Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2005

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«9. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

9.1. հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար` այդ թվում`

9.1.1. Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում ցանցի շահագործման համար` տարեկան

բազային տուրքի 3000-ապատիկի չափով

9.1.2. Երեւան քաղաքի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան

բազային տուրքի 2000-ապատիկի չափով

9.1.3. Երեւան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան

բազային տուրքի1000-ապատիկի չափով

9.1.4. մեկ մարզի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

9.2. ձայնային ծառայությունների մատուցման համար` տարեկան

բազային տուրքի100-ապատիկի չափով

9.3. շարժական կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան

բազային տուրքի100-ապատիկի չափով

9.4. հեռագրային կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան

բազային տուրքի100-ապատիկի չափով

9.5. տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման համար` տարեկան

բազային տուրքի100-ապատիկի չափով

9.6. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար`
այդ թվում`

ա) 9.6.1. հեռուստահաղորդումների հեռարձակման համար`

9.6.1.1. Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով

9.6.1.2. Երեւան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի 200-ապատիկի չափով

9.6.1.3. Երեւան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի100-ապատիկի չափով

9.6.1.4. մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի 50-ապատիկի չափով

բ) 9.6.2. ռադիոհաղորդումների հեռարձակման համար`

9.6.2.1. Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի150-ապատիկի չափով

9.6.2.2. Երեւան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի100-ապատիկի չափով

9.6.2.3. Երեւան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի 50-ապատիկի չափով

9.6.2.4. մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի 25-ապատիկի չափով

Սույն կետի 9.2.-9.5.-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակներից յուրաքանչյուրը 9.1.-րդ ենթակետով սահմանված գործունեության տեսակի հետ միաժամանակ իրականացվելու դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:

Միաժամանակ հեռուստահաղորդումների եւ ռադիոհաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.01.2006
ՀՕ-30