Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ 50 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2001
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 եւ ավելի տոկոս բաժնեմասերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցները եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները (այսուհետ` հիմնական միջոցներ) վերագնահատել սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համակարգմամբ եւ սահմանված ժամկետներում:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 50 եւ ավելի տոկոս բաժնեմասերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցները վերագնահատելիս որպես վերագնահատված արժեք է դիտվում դրանց իրական արժեքը (առանց մաշվածության), որը հիմնական միջոցի փորձաքննության միջոցով որոշված շուկայական արժեքն է:

Եթե հիմնական միջոցի յուրահատուկ բնույթի կամ հազվադեպ վաճառվելու պատճառով չկա ձեւավորված շուկայական արժեք, ապա այն գնահատվում է վերականգնման (նորով փոխարինման) արժեքով` հանած կուտակված մաշվածությունը:

Հիմնական միջոցի վերականգնման արժեքը տվյալ հիմնական միջոցը ձեռք բերելու (կառուցելու) համար անհրաժեշտ դրամական միջոցներն են:

Հիմնական միջոցի կուտակված մաշվածությունը որոշվում է տվյալ հիմնական միջոցի վերականգնման արժեքը բազմապատկելով դրա օգտակար ծառայության ժամկետի (այն ողջ ժամանակահատվածը, որի ընթացքում ակնկալվում է օգտագործել տվյալ հիմնական միջոցը) եւ մնացորդային ծառայության ժամկետի (վերագնահատման պահից մինչեւ տվյալ հիմնական միջոցի ծառայության ավարտն ակնկալվող ժամանակահատվածը) տարբերության` օգտակար ծառայության ժամկետի նկատմամբ ունեցած տեսակարար կշռով:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 եւ ավելի տոկոս բաժնեմասերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցները վերագնահատել դրանք սահմանված կարգով գույքագրումից հետո:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 եւ ավելի տոկոս բաժնեմասերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

15 նոյեմբերի 2001թ.
ՀՕ-245


19.11.2002 «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից` 50 եւ ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին