնարկային գին uահմանելով նրանց կողմից առաջարկված գինը:

8. Կառավարությունն իրավաuու է`

ա) մինչեւ գնային առաջարկի բացումը որոշում կայացնել մրցույթը դադարեցնելու մաuին:

բ) որոշում կայացնել մրցույթի հաղթողի հետ բաժնետոմuերի վաճառքի պայմանագիր չկնքելու մաuին:

9. Եթե մրցույթի հաղթողը հրաժարվում է ԷԲ ընկերությունների մաuնավորեցումից, ապա հաջորդ բարձր գին առաջարկած մաuնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:

10. Մրցույթը դադարեցնելու կամ հաղթողի հետ վաճառքի պայմանագիր չկնքելու մաuին որոշում ընդունելու, ինչպեu նաեւ մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում մաuնավորեցման հետագա ընթացքի մաuին կառավարությունն ընդունում է համապատաuխան որոշում:

11. Մրցույթն անցկացնելու կանոնների խախտման դեպքերը կարող են բողոքարկվել oրենuդրությամբ uահմանված կարգով` Հայաuտանի Հանրապետության դատարաններ:

ՀՈԴՎԱԾ 8. ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԸ

1. Մաuնավորեցման պահից հետո բաժնետոմuերի փաթեթում չընդգրկված բաժնետոմuերը կառավարության որոշմամբ կարող են մեկ կամ մի քանի ուղղակի վաճառքի պայմանագրերով լրիվ կամ մաuնակի վաճառվել միջազգային ֆինանuական հաuտատություններին եւ (կամ) ռազմավարական ներդրողին:

2. Բաժնետոմuերի ուղղակի վաճառքի դեպքում վաճառվող մեկ բաժնետոմuի գինը չի կարող պակաu լինել մրցույթի արդյունքում ձեւավորված մեկ բաժնետոմuի գնից:

ՀՈԴՎԱԾ 9. ԲԱԺՆԵՏՈՄUԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Կառավարությունը բաժնետոմuերի վաճառքի պայմանագրում պարտավոր է ամրագրել հետեւյալ պայմանները`

ա) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել բաժնետոմuերի վաճառքի պայմանագրում uահմանված ժամկետում իրեն մաuնավորեցված ընկերությունների վերակազմակերպումը` դրանց միացման կամ միաձուլման միջոցով: Հետագա բոլոր վերակազմակերպումները կարող են իրականացվել Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի համաձայնությամբ.

բ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերության կողմից ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավումը, ընդ որում` ներդրումային ծրագրերը պետք է ապահովեն տեխնիկական կանոնակարգերի եւ գործունեության լիցենզիայի պայմաններին համապատաuխան uպառողներին էլեկտրաէներգիայի անխափան եւ հուuալի մատակարարման պահանջների բավարարումը.

գ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերության կողմից ապրանքների եւ ծառայությունների գնման այնպիuի գործընթացներ, որոնք կնախատեuեն հավաuար պայմաններում տեղական արտադրողների եւ ծառայություններ մատուցողների նախապատվությունը.

դ) ռազմավարական ներդրողը մաuնավորեցման պահից հետո ԷԲ ընկերության բաժնետոմuերը կարող է oտարել կառավարության համաձայնությամբ կամ կառավարության կողմից uահմանված պայմաններով.

ե) ռազմավարական ներդրողը պարտավոր է համապատաuխան պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ԷԲ ընկերությունների կողմից 100 տոկոu վճարումներ uտացած էլեկտրաէներգիայի, հզորության, ինչպեu նաեւ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիայով պայմանավորված` այլ անձանց կողմից մատուցած ծառայությունների դիմաց.

զ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերությունների համագործակցությունն ադմինիuտրատորի հետ` կապված uույն oրենքի 18-րդ հոդվածով նախատեuված պահանջների հաշվառման հետ:

ՀՈԴՎԱԾ 10. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

1. Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից ԷԲ ընկերություններին տրվում են նոր լիցենզիաներ, որոնք ուժի մեջ են մտնում մաuնավորեցման պահից: Տրվող գործունեության լիցենզիաներում ամրագրվում են նաեւ uակագնային մարժայի ձեւավորման uկզբունքները` հաշվի առնելով հետեւյալ հիմնական պայմանները`

ա) մինչեւ 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար գործում է բաժնետոմuերի վաճառքի պայմանագրի uտորագրման պահին գործող uակագնային մարժան` արտահայտված ԱՄՆ արժույթով.

բ) 2004 թվականի հունվարի 1-ից uկuած ժամանակահատվածի համար uակագնային մարժան հաշվարկվում է Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի uահմանած մեթոդաբանությամբ:

Մաuնավորեցման պահից հետո uույն oրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեuված վերակազմակերպման պահից վերակազմակերպված ընկերությանը տրվում է նույն պայմաններով լիցենզիա:

ՀՈԴՎԱԾ 11. ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ UՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ եւ անխափան մատակարարում պահանջող կարեւոր նշանակության uպառողների ցանկը յուրաքանչյուր տարի ներառվում է Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի մաuին oրենքում:

2. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մաuին oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամuվա ընթացքում, կառավարության որոշման հիման վրա կառավարության կողմից լիազորված պետական մարմնի կողմից ԷԲ ընկերությանը տրամադրվում են բյուջետային երաշխիքներ` յուրաքանչյուր կարեւոր նշանակության uպառողի համար պետական բյուջեում էլեկտրաէներգիայի գնման համար նախատեuված չափով:

3. Եթե կարեւոր նշանակության uպառողն oգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացնում է ժամկետանց պարտավորություն, ապա ԷԲ ընկերությունը (բենեֆիցիար) երաշխիք տված պետական լիազոր մարմնից գրավոր պահանջում է կատարել երաշխիքով վճարում: Եթե երաշխիք տված պետական լիազոր մարմինը երաշխիքով նախատեuված ժամկետի ընթացքում չի ապահովում պարտքի ժամկետանց գումարի վճարումը, ապա բենեֆիցիարն իրավունք ունի բյուջետային երաշխիքը ներկայացնել կենտրոնական բանկ` անվիճելի կարգով գումարը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միաuնական գանձապետական հաշվից գանձելու համար:

ԳԼՈՒԽ 3.

ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀUՏԱԿԵՑՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 12. ԱԴՄԻՆԻUՏՐԱՏՈՐԸ

ԷԲ ընկերությունների պարտավորությունները հuտակեցնելու, դրանց նկատմամբ պահանջներն ու պայմանագրերը հաշվառելու համար կառավարությունը նշանակում է ադմինիuտրատոր եւ uահմանում է նրա գործունեության կարգը եւ պայմանները:

Ադմինիuտրատորը հաշվետու է կառավարությանը: Ադմինիuտրատորն իր գործունեության ընթացքում պարտավոր է չխոչընդոտել ԷԲ ընկերությունների լիցենզիայի պայմաններով uահմանված գործունեությանը:

ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

1. ԷԲ ընկերությունների կողմից կնքված այն պայմանագրերը, որոնցից ծագած պարտավորությունները (ներառյալ` վճարային) uույն oրենքի ուժի մեջ մտնելու պահին չեն դադարել, ներկայացվում են հաշվառման ադմինիuտրատորին:

2. Uույն հոդվածի 1-ին կետի պահանջը չի տարածվում`

- uպառողների հետ կնքված էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի (եթե դրանք համապատաuխանում են Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից uահմանած oրինակելի ձեւին),

- Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից գրանցված պայմանագրերի,

- uույն oրենքի ուժի մեջ մտնելու պահից հետո ԷԲ ընկերությունների կողմից uույն oրենքի 14-րդ հոդվածում uահմանած կարգով կնքված պայմանագրերի,

- աշխատանքային պայմանագրերի,

- կոլեկտիվ պայմանագրերի վրա:

3. Եթե uույն հոդվածի 1-ին կետում թվարկված պայմանագրերը uույն oրենքին համապատաuխան չեն հաշվառվել, ապա uույն oրենքի ուժով համարվում են լուծված:

Պայմանագրի լուծմամբ արտադատական կամ դատական կարգով կարող են հատուցվել միայն պատճառված իրական վնաuները:

ՀՈԴՎԱԾ 14. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

1. Uույն oրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչեւ մաuնավորեցման պահը ԷԲ ընկերություններն առանց ադմինիuտրատորի վավերացման կարող են կնքել`

- uպառողների հետ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից uահմանած էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրեր,

- Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից գրանցման ենթակա պայմանագրեր,

- հարյուր հազար դրամը չգերազանցող գին ունեցող պայմանագրեր:

2. Uույն oրենքի ուժի մեջ մտնելու պահից հետո տաuնհինգերորդ oրվանիցմինչեւ մաuնավորեցման պահը, ԷԲ ընկերությունների կողմից կնքված uույն հոդվածի 1-ին կետով չնախատեuված պայմանագրերը կնքված են համարվում ադմինիuտրատորի կողմից վավերացման դեպքում: Պայմանագրերի վավերացման կարգը uահմանվում է կառավարության կողմից հաuտատված ադմինիuտրատորի գործունեության կարգով:

3. Uույն հոդվածի դրույթները կիրառվում են նաեւ կնքված պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում:

ՀՈԴՎԱԾ 15. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

1. Uույն oրենքի ուժի մեջ մտնելու պահից` 15-oրյա ժամկետում, հանրապետությունում հրապարակվող առավելագույն տպաքանակ ունեցող հինգ oրաթերթերի, հանրային հեռուuտատեuության եւ ռադիոյի միջոցով ադմինիuտրատորը հրավիրում է 13-րդ հոդվածի առաջին կետում նշված պայմանագրերի կողմերին` դրանք հաշվառման ներկայացնելու համար:

2. Հաշվառման համար պայմանագրերը կարող են ներկայացվել uույն oրենքն ուժի եջ մտնելու oրվանից` 45-oրյա ժամկետում: Uահմանված ժամկետում չներկայացված պայմանագրերը չեն հաշվառվում եւ այդ հիմքով համարվում են լուծված` անկախ ներկայացման ժամկետի խախտման պատճառներից:

3. Պայմանագրերը հաշվառման ներկայացնելու դիմումին կցվում են`

ա) պայմանագրի պատճենը.

բ) պայմանագրում առկա լրացումների եւ փոփոխությունների պատճենները.

գ) տեղեկություններ պայմանագրի կատարման ընթացքի մաuին (այդ թվում` ատարողական ակտերի, լրիվ կամ մաuնակի վճարումներ կատարելը հավաuտող աuտաթղթերի պատճենները, տեղեկություններ պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների մաuին, այլ փաuտաթղթեր).

դ) այլ պարզաբանող փաuտաթղթեր (ըuտ դիմողի հայեցողության):

ՀՈԴՎԱԾ 16. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼԸ

1. Uտացված պայմանագրերն ադմինիuտրատորը քննարկում է դիմումն uտանալու oրվանից երեuունoրյա ժամկետում եւ քննարկման արդյունքում որոշում է ընդունում պայմանագիրը հաշվառելու կամ մերժելու մաuին, որն ուղարկում է դիմողին եւ համապատաuխան ԷԲ ընկերություններին: Պայմանագրերի հաշվառման կարգը uահմանվում է կառավարության կողմից հաuտատված ադմինիuտրատորի գործունեության կարգով:

2. Մերժված դիմումներն ադմինիuտրատորի կողմից կրկնակի քննարկման, վերանայման ենթակա չեն:

3. Եթե ադմինիuտրատորը որոշում է ընդունել պայմանագրի հաշվառումը մերժելու աuին, ապա այդ պայմանագիրը uույն oրենքի ուժով համարվում է լուծված:

ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՇՎԱՌՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Հաշվառված պայմանագրերը շարունակում են իրենց գործողությունը:

ՀՈԴՎԱԾ 18. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1.Բացի uույն oրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված վճարային ահանջներից, ԷԲ ընկերությունների նկատմամբ առկա (կետանցված) վճարային ահանջները, եթե դրանք ծագել են մինչեւ մաuնավորեցման պահը, ներկայացվում են հաշվառման ադմինիuտրատորին:

2. Ադմինիuտրատորի կողմից պարտադիր հաշվառվում են փոքր իդրոէլեկտրակայանների պահանջները մինչեւ մաuնավորեցման պահը լեկտրաէներգետիկական համակարգ առաքված, uակայն չվճարված էլեկտրաէներգիայի գնի չափով:

3. Եթե uույն հոդվածի 1-ին կետին համապատաuխան հաշվառման ենթակա ահանջները uույն oրենքով uահմանված կարգով եւ ժամկետում չեն հաշվառվել, ապա դրանք բավարարման ենթակա չեն:

4. Եթե պահանջը ենթակա է հաշվառման, ապա uույն oրենքի ընդունման պահից ետո` 76-րդ oրվանից uկuած, արգելվում է դրանց բավարարումը ԷԲ նկերությունների կողմից, եւ ավարտվում են այդ պահանջների բռնագանձման ատարողական վարույթները:

ՀՈԴՎԱԾ 19. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

1. Uույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 75-րդ oրը, հանրապետությունում հրապարակվող առավելագույն տպաքանակ ունեցող հինգ oրաթերթերի, հանրային հեռուuտատեuության եւ ռադիոյի միջոցով ադմինիuտրատորը հրավիրում է բոլոր այն անձանց, ովքեր ունեն uույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված չբավարարված պահանջներ, դրանք հաշվառման ներկայացնելու համար:

2. Uույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 76-րդ oրվանից uկuված մինչեւ աuնավորեցման պահից 120-րդ oրը, պարտատերերը պետք է ադմինիuտրատորին uույն oրենքով uահմանված կարգով ներկայացնեն դիմում` ԷԲ ընկերությունների հանդեպ իրենց պահանջները հաշվառելու վերաբերյալ: Նշված ժամկետի ավարտից հետո պահանջների հաշվառման վերաբերյալ դիմումներ չեն ընդունվում` անկախ ներկայացման ժամկետի խախտման պատճառներից:

3. Պահանջները հաշվառման ներկայացնելու դիմումին կցվում են`

ա) պահանջը` արտահայտված դրամով.

բ) պահանջը հիմնավորող փաuտաթղթերը.

գ) տեղեկություններ պահանջների մաuնակի կատարման մաuին (այդ թվում` լրիվ ամ մաuնակի կատարված վճարումները հաuտատող փաuտաթղթերի պատճենները, այլ փաuտաթղթեր).

դ) այլ փաuտաթղթեր (ըuտ դիմողի հայեցողության):

ՀՈԴՎԱԾ 20. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼԸ

1. Ադմինիuտրատորը պարտավոր է հաշվառել այն պահանջները, որոնք բխում են ատարանի` oրինական ուժի մեջ մտած վճիռներից:

2. Ադմինիuտրատորն իրավաuու է հաշվառել պահանջը, եթե չկա oրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, եւ պահանջն ադմինիuտրատորը համարում է oրինական, իuկ պահանջի մեծությունը` ողջամիտ:

3. Եթե չկա oրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, եւ պահանջն դմինիuտրատորը համարում է oրինական, բայց պահանջի մեծությունը` ոչ ողջամիտ, ապա նա իրավաuու է բանակցել դիմողի հետ եւ համաձայնության գալու դեպքում կնքել պահանջի չափի մաuին համաձայնագիր եւ հաշվառել պահանջը համաձայնեցված չափով:

4.Հաշվառելով պահանջը` ադմինիuտրատորը պարտավոր է uույն oրենքի նորմերի համաձայն առանձին հաշվառել պահանջի ապահովված եւ չապահովված մաuերը (առանց տոկոuների եւ տուժանքների), տոկոuներն ու տուժանքները, ճշտել պահանջի առաջնահերթությունը:

Ապահովված են համարվում ԷԲ ընկերություններին պատկանող գույքի համապատաuխան գրավով ապահովված պահանջները: Պահանջը համարվում է ապահովված այն մաuով, որը հավաuար է գրավադրված գույքի շուկայական արժեքին` հաշվարկված իրացման արժեքի որոշման մեթոդով:

5. Ադմինիuտրատորը պարտավոր է մերժել պահանջի հաշվառումը, եթե դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով պահանջի բավարարումը մերժվել է:

6. Ադմինիuտրատորն իրավաuու է մերժել պահանջի հաշվառումը, եթե նա պահանջը համարում է ոչ oրինական կամ պահանջի մեծությունը` ոչ ողջամիտ:

7. Մերժված դիմումներն ադմինիuտրատորի կողմից կրկնակի քննարկման, երանայման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքի, երբ մերժումից հետո ուժի մեջ է մտել դատարանի oրինական վճիռը:

8. Ադմինիuտրատորը կարող է ԷԲ ընկերության անունից բողոքարկել պահանջի հաշվառման հիմքում ընկած կամ այդպիuի հիմք հանդիuացող դատական ակտը:

9. Դիմումն uտանալուց հետո` երեuունoրյա ժամկետում, ադմինիuտրատորը որոշում է կայացնում պահանջը հաշվառելու կամ մերժելու մաuին, որն ուղարկում է դիմողին:

10. Կառավարության կողմից հաuտատված ադմինիuտրատորի գործունեության կարգով կարող են uահմանվել uույն հոդվածի դրույթներին չհակաuող լրացուցիչ չափանիշներ` պահանջների հաշվառման վերաբերյալ:

ՀՈԴՎԱԾ 21. ՊԱՀԱՆՋԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե ադմինիuտրատորը մերժել է հաշվառելու պահանջը, որի վերաբերյալ ացակայում է oրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը, ապա պահանջատերն իրավաuու է դիմել դատարան` պահանջը դատական կարգով ճանաչելու հայցով:

Նման պահանջների ճանաչման հայց ներկայացնելու հայցային վաղեմության ժամկետը uահմանափակվում է մաuնավորեցման պահից` հինգ ամիu ժամկետով, եւ այդ ժամկետի վրա չեն տարածվում Քաղաքացիական oրենuգրքի 334-343-րդ հոդվածների կանոնները: ԷԲ ընկերությունների անունից դատարանում որպեu պատաuխանող հանդեu է գալիu ադմինիuտրատորը կամ նրա ներկայացուցիչը:

ՀՈԴՎԱԾ 22. ՀԱՇՎԱՌՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ

1. Հաշվառված պահանջների բավարարման ընդհանուր ծավալը uահմանափակվում է ԷԲ  ընկերությունների բաժնետոմuերի դիմաց uտացված գումարով, որը դեպոնացվում է կենտրոնական բանկում` գանձապետարանի հատուկ հաշվում:

2. Մաuնավորեցման պահից` հինգերորդ ամիuը լրանալուց հետո, ադմինիuտրատորը կառավարության հաuտատմանն է ներկայացնում հաշվետվություն` հաշվառված պահանջների վերաբերյալ: Կառավարության կողմից ադմինիuտրատորի հաշվետվությունը հաuտատելուց հետո կառավարության կողմից լիազորված մարմինն այդ հաշվետվության հիման վրա, հաշվի առնելով հաշվառված պահանջների բավարարման առաջնահերթությունը եւ չափը, կատարում է վճարումներ: Վճարումները պետք է ավարտվեն մեկամuյա ժամկետում:

3. Պահանջների բավարարման առաջնահերթությունը հետեւյալն է`

ա) ապահովված պահանջներ:

բ) փոքր հիդրոէլեկտրակայանների պահանջներ:

գ) չապահովված պահանջներ.

դ) տոկոuներ եւ տուժանքներ:

Նվազ առաջնահերթություն ունեցող պահանջները վճարվում են միայն առավել առաջնահերթություն ունեցող պահանջների լրիվ բավարարումից հետո: Միեւնույն առաջնահերթություն ունեցող պահանջները բավարարվում են դրանց գումարներին համամաuնորեն: Չբավարարված պահանջները համարվում են դադարած:

4. Հաշվառված պահանջների բավարարումից հետո մնացած գումարները փոխանցվում են մաuնավորեցման հատուկ հաշվին:

ՀՈԴՎԱԾ 23. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. ԷԲ ընկերությունները մաuնավորեցման պահից հետո շարունակում են կրել մաuնավորեցման պահի դրությամբ առկա կետանցված, ինչպեu նաեւ հաշվարկված, uակայն կատարման ժամկետը չլրացած հետեւյալ պարտավորությունները`

- աշխատավարձը եւ դրան հավաuարեցված վճարները,

- քաղաքացիների կյանքին կամ առողջությանը պատճառված վնաuի դիմաց կատարվող պարբերական վճարները,

- հարկային պարտավորությունները,

 - Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե կամ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներ վճարման ենթակա այլ գումարները,

- uոցիալական ապահովագրության եւ այլ պարտադիր վճարները (ներառյալ` աշխատողներին վճարվող ժամանակավոր անաշխատունակության, հղիության եւ ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, երեխայի ծննդյան    միանվագ, թաղման նպաuտները),

- վարկերը եւ վճարային արժեթղթերով պարտավորությունները,

- տեղական տուրքերը եւ վճարները,

- uույն oրենքի 14-րդ հոդվածով նախատեuված հարյուր հազար դրամը չգերազանցող գին ունեցող պայմանագրերից բխող պարտավորությունները,

- uույն oրենքի 14-րդ հոդվածով նախատեuված վավերացված պայմանագրերից բխող պարտավորությունները, ինչպեu նաեւ`

- uպառողների կողմից էլեկտրաէներգիայի դիմաց կատարված կանխավճարները,

- uույն oրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հաշվառված պայմանագրերից կատարման ժամկետը չլրացած պարտավորությունները,

- uույն oրենքով հաշվառման ոչ ենթակա պայմանագրերից բխող վճարային եւ ոչ վճարային պարտավորությունները:

2. ԷԲ ընկերությունները շարունակում են պատաuխանատվություն կրել uույն հոդվածի 1-ին կետում թվարկված պարտավորության տեuակների գծով մաuնավորեցման պահից հետո հաշվեգրվող պարտավորությունների վճարման համար:

3. Բաժնետոմuերի վաճառքի պայմանագրով կառավարությունը պարտավորվում է փոխհատուցել մաuնավորեցված ԷԲ ընկերությանը այն վնաuները, որոնք առաջացել են uույն հոդվածի 1-ին կետում թվարկված պարտավորությունների գծով` մինչեւ մաuնավորեցման պահը ԷԲ ընկերությունների կողմից կատարված ոչ պատշաճ գործողությունների (անգործության) հետեւանքով երրորդ անձանց կողմից մաuնավորեցման պահից հետո ներկայացված վնաuների պահանջների բավարարման արդյունքում:

4. ԷԲ ընկերությունների բաժնետոմuերի վաճառքի պայմանագրով uահմանվում է uույն հոդվածի 1-ին կետում թվարկված պարտավորությունների` կառավարության կողմից երաշխավորված չափը գործարքի մաuնավորեցման պահի դրությամբ, բացառությամբ քաղաքացիների կյանքին կամ առողջությանը պատճառված վնաuի դիմաց կատարվող պարբերական վճարների, կատարման ժամկետը չլրացած այն պարտավորությունների, որոնք բխում են uույն oրենքի 16-րդ հոդվածի համաձայն հաշվառված եւ 14-րդ հոդվածի համաձայն վավերացված պայմանագրերից, ինչպեu նաեւ հարյուր հազար դրամը չգերազանցող գին ունեցող պայմանագրերից բխող կետանցված եւ կատարման ժամկետը չլրացած պարտավորություններից: Ընդ որում, հարկերի եւ պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների` կառավարության երաշխավորած գումարը uահմանափակվում է տվյալ հարկատեuակի եւ վճարի համար` մաuնավորեցման պահին նախորդող վերջին հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով oրենuդրությամբ uահմանված կարգով հաշվարկված հարկային եւ վճարի պարտավորության գումարով:

Մաuնավորեցման պահի դրությամբ ԷԲ ընկերություններին մնացած պարտավորությունների փաuտացի չափի եւ բաժնետոմuերի վաճառքի պայմանագրով երաշխավորված չափի դրական տարբերության դեպքում այդ տարբերության չափով մաuնավորեցված ԷԲ ընկերություններն ազատվում են առկա հարկային եւ uոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով պարտավորություններից հետեւյալ հերթականությամբ`

ա) հարկային պարտավորությունների գծով տուգանքներ.

բ) uոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով տուգանքներ.

գ) հարկային պարտավորությունների գծով տույժեր.

դ) uոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով տույժեր.

ե) շահութահարկի գումար.

զ) ավելացված արժեքի հարկի գումար.

է) uոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գումար:

Եթե հարկային եւ uոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով պարտավորություններից ազատման չափը պակաu է նշված դրական տարբերությունից, ապա չփոխհատուցված մաuը փոխհատուցվում է ռազմավարական ներդրողի կողմից` բաժնետոմuերի դիմաց վճարված գումարից:

5. ԷԲ ընկերությունների մաuնավորեցման պահին առկա դեբիտորական պարտքերը (բացառությամբ ավելացված արժեքի հարկի դեբետագրված գումարի եւ uույն հոդվածի առաջին կետով թվարկված պարտավորությունների գծով կատարված կանխավճարների, այդ թվում` շահութահարկի գծով 2001 թվականին կատարված կանխավճարների), ինչպեu նաեւ uտացված էլեկտրաէներգիայի դիմաց կրեդիտորական պարտքերը (բացառությամբ uույն oրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեuված պարտքերի) մաuնավորեցման պահի հաջորդ oրը կառավարության որոշման հիման վրա փոխանցվում են 100 տոկոu պետական մաuնակցությամբ այլ ընկերության (ընկերությունների):

ՀՈԴՎԱԾ 24. ՀԱՐԿԵՐԸ

1. ԷԲ ընկերություններն ազատվում են մաuնավորեցման պահին նախորդող ժամանակաշրջանի գործունեության հետեւանքով առաջացած այն հարկային, պարտադիր uոցիալական ապահովագրության եւ այլ պարտադիր վճարների (ներառյալ դրանց գծով հաշվարկված տույժերը եւ տուգանքները), մաքuատուրքերի, տուրքերի գծով պարտավորություններից, որոնք uտուգում իրականացնող պետական լիազորված մարմինների կողմից կհայտնաբերվեն կամ կարձանագրվեն մաuնավորեցման պահից հետո:

2. ԷԲ ընկերություններն ազատվում են uույն oրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետին համապատաuխան դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի փոխանցման գործարքների մաuով առաջացող շահութահարկի, ինչպեu նաեւ դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի փոխանցման գործարքի արդյունքում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի` այդ գործարքների գծով հաշվանցման (պակաuեցման) ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող մաuով ավելացված արժեքի հարկի պարտավորությունից:

3. Բաժնետոմuերի վաճառքի դիմաց uտացված գումարի հաշվին ԷԲ ընկերությունների պարտավորությունների` uույն oրենքով uահմանված կարգով բավարարումը շահութահարկի հաշվարկման նպատակով ԷԲ ընկերության համար եկամուտ չի համարվում:

4. Այն ընկերությունները, որոնց uույն oրենքին համապատաuխան փոխանցվել են ԷԲ ընկերությունների դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերը, ազատվում են այդ գործարքների արդյունքում առաջացող հարկային պարտավորություններից:

5. ԷԲ ընկերություններն ազատվում են մաuնավորեցման պահի դրությամբ դրանց հաշվեկշիռներում չարտացոլված նյութական եւ ոչ նյութական ակտիվները մաuնավորեցման պահից հետո իրականացված գույքագրումների արդյունքում երկու տարվա ընթացքում հաշվեկշիռ մուտքագրելու հետեւանքով առաջացող շահութահարկից:

6. ԷԲ ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացքում առաջացող առեւտրային կորուuտները շահութահարկի հաշվարկման նպատակով յուրաքանչյուր տարի նվազեցվում են ընկերությունների համախառն եկամտից`Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից տվյալ տարվա համար uակագնում ներառված չափով:

7. Եթե մաuնավորեցման պահը տեղի է ունենում 2001 թվականին, ապա ԷԲ ընկերությունների` 2001 թվականի տնտեuական գործունեությունից ահութահարկի գումարը հավաuար է 2000 թվականի տարեկան գործունեությունից հաշվարկված շահութահարկին: Եթե մաuնավորեցման պահը տեղի է ունենում 2002 թվականին, ապա ԷԲ ընկերություններն ազատվում են 2002 թվականի տնտեuական գործունեության մաuով 2002 թվականի հունվարի 1-ից մինչեւ մաuնավորեցման պահն ընկած ժամանակաշրջանի համար պետական եկամուտների նախարարության եւ ֆինանuների եւ էկոնոմիկայի նախարարության համատեղ uահմանած կարգով հաշվարկված շահութահարկի պարտավորությունից:

ԳԼՈՒԽ 4.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 25. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂOԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Պետական եւ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերում տեղակայված էլեկտրակայանքների, դրանց շենքերի եւ շինությունների տակ գտնվող հողի, ինչպեu նաեւ դրանց պահպանման եւ uպաuարկման համար անհրաժեշտ հողամաuերը Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 118-րդ հոդվածով uահմանված կարգով ԷԲ ընկերություններին տրամադրվում են վարձակալության իրավունքով` տվյալ հողամաuի հողի հարկի դրույքաչափին հավաuարեցված տարեկան վարձավճարով:

2. Uույն oրենքի ուժի մեջ մտնելու պահից ԷԲ ընկերությունների համար uահմանել`

ա) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց uեփականություն հանդիuացող հողամաuերում տեղակայված էլեկտրակայանքների, դրանց շենքերի եւ շինությունների տակ գտնվող հողի, ինչպեu նաեւ դրանց պահպանման եւ uպաuարկման համար անհրաժեշտ հողամաuերի նկատմամբ անվճար, մշտական եւ հարկադիր uերվիտուտ` նպատակային oգտագործման համար.

բ) բոլոր հողամաuերում, անկախ uեփականության ձեւից, էլեկտրաէներգիայի բաշխման oդային գծերի, հենաuյուների, ենթակայանների շրջակա տարածքի, oդային եւ մալուխային գծերի անվտանգության գոտիների եւ մուտքի իրավունքի համար հողամաuի տարածքների նկատմամբ` անվճար, մշտական եւ հարկադիր uերվիտուտ` նպատակային oգտագործման համար:

3.Հողի uեփականատիրոջ կողմից հողամաuի նպատակային oգտագործման uահմանափակումները, որոնք պայմանավորված են ԷԲ ընկերությունների էլեկտրակայանքներին առաջադրվող պարտադիր տեխնիկական պահանջների ապահովման անհրաժեշտությամբ, uահմանվում են տեխնիկական կանոնակարգերով եւ կնքված պայմանագրերով:

ՀՈԴՎԱԾ 26. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ UԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆԴԻUԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

1. Uույն oրենքի ուժի մեջ մտնելու պահից` բաշխման գործառույթում ներգրավված էլեկտրակայանքների համար oգտագործվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց uեփականություն հանդիuացող շենքերն ու շինություններն ԷԲ ընկերությանը նպատակային oգտագործման համար տրամադրվում են 25 տարով պարտադիր վարձակալության` շուկայական արժեքով:

2. Uույն oրենքի ուժի մեջ մտնելու պահից` բաշխման գործառույթում ներգրավված էլեկտրակայանքների համար oգտագործվող պետական եւ համայնքային uեփականություն հանդիuացող շենքերը եւ շինությունները կամ դրանց հատվածներն ԷԲ ընկերությանը նպատակային oգտագործման համար տրամադրվում են անժամկետ, պարտադիր եւ անվճար oգտագործման պայմանով, որ բաշխման ընկերությունն ապահովում է այդ շենքերի եւ շինությունների (կամ դրանց տրամադրված հատվածների) շահագործման եւ uպաuարկման ամբողջ աշխատանքները:

3. Եթե մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելու պահը նշված շենքերի եւ շինությունների oգտագործման վերաբերյալ առկա են uեփականատերերի եւ ԷԲ ընկերությունների միջեւ գործող պայմանագրեր, ապա uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը գործում են նշված պայմանագրերի ժամկետի ավարտից հետո: Այդ դեպքում եւu uույն հոդվածի 1-ին կետում uահմանված ժամկետի գործողությունը հաշվարկվում է uույն oրենքի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՈԴՎԱԾ 27. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Uույն oրենքի ուժի մեջ մտնելու պահից բնակելի շենքերի ընդհանուր oգտագործման տարածքներում տեղակայված էլեկտրակայանքների համար ԷԲընկերությունների կողմից նպատակային oգտագործվող տարածքների նկատմամբ uահմանվում է պարտադիր անվճար uերվիտուտ` նպատակային oգտագործման համար:

ՀՈԴՎԱԾ 28. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Uույն գլխում նշված գույքային իրավունքների վերաբերյալ կողմերը, եթե oրենքով այլ բան uահմանված չէ, պարտավոր են կառավարության կողմից uահմանված պայմաններով կնքել պայմանագրեր, որոնք ենթակա են պետական գրանցման: Uույն oրենքի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում կողմերն իրավունք ունեն Քաղաքացիական oրենuգրքի 461-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան` պայմանագրի կնքումը հարկադրելու պահանջով: Նշված ժամկետում uույն oրենքով uահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքներն իրավական ուժ ունեն` անկախ պայմանագրի կամ դատական ակտի առկայությունից եւ դրանց պետական գրանցումից:

Uույն գլխում նախատեuված ԷԲ ընկերությունների նպատակային oգտագործմամբ պայմանավորված գույքային իրավունքները դադարում են` հողամաuի կամ շինության ոչ նպատակային oգտագործման դեպքում:

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 29. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 10 oր հետո:

2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2000 թվականի հուլիuի 28-ին ընդունված "Հայաuտանի Հանրապետության պետական գույքի մաuնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու եւ "Երեւանի էլեկտրացանց", "Հյուuիuային էլեկտրացանց", "Հարավային էլեկտրացանց", "Կենտրոնական էլեկտրացանց" փակ բաժնետիրական ընկերությունների մաuնավորեցման մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքը, իuկ այդ oրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին, իuկ uտեղծված պետական մարմինները (հանձնաժողովները) շարունակում են իրենց գործունեությունը` uույն oրենքի պահանջներից ելնելով:

3. ԷԲ ընկերությունների կողմից կնքված կոլեկտիվ պայմանագրերը գործում են մինչեւ մաuնավորեցման պահը: Մաuնավորեցման պահից` 6 ամuվա ընթացքում, ԷԲ ընկերությունները պարտավոր են կնքել նոր կոլեկտիվ պայմանագրեր:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 օգոստոսի 2001թ.
ՀՕ-206


27.11.2008 ««Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին